Վարժանք
Զորավարժությունից խուսափելու համար տուգանքի չափը կբարձրանա․ ԱԺ-ն ընդունեց որոշումը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծով առաջարկվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել՝ այն 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ: Նախագիծն ընդունվեց 114 կողմ…
Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները
Տաջիկստանի Խարբ Մայդոն զորափորձարանում, որը Աֆղանստանի հետ սահմանին է, տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք տեղի կունենան մինչև հոկտեմբերի 29-ը: «Այսօր տրվել է «Անխախտ եղբայրություն-2019» միջազգային համատեղ վարժանքների մեկնարկը, որն անցկացվում է Տաջիկստանի Հանրապետության տարածքում՝ Խարբ Մայդոն զորավարժարանում»,-բացման խոսքում ասել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար…
Ամփոփվեցին «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքի արդյունքները
Սեպտեմբերի 25-26-ը ՀՀ-ում ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի (ԱՊՀ ՀԱԿ) համակարգմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն անցկացրեց ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը և ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը: Վարժանքի ժամանակ վառելիքաէներգետիկ համալիրի (ՎԷՀ) օբյեկտներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման նախանշանների հայտնաբերման ուղղությամբ համաձայնեցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման…
Ռադիոկապի վարժանք 4-րդ զորամիավորումում
4-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում օգոստոսի 27-28-ը կապի ստորաբաժանման շարժական միջոցների բացազատմամբ անցկացվել է ռադիոկապի վարժանք: Վարժանքի ընթացքում կատարելագործվել են կապավորների գործնական մասնագիտական հմտությունները ազդանշանների ընդունման և հաղորդման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հայ խաղաղապահները ԱՄՆ ռազմաբազայում վարժանքի են մասնակցել
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել է «Միացյալ որոշում» զորավարժության նախապատրաստական փուլին՝ «Անձնակազմի դուրս գալը կողաշրջված մեքենաներից» թեմայով վարժանքին: ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։





