Վարդաշեն ՔԿՀ

  • 2025 թվականի հունվարի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ 2-ամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Խաչատրյանը մեղադրվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ինչը, ըստ քննության, հանգեցրել է ծանր հետևանքների։ Քննիչների տվյալներով՝ գեներալ-լեյտենանտը հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում չի ստեղծել…

    Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց 2 ամսով
  • Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունենալու Մամիկոն Ասլանյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ այդ նպատակով աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ այժմ գտնվում է Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի Ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյան։ Ըստ աղբյուրի՝ ուսումնասիրվելու են անհրաժեշտ փաստաթղթերն…

    ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց կունենան Մամիկոն Ասլանյանի հետ
  • Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱՆ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատակիցները քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ անցկացնելու շրջանակներում այցելեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. դատապարտյալների համար կազմակերպվել էր ապրիլյան պատերազմի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն: Մշակութային ևս մեկ միջոցառում կազմակերպվել էր նոյեմբերի 12-ին ՀՀ ԱՆ…

    Մշակութային միջոցառումներ՝ դատապարտյալների համար
  • 22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին Aysor.am-ի հետ զրույցում, «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալու ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր հետ կապված իրավական գործընթացները, Արսեն Բաբայանն առաջարկեց հարցերին ավելի ուշ պատասխանել․ «22 օր ապօրինի անազատության մեջ եմ…

    22 օր ապօրինի անազատության մեջ եմ եղել․ Արսեն Բաբայանը դուրս եկավ ՔԿՀ-ից
  • Երեկ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքն ու Անի Սամսոնյանը նշում էին, որ ցանկացել են տեսակցել Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, սակայն իրենց թույլ չեն տվել դա անել։ Այս առիթով Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում…

    ՔԿԾ-ն պարզաբանել է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն այսօր՝ հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, խուզարկության արդյունքում ճաշարանի հագուստի կախիչների տակ՝ պատի մեջ նախապես փորված թաքստոցից, հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից։

    «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները փորված պատի մեջ բջջային հեռախոս են հայտնաբերվել
  • Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում: Ստուգմամբ ի հայտ են բերվել որոշ խախտումներ: Մասնավորապես նշված երկու ՔԿՀ-ներում…

    ՀՀ դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում
  • Մայիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ) ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մշտադիտարկման շրջանակում ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկներ, և հոգեբան,…

    «Վարդաշեն» ՔԿՀ-ում խախտումներ են արձանագրվել․ ՄԻՊ
  • ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 17-ին այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է հիմնարկում, ՔԿ ծառայության Հատուկ նշանակության բաժնում, այցելել է վարչական մաս, ծանոթացել ծառայողների աշխատանքային պայմաններին: Նախարարի…

    Արտակ Զեյնալյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ