Վատիկան
Վարչապետն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին: Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ և հայ…
«Ավրորա» նախաձեռնությունը Վատիկանում ստացել է Հռոմի Պապի հատուկ օրհնությունը
Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը Վատիկան կատարած այցի ընթացքում: Սա պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ Վատիկանի և համայնքի առաջնորդների հետ: Վատիկան կատարած այցին ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև…
Հրապարակվել է «Նոր պապը» հեռուստասերիալի եթերաշրջանի թիզերը
ԱՄՆ-ի HBO հեռուստաալիքն իր YouTube-ալիքում հրապարակել է ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը »հեռուստասերիալի նոր եթերաշրջանի թիզերը: Դրանում կա ամեն ինչ. թե՛ ատլետիկ Ջուդ Լոուն, թե՛ ծանրաբարո Ջոն Մալկովիչը եւ թե՛ սլոումո: Չկա մի բան՝ ակնարկ իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Ըստ սերիալի սյուժեի՝ կաթոլիկ եկեղեցին ձեռք է բերել նոր քահանայապետի ի դեմս Հովհաննես Պողոս III-ի, որի դերը…
Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին
Հռոմի քաղաքային ոստիկանությունը զբոսաշրջիկներին արգելել է նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին: Ինչպես նշել է TGCOM24 հեռուստաալիքը, խախտման համար տուգանքները կտատանվեն 250-ից մինչեւ 400 եվրոյի սահմաններում: Այժմ սանդուղքին կհերթապահեն ոստիկանները: Հուլիսի կեսերին համանման միջոցներ են ժամանակավորապես սահմանվել Տրեւի շատրվանի մոտ: Զբոսաշրջիկների չափից դուրս կուտակման պատճառով տեսուչները մարդկանց ցրել են մարմարե սպիտակ աստիճաններից, որոնք տանում են դեպի շատրվանը,…
Արդարադատության փոխնախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար, նշել, որ Հայաստանում է գտնվում երկրի համար պատմական փուլում և Սուրբ Աթոռի աջակցությունն է հատնել երկրում իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մի շարք…
Գիտնականները Վատիկանում ներկայացրել են աթեիստների հոգեբանության ուսումնասիրությունը
Կրոնագետները, սոցիոլոգներն ու հոգեբաններն առաջին անգամ մանրամասն ուսումնասիրել են աթեիստների հոգեբանությունը և առանձնացրել են նրանց վերաբերող որոշ կարծրատիպեր: Այս մասին նրանք պատմել են Վատիկանի Մշակույթի հովվական խորհրդի նիստում: Զեկույցի ամբողջական տաբերակը տպագրվել է Kent պարբերականում: Այսօր շատ հետազոտողներ համաձայնում են, որ կրոնը կարող էր առաջանալ և ամրապնդվել մեր նախնիների խմբերի համար պարզ էվոլյուցիոն պատճառներով՝ աստվածների…
Հռոմի պապը փախստական երեխաների հետ շրջել է պապամոբիլով
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր մեքենայով՝ պապամոբիլով Սուրբ Պետրոսի հրապարակով շրջել է վերջերս Իտալիա ժամանած փախստական երեխաների հետ: Վատիկանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխաները տարբեր ազգությունների են եղել և ներկայում ընտանիքների հետ բնակվում են Լացիոյում: Նշենք, որ սա պապամոբիլով երեխաների շրջելու առաջին դեպքը չէ:
Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղից տուժած բնակիչներին
Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղներից տուժած բնակիչներին, հայտնում է vaticannews-ը: Այդ գումարը, ըստ Վատիկանի գերատեսչության հայտարարության, «փոխանցվելու է այն շրջաններին, որոնք ամենաշատն են տուժել ջրհեղեղի հետևանքով»: Ավելի վաղ Հռոմի պապը ցավակցական հեռագիր էր հղել և իր վշտակցությունը հայտնել ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Վերջին տվյալների համաձայն` Իրանի հյուսիսային հատվածներում ջրհեղեղի հետևանքով զոհվել…
Հռոմի պապը հայտարարել է, որ ցանկանում է բացել Վատիկանի արխիվները
Reuters-ի փոխանցմամբ`Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, թե բացելու է Վատիկանի այն արխիվները, որոնք վերաբերում են Պի 12-րդ պապի ժամանակաշրջանին: Նշվում է, որ շատ են այն հրեաները, ովքեր պնդում են, որ Պի 12-րդն աչք է փակել Հոլոքոսթի վրա: Հենց դրա համար էլ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է բացել Վատիկանի գաղտնի արխիվները: Արխիվը կբացվի 2020 թ. մարտի…
Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկյան «System of a Down» ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, որի նկարները ներկայում ցուցադրվում են Նոր Զելանդիայում, հարցազրույցը է տվել տեղի պարբերականներից մեկին՝ խոսելով նաև Հայոց ցեղասպանության և դրա ճանաչման անհրաժեշտության մասին: «Նախքան երաժիշտ դառնալը ես ակտիվիստ եմ եղել, և ինձ համար արվեստի ամենազարմանահրաշ արտահայտչամիջոցներից մեկը ճշմարտությունը պարզելն ու տարածելն է: Ինձ համար՝ որպես ԱՄՆ-ում…
Հռոմի պապը Microsoft-ի հետ քննարկել է արհեստական ինտելեկտի հեռանկարները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 13-ի երեկոյան Վատիկանում ընդունել է Microsoft անդրազգային կորպորացիայի նախագահ Բրեդ Սմիթին, որի հետ նա քննարկել է արհեստական ինտելեկտի բնագավառում մշակումների հեռանկարները: Այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրո Ջիզոտին: Զրույցի ընթացքում Սմիթը, մասնավորապես, արծարծել է արհեստական ինտելեկտն ի շահ հասարակության օգտագործելու անհրաժեշտությունը, ինչպես նաև պատմել է գլոբալ մակարդակով թվային…
Դեսպան Կարեն Նազարյանը հանձնել է իր հավատարմագրերը Վատիկանում
Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 12-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, գերաշնորհ Էդգար Պենյա Պառային (H.E. Msgr. Edgar Peña Parra, Substitute for General Affairs to the Secretary of State): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վատիկանյան վաղեմի,…
Հռոմի Պապը պատրաստ է Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի կարգավորման միջնորդ դառնալ
Հռոմի պապը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, եթե դրան համաձայն լինեն հակամարտող երկու կողմերը, գրում է AP-ն: Նշվում է, որ Հռոմի պապը նման հայտարարություն է արել ինքնաթիռում` ԱՄԷ-ից Վատիկան վերադառնալիս: Նա նշել է, որ ստացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակը, որում նա կոչ է արել վերսկսել բանակցությունները, սակայն պապը դեռ…
Մադուրոն օգնության խնդրանքով դիմել է Հռոմի պապին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին` երկրում երկխոսության հաստատմանն օգնելու խնդրանքով: Այդ մասին, ըստ ТАСС-ի, հայտնում է Sky TG24-ն: «Ես նամակ եմ ուղարկել Ֆրանցիսկոս պապին, հույս ունեմ, որ այն արդեն հասել է Հռոմ` Վատիկան»,- հեռուստաալիքը մեջբերում է Մադուրոյի խոսքերը: «Ես խնդրել եմ նրան բոլոր ջանքերը գործադրել և օգնել մեր երկխոսության ճանապարհին: Դրական…
Հռոմի պապն առաջին անգամ այցելում է Արաբական թերակղզի
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 3-ին եռօրյա առաքելական ուղևորության է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ. նա կլինի Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետը, ով այցելել է Արաբական թերակղզի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Աբու Դաբի մեկնելուց մեկ ժամ առաջ, Վատիկանում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ նա ԱՄԷ իր այցն համարել է «կարճ, բայց կարևոր ճամփորդություն»։ Այնուհետև Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Թվիթեր»-ի իր…