վարկանիշ
Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխությունները՝ Moody’s-ի գնահատման հիմք
Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3: Համաձայն նշված զեկույցի՝ վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը և դրանք կատարելու հանձնառությունը,…
Հայտնի է Մխիթարյանի քարտի վարկանիշը FIFA-ում
Շուտով կթողարկվի FIFA 20 համակարգչային սիմուլյատորը: Արդեն հայտնի են խաղի թարմացված տարբերակում որոշ թիմերի ֆուտբոլիստների նոր վարկանիշները: «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը, ով խաղի նախորդ տարբերակում ունեցել էր 84 ռեյտինգ, FIFA 20-ում կնվազի՝ հասնելով 82-ի:
ՌԴ-ում կսկսեն ավելի հազվադեպ ուսումնասիրել նախագահի վարկանիշը
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը փոխել է քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի հրապարակման ժամանակացույցը: Այսուհետ վարկանիշը կհրապարակվի ոչ թե ամեն շաբաթ, այլ ամիսը մեկ անգամ, հայտնում է meduza-ն: Տեղեկացնենք, որ վերջին ամիսներին Վլադիմիր Պուտինի վարկանիշը կտրուկ նվազել է: Մայիսի վերջին գրանցվել է նրա ամենացածր վարկանիշը ռուսաստանցիների շրջանում: Հուլիսին այն կազմել է…
Բիլ Գեյթսը զիջել է դիրքը միլիարդատերերի վարկանիշում
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատերերի վարկանիշում առաջին անգամ իջել է երկրորդ տեղից: Սա տեղի է ունեցել առաջին անգամ վարկանիշի 7 տարվա պատմության մեջ: LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն շրջանցել է Գեյթսին և հայտնվել երկրորդ տեղում 107.6 մլրդ դոլարով, ինչը 200 միլիոնով ավելի է Գեյթսի կարողությունից: Առաջին տեղում կրկին Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն…
Թրամփը մի շարք մարդկանց աշխատանքից կազատի իր վարկանիշի մասին տվյալների արտահոսքի պատճառով
Թրամփի նախընտրական շտաբի մի քանի աշխատակիցներ կազատվեն հարցման ընթացքում նախագահի ցածր վարկանիշի մասին ստացված տվյալների արտահոսքի պատճառով։ Այս մասին հայտնումէ NBC հեռուստաալիքը։ Լրագրողների տեղեկատվությամբ՝ նրանց ազատելու պատրվակ են դարձել ԶԼՄ-ներում հայտնված տվյալներն այն մասին, որ գործող նախագահը հանրահռչակությամբ զիջում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ընդ որում՝ երկրորդն առայժմ 2020 թվականի ընտրություններում նախագահի լոկ պոտենցիալ թեկնածու…
Եթե ծախու մեդիաներն իսկապես ազնիվ լինեին, ես 25 տոկոսով ավելի հանրահայտ կլինեի. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ եթե չլինեին «ծախու ԶԼՄ-ները», ապա ինքը բնակչությյան շրջանում ավելի մեծ աջակցություն կունենար: Այս մասին հաղորդում է Газета.ру-ն: «Եթե ծախու մեդիաներն իսկապես ազնիվ լինեին, ես 25 տոկոսով ավելի հանրահայտ կլինեի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Ըստ հարցումների` Պուտինի վարկանիշը նվազել է
Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի (ВЦИОМ) տվյալների համաձայն` վերջին տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը 45 տոկոսից նվազել է` հասնելով 25 տոկոսի: ՌԴ քաղաքացիների միայն մեկ երրորդը կամ հարցվածների 31,7 տոկոսն է վստահում նրան կարևոր պետական հարցերի լուծման համար: Այդ ցուցանիշը նվազագույնն է` սկսած 2006 թվականից, երբ կենտրոնն սկսեց իր կայքում հրապարակել հարցումների արդյունքները: 2015…
Աշխարհի լավագույն օդանավակայանները և ավիաընկերությունները
AirHelp ընկերությունը ներկայացրել է աշխարհի լավագույն օդանավակայանների ու ավիաընկերությունների վարկանիշը: Հետազոտությունը հաշվի է առել 40 երկրների 40 հազար սպասարկյալների արձագանքները և հիմնվել մի քանի առևտրային մատակարարների տվյալների վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 134 օդանավակայաններ գնահատվել են թռիչքների ժամանակացույցի պահպանման, սպասարկման որակի և խանութների ու ռեստորանների առկայության ցուցանիշներով: Լավագույնն է ճանաչվել Կատարի «Համադ» օդանավակայանը: Երկրորդ տեղն զբաղեցրել…
Թրամփի վարկանիշը ռեկորդային բարձր ցուցանիչ ունի
Gallup սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքին հավանության ցուցանիշն ամենաբարձր՝ 46 տոկոսի մակարդակին հասել նրա ողջ նախագահության ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը: Սոցիոլոգները Թրամփի ժողովրդականության աճը բացատրում են ՀՆԱ-ի՝ սպասվածից ավելի բարձր աճի տեմպերով և երկրում աշխատատեղերի քանակի ավելացմամբ, ինչպես նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից 2016…
Հվ․ Կորեան առաջին տեղն է գրավել ՀՆԱ նոր մշակումներում արված ներդրումներով
Կորեայի Հանրապետությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել երկրի ՀՆԱ-ի նկատմամբ նոր մշակումների և հետազոտությունների բնագավառում արված ներդրումների բաժնով: Այդ մասին ապրիլի 30-ին հայտնել է գիտության և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը՝ հիմնվելով 2017 թվականի տվյալների վերլուծության վրա: Ըստ գերատեսչության տվյալների` գիտահետազոտական և փորձնական-կոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ինտենսիվության ցուցանիշը երկրում կազմել է 4,55 տոկոս: Ցուցակում նրան հաջորդում է Իսրայելը…
Մակրոնի վարկանիշը բարձրացել է Աստվածամոր տաճարի հրդեհից հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է վերջին մի քանի օրվա ընթացքում, վկայում են BVA ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ղեկավարի գործունեությանը այժմ հավանություն է տալիս երկրի բնակիչների 32%-ը, ինչը երեք տոկոսային կետով բարձր է, քան ապրիլի սկզբին: Հարցումն անցկացվել է ապրիլի 17-18-ը՝ Փարիզի Աստվածամոր տաճարում…
Լուվրը այցելուների թվով ամենամեծ թանգարանն է աշխարհում
Աշխարհի առավել մեծ հաճախելիություն ունեցող թանգարանների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է Լուվրը, որն անցյալ տարի ընդունել է ավելի քան 10 մլն մարդ: Թանգարան հաճախելիությունը աճել է 26%-ով։ Աճի պատճառներից են Բեյոնսեի և Jay-Z-ի երաժշտական հոլովակի նկարահանումները Լուվրում: Երկրորդ տեղում Չինաստանի ազգային, իսկ երրորդում՝ Մետրոպոլիտեն թանգարաններն են։ Հնգյակը եզրափակել են Վատիկանի թանգարանը և Թեյթ ժամանակակից պատկերասրահը,…
Պուտինի վարկանիշը պատմական նվազագույնին է հասել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ժողովրդի վստահությունը հասել է պատմական նվազագույնին՝ 32 տոկոսի: Այս մասին վկայում են հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված վերջին հարցումները: Այս ցուցանիշն արձանագրվել է փետրվարի 20-ին՝ Դաշնային ժողովի առջև Պուտինի ուղերձից հետո: Կրեմլը, սակայն, նախատեսել էր վարկանիշի անկումը կանխել պատգամավորների նկատմամբ Պուտինի դրական ուղերձով, գրում է Ведомости թերթը։ Պարբերականի տեղեկությամբ,…















