վարկանիշ
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթել է Բարսելոնայի մրցաշարում
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը փայլուն հաղթանակ տոնեց Բարսելոնայի շրջանային մրցաշարում հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Մեր շախմատիստը 2494 միջին վարկանիշ ունեցող մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Մրցաշարի ընթացքում Գրիգորյանը տոնեց 7 հաղթանակ, որոնցից 5-ը՝ գրոսմայստերների նկատմամբ։
Հայաստանը FIFA-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 1 աստիճանով
FIFA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 1 աստիճանով և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան։ 1․ Բելգիա 1773 2․ Ֆրանսիա 1744 3․ Բրազիլիա 1712 4․ Անգլիա 1664 5․ Պորտուգալիա 1653…
Հրապարակվել են նոր միջազգային վարկանիշները․ Արոնյանը լավագույն 10-նյակում է
FIDE-ն հրապարակել է հուլիս ամսվա համար միջազգային վարկանիշները։ Այն էական փոփոխություններ չի կրել։ Վարկանիշները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում։ Նշենք, որ աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2863 գործակցով։ 2-րդ տեղում ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան է՝ 2835 գործակցով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դինգ Լիրենը՝ 2791 գործակցով։ Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մնում…
Հակափաշինյանական անթաքույց միքսացիան, ցույց է տալիս հոկտեմբերի 27-ի կուլիսները․ Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ Աշոտյանը ռուսական հաղորդումներից մեկով պնդում է, որ Փաշինյանի վարկանիշը 7-8 տոկոս է կազմում։ «Աշոտյանը ռուսական հաղորդումներից մեկով պնդում է, որ Փաշինյանի վարկանիշը 7-8 տոկոս է կազմում։ Սա սովորական ինքնախաբեություն չէ, այլ գիտակցված ստախոսություն է։ Որ, նա ստախոս է, նորություն չէ, բայց,…
Տեղափոխվեց նետաձգության աշխարհի առաջնությունը
Նետաձգության այս տարվա աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերին՝ ԱՄՆ-ում, սակայն մրցաձևի միջազգային ֆեդերացին որոշում է կայացրել այն տեղափոխել 2022 թվական։ Որոշումը կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ ու հետաձգումն արվել է հաշվի առնելով մարզիկների անվտանգությունը։ Տեղափոխվել են նաև օլիմպիական վարկանիշային 4 մրցաշարերը։ Նշենք նաև, որ օլիմպիական 128 ուղեգրերից 87-ն արդեն իսկ զբաղված են։
Ճապոնացի Օսական թարմացրել է ռեկորդը՝ տարեկան վաստակելով 37.4 միլիոն դոլար
2019 թվականի արդյունքների համաձայն, ճապոնացի ամենահաջողակ թենիսիստ Նաոմի Օսական կարողացավ շրջանցել Սերենա Ուիլյամսին, որն արդեն ավանդաբար համարվում էր ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Ամերիկացին պահել է այս տիտղոսը վերջին չորս տարիներին, բայց այժմ 22-ամյա Նաոմիին հաջողվեց գերազանցել Սերենային: Ճապոնուհու հասույթը կազմել է 37,4 միլիոն դոլար, ինչը գրեթե 1,4 միլիոն դոլարով ավելին է, քան Սերենայի եկամուտը 2019 թվականին:…
Հրապարակվել է UFC-ի մարտիկների նոր վարկանիշները
UFC 249 մրցաշարից հետո հրապարակվել է մարզիկների նոր վարկանիշները։ Այն գլխավորում է Ջոն Ջոնսը։ Վերջինիս հաղորդում է Խաբիբ Նուրմագոմեդովը։ 3-րդ հորիզոնականում է Հենրի Սեխուդոն, 4-րդում՝ Ստիֆ Միոչիչը, իսկ լավագույն 5-յակը եզրափակում է Իսրայել Ադեսանյան։ Լավագույն 10-յակի մեջ է ներառվել Քոնոր ՄաքԳրեգորը ( 9-րդ հորիզոնական )։ UFC 249-ում Տոնի ֆերգյուսոնին հաղթելուց հետո Ջասթին Գեթժին բարձրացել է…
Պուտինի վստահության վարկանիշը իջնում է. Լևադա կենտրոն
Վլադիմիր Պուտինի ՝ որպես նախագահի գործունեություն ընդունելի է ռուսների 59%-ի կողմից: Սա ապրիլին Լևադա կենտրոնի հեռախոսային հարցման արդյունքների հետևություն է: Սա Պուտինի համար ամենացածր ցուցանիշն է 20 տարվա ընթացքում: Ավելի վաղ, ամենացածր ցուցանիշները գրանցվել էին 2013-ի նոյեմբերին և 2000-ի հունիսին ՝ 61%։ Այս մասին հայտնում է tvrain.ru-ն Ապրիլին կայացած հարցման համաձայն, մասնակիցների 33%-ի համար ընդունելի…
Մոսկվայում կարող է կայանալ բռնցքամարտի վարկանիշային մրցաշար
Ռուսաստանը ցանկանում է իր հարկի տակ ընդունել բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար։ ՀԱՕԿ պաշտոնական կայքից հայտնում են, որ մարզաձևի ֆեդերացիան համապատասխան հայտ կներկայացնի բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (ԱԻԲԱ)։ Նշվում է նաև, որ մրցաշարի անցկացման հնարավոր վայրը Մոսկվան է։
Կանցկացվի 5 փուլից բաղկացած շախմատի Եվրոպայի առցանց առաջնություն
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարզական միջոցառումները շարունակում են փոփոխություն կրել։ Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն: Առաջին փուլին կմասնակցեն 1000-1400, երկրորդին՝ 1401-1700, երրորդին՝ 1701 -2000, չորրորդին ՝ 2001- 2300 և հինգերորդին ՝ 2300-ից բարձր անհատական վարկանիշ ունեցողները։ Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները նոկաուտ համակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այս մասին տեղեկացնում…
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կոորոնավիրուսի պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը: Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30 –ը նախատեսված որակավորման մրցումները: Դա ներառում է Ռուսաստանի…
Ֆերդինանդ Կարապետյանը Եկատերինբուրգում կմասնակցի վարկանիշային մրցաշարի
Հայ ձյուդոիստ, Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը Մարտի 13-ից կմասնակցի Եկատերինբուրգում մրցաշարի կմասնակցի, որտեղ կպայքարի նաև վարկանիշային միավորների համար։ Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է Մարոկկոյի վարկանիշային մրցաշարը, որին պետք է մասնակցեր նաև Կարապետյանը։ Մարզիկները վարկանիշային մրցաշարերին մասնակցելու շնորհիվ տեղ են զբաղեցնում վարկանիշային աղյուսակում։ Առաջին 25 տեղերը զբաղեցրած ձյուդոիստները իրավունք կստանան մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական…
Հրապարակվել է երկրների ռազմական հզորության վարկանշային ցանկը․ ՀՀ-ն 112-րդն է
Հեղինակավոր Global Firepower հետազոտական կենտրոնի վերլուծաբանները կազմել են երկրների նոր վարկանշային աղյուսակը (Military Strength Ranking-2020)՝ ըստ ռազմական հզորության: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել պետությունների ներուժը սպառազինման, անձնակազմի առումով, այս կամ այն տեսակի զորքի առկայությունը, տնտեսական վիճակը, բնակչության թվաքանակը և այլ ցուցանիշներ: Գնահատվել են 138 երկրի տվյալներ: Հայաստանն այս տարվա ցուցակում զբաղեցրել է 112-րդ հորիզոնականը: Ըստ…
Հվ․ Կորեայի նախագահի վարկանիշը ռեկորդային նվազագույնի է հասել
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ընի վարկանիշը ռեկորդային նվազագույնի է հասել պաշտոնը ստանձնելու պահից սկսած: Այս մասին հայտնի է դարձել հարավկորեական Realmeter հետազոտական գործակալության տվյալներից: Ինչպես փոխանցում է աղբյուրը, Մուն Չժե Ինի պետական քաղաքականության դրական վարկանիշը հոկտեմբերի առաջին շաբաթում ռեկորդային ցածր է եղել՝ 44,4 տոկոս, ինչը 2,9 տոկոսային կետով ցածր է, քան սեպտեմբերի վերջին շաբաթվա…
Հայտնի է Մխիթարյանի վարկանիշը. FIFA 20
Մոտ օրերս կթողարկվի FIFA 20 ֆուտբոլային սիմուլյատորը: Պարզ է դարձել, թե «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի թարմացված տարբերակում ինչ վարկանիշ ունի: 30-ամյա խաղացողը ստացել է 81 ռեյտինգով քարտ:















