Վարժանք
Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում թեմայով վարժանք է իրականացվելու Անիում
Շիրակի փրկարարական վարչության կողմից Անիի Լուսաղբյուր բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքի շրջանակներում գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը։ Ըստ աղբյուրի՝ վարժանքն իրականացվելու է վաղը՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած հատվածում։ ԱԻՆ-ից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։
Նոր Կեսարիայում շչակ է գործարկվելու
Վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Արմավիրի Նոր Կեսարիա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքը մեկնարկելու է 13:00-ին։ Ըստ աղբյուրի՝ համայնքում գործարկվելու է շչակ։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
Շիրակի պետական համալսարանում գործարկվելու է շչակ
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այն իրականացվելու է վաղը՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում։ ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ գործարկվելու է էլեկտրաշչակ։ Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ։
Վարժանք Խնձորուտում․ գործարկվելու է համայնքի շչակը
Փրկարարները Զառիթափ համայնքի Խնձորուտ բնակավայրում իրականացնելու են «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքը տեղի է ունենալու վաղը՝ Օգոստոսի 26-ին` ժամը 10:00-ից 12:00-ն ընկած հատվածում։ Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է նաև Խնձորուտի շչակը։ ԱԻՆ-ից բնակչությանը խնդրում են չանհանգստանալ։
Արգավանդում շչակ է գործարկվելու
Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքն անցկացվելու է հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին։ Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է համայնքում առկա շչակները:
Նոր-Ազնաբերդում վարժանք է իրականացվելու․ գործարկվելու է տեղի շչակը
Վաղը՝ հուլիսի 13-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Նոր-Ազնաբերդ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Վարժանքը տեղի է ունենալու ժամը 10-ից 12-ն ընկած հատվածում։ Նշվում է, որ գործարկվելու է նաև բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։
Գործարկվելու է Փարաքարում առկա շչակը
Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Փարաքար համայնքում իրականացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ գործարկվելու է համայնքում առկա շչակը: Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:
Գործարկվելու է Ամասիայի էլեկտրաշչակը
Հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Ամասիա համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը: Նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:
Կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ
Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: Զինվորական պատրաստության վարժանքներ կազմակերպվում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքից։ Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի…
ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որոնց կից գրել է․ «ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը հանկարծակի ստուգումների շրջանակներում, ըստ առաջադրված խնդիրների, շարունակում են վարժանքները»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3116322315070574?__cft__[0]=AZWZZtsLd44kZQqkWdxnlq0ecQqrE7S-SedlQx5Mzts_ecs8NPtiDCGQI0iMTE5XnOxS8DdYfRva8CfZHum9lds0-BcAiwII8j5-tXCSRCtgi4-L2PMG4v6fDzbEaD1cnVo&__tn__=%2CO%2CP-R
Պարապմունքներ նորակոչիկների հետ
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նորակոչիկները ծանոթացել են համազորային կանոնադրություններին, կատարել շարային պատրաստության ծրագրով նախատեսված վարժանքներ։
Կրակային վարժանքներ 4-րդ զորամիավորումում
4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մարտական հրաձգությամբ անցկացված վարժանքների շրջանակում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու դաշտային պայմաններում գործելու հմտությունները, կատարելագործվել է նրանց մասնագիտական պատրաստության մակարդակը, կրակի վարման արդյունավետությունը:









