Վատիկան
Հռոմի պապն առաջին անգամ այցելում է Արաբական թերակղզի
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 3-ին եռօրյա առաքելական ուղևորության է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ. նա կլինի Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետը, ով այցելել է Արաբական թերակղզի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Աբու Դաբի մեկնելուց մեկ ժամ առաջ, Վատիկանում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ նա ԱՄԷ իր այցն համարել է «կարճ, բայց կարևոր ճամփորդություն»։ Այնուհետև Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Թվիթեր»-ի իր…
Վատիկանը Օլիմպիական խաղերում
Առաջիկայում օլիմպիական խաղերին հնարավոր է մասնակցեն նաեւ քահանաներն ու վանականները: Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, Վատիկանը Իտալիայի օլիմպիական կոմիտեի հետ համատեղ պատրաստվում է ստեղծել Սպորտային ֆեդերացիա, որը կհամակարգի քաղաք-պետության մարզական կյանքը: «Մենք ցանկանում ենք Վատիկանի դրոշը տեսնել օլիմպիական խաղերի մասնակից երկրների դրոշների թվում», – այդ կապակցությամբ հայտարարել է Հռոմի պապի խորհրդական Մելկոր Սանչես դե…
Հռոմի պապը միասնության ու խաղաղության կոչ է հնչեցրել
Քաղաքականությունը միայն ղեկավարների մենաշնորհը չէ, որոշումների կայացմանը պետք է բոլորը մասնակցեն, հայտարարել է Հռոմի պապ Ֆրնցիսկոսը այս տարվա առաջին ուղերձում: Դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընդգծել է՝ մենք բոլորս ենք պատասխանատու մեր «քաղաքում» տիրող վիճակի համար: Միասնության ու խաղաղության կոչում Ֆրանցիսկոսը հատուկ ձոն է ներբողել մայրութանը։ «Մենք բոլորս պետք…
Կարեն Նազարյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)», – նշված է նախագահի հրամանագրում:
Աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը
Աշխարհի կաթոլիկները, բողոքականները, Անգլիկան եկեղեցու հետևորդները և մի շարք ուղղափառներ, որոնք հետևում են Գրիգորյան տոմարին, երեքշաբթի նշում են Քրիստոսի Ծնունդը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը գլխավորել է հանդիսավոր ժամերգությունը Վատիկանի Սուրբ Պետրոսի գլխավոր կաթոլիկական տաճարում, որն ուղիղ եթերով հեռարձակվել է ամբողջ աշխարհով, հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը: Կեսօրին ավանդական սուրբծննդյան ուղերձ կլինի: Վերջին բոլոր շաբաթներին քահանայապետն…
Հռոմի պապն 82 տարեկան է
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշում է ծննդյան օրը: Հռոմի քահանայապետը երկուշաբթի դարձել է 82 տարեկան: Հովվապետին առաջինը շնորհավորել են բարեգործական մանկական դիսպանսերի երեխաները, որը Վատիկանի աջակցությամբ բացվել է ավելի քան 90 տարի առաջ: Երեխաները Պապի մոտ ունկնդրության էին եկել ծննդյան օրվա նախօրեին՝ նրան մատուցելով մեծ տորթ՝ «Շնորհավորանքներ Ֆրանցիկոս պապին» մակագրությամբ: Տորթը զարդարված էր ամանորի տոների խորհրդանիշերով՝…