Վարդենիս
Վարդենիսում զինծառայողի մահվան հանգամանքները պարզվում են
Վարդենիսում զինծառայող է մահացել՝ հանգամանքները պարզվում են։ Դեպքը կապ չունի զինվորական ծառայության հետ։
ԵՄ առաքելության պատվիրակությունը եղել է Վարդենիսում
Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել են Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի…
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցներ են տեղակայվել. ՊՆ
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժի ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի գործողությունները…
Հրդեհ Վարդենիս քաղաքում
Մայիսի 18-ին, ժամը 20:47-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի մարզադաշտի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Սևանի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Տիգրան Մեծ պողոտա և Մ.Խորենացի փողոցի խաչմերուկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական…
Մարտունի-Վարդենիս ճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ
Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03։57-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Եվս մեկ երկրաշարժ Հայաստանում Հրդեհ Արաքս գյուղի մոտ․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 3 մարտական հաշվարկ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից…
Վարդենիսը նոր համայնքապետ ունի
Վարդենիսի ավագանին նիստի ընթացքում քիչ առաջ ընտրեց համայնքի ղեկավարին։ Որպես համայնքապետի թեկնածու առաջադրված էր Ահարոն Խաչատրյանը, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունները: Նրա օգտին կողմ քվեարկեց 14, դեմ՝ 13 ավագանու անդամ։ Նշենք, որ Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը դեմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիրը», որն ունի 13 մանդատ։
Վթարի հետևանքով հոսպիտալացված 65-ամյա կինը մահացել է հիվանդանոցում
Փետրվարի 11-ին Մարտունի-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր ուղևորներից մեկը, իսկ վարորդներն ու 3 ուղևոր հոսպիտալացվել էին։ Հոսպիտալացված ուղևորներից 65-ամյա Անահիտ Սարգսյանը գիտակցության չգալով մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել ճանապարհի 6-րդ կիլոմետրին։ Միմյանց էին բախվել «Մերսեդեսն» ու «Ֆոլքսվագենը»։
Վարդենիսը Կառավարության համար կարևոր ուղղություն է․ Խաչատրյան
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում 2022-ի պետբյուջեի նախագծի վերջանական տարբերակը ներկայացնելիս անդրադարձավ նաև Վարդենիսի ճանապարհներին։ Նա խոսեց այս թեմայից՝ ի պատասխան «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի, որ Մարտունիից հետո Կառավարության վերաբերմունքը կտրուկ փոխվում է Վարդենիսի նկատմամբ ու իրենք ստիպված են լինում հաղթահարել ահռելի փոսեր։ Խաչատրյանն ասաց, որ այդ հարցը լուծման ճանապարհին…
Բարեկարգվում է Վարդենիս համայնքը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում տեղական բյուջեի միջոցների հաշվին Խաղաղության հրապարակում տեղադրվել են ճարտարապետական ինքնատիպ լուծումներ ունեցող ութ լուսասյուն, բարեկարգման աշխատանքներ են ընթանում «Սուրբ Վարդան» սրբավայրում։ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի խոսքով՝ նախատեսված է նաև նոր տաղավարների կառուցում, «Վարդան Մամիկոնյան» սրբավայրը բնության և պատմության բացառիկ հուշարձան է, որը շուտով ստանալու է ամենաբարեկարգ տեսքը, դառնալու է զբոսաշրջային…
Հիմնանորոգում՝ Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարրհին
Հիմնանորոգվում է Մարտունի-Վարդենիս-Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ճանապարհի հատվածներից մեկը (կմ0+000-կմ5+900): Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Նշվում է, որ հիմնանորոգվող հատվածն ունի 5,9 կիլոմետր երկարություն։ Տվյալ հատվածի մի մասում արդեն կատարվել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Ինչպես նաև նորոգվում ու հիմնանորոգվում են ճանապարհի մի շարք կամուրջներ։ Ծրագրի աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։
Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում է
Հուլիսի 29-ին ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ «Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Բնակիչները պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից ավագ լեյտենանտը վիրավորվել է․ հարուցվել է քրգործ․ ՔԿ
2021 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 03:30-ից 03:45-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ,…
Հիմնանորոգվում է Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան միմյանց կապող միջպետական ճանապարհը
Հուլիսի 23-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հաղորադրություն է տարածել, ում հայտնել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 – կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան։ «Շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Հայտարարվել է շինարարական մրցույթ. ՏԿԵՆ ՏԿԵՆ-ը հայտարարում է…
Վարդենիսում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվեն Ռոման Խ. Ստեփանյան փողոցները, միակողման մայթ կկառուցվի Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնից սուբվենցիոն երեք ծրագրերը հաստատվել են Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։ Ռոման փողոցի ասֆալտապատման և կահավորման ծրագրի նախնական ընդհանուր…
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը Վարդենիսում է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքը քարոզարշավ է իրականացնում Վարդենիսում։ Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի 4-րդ օրն է։ https://www.facebook.com/ShirinyanBabajanyan/videos/774672393197988/?__cft__%5B0%5D=AZW51_E_rC5_x7zbdPnyj3l5TZBx-7kOAMdZzvueUlORD_ZKLCErtLWE2IwBG2jvw2RcWV48WFWb0cTEDjF-Ltdl2vZJJvrxYRPrbYP3i78jmigP_1VLNBychX47FWRMbmnyi1vHSkYfY5xKSmuTnE6KoJmftiJDMcOi80_RoPo3qA&__tn__=%2CO%2CP-R















