վարորդներ
UPS-ը հայտարարում է վիճահարույց կամավոր գնման ծրագիր իր ամբողջ դրույքով վարորդների համար
UPS-ը հայտարարել է իր ամբողջ դրույքով վարորդների համար կամավոր գնման ծրագիր, որը բողոք է առաջացրել արհմիության կողմից՝ պայմանագրի հնարավոր խախտումների և աշխատուժի կրճատումների պատճառով:
Սարավան-Զանգեր հատվածում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման…
Վարորդները նախազգուշացվել են, որ խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից․ Սիմոնյան
Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերի` նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում: Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի…
Որոշ վարորդներ պահանջում են վերադառնալ նվազագույն աշխատավարձի և «սև» եկամուտի համակարգին․ Կարապետյան
Ինչպես արդեն հայտնի է դարձել՝ այսօր առավոտվանից մի շարք երթուղիներ վարորդներ հրաժարվում են գիծ դուրս գալ։ Այս մասով պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նոր ավտոբուսներ` Երևանում․ պետք է հիշել դրանցից օգտնվելու կանոնները (ՏԵՍԱՆՅՈւԹ) Ավինյանը՝ Մարությանի փոխարե՞ն․ ի՞նչ պլաններ ունի ՔՊ-ն «Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։ Ներկայումս քաղաքապետարանը…
ՃՈ ուժեղացված ծառայություն Արարատի մարզում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոսոտսի 12-ին Ոստիկանության լրատվության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ օգոստոսի 10-ին եւ 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։ «Օգոստոսի 11-ի ուժեղացված ծառայությանը ներգրավված էին նաեւ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ծառայողները։ Ռոբերտ Սուքիասյանի գործով նյութերի միջից կարևոր տվյալներ են վերացել Դվին գյուղի բնակիչը թմրամիջոց պահելու կասկածանքով…
Երևանի քաղաքապետարանը սկսել է դիտահորերի ուղղման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանը սկսել է դիտահորերի ուղղման ‘ ասֆալտբետոնե ծածկի հետ հավասարեցման աշխատանքները։ Նախատեսված է 1450 դիտահորերի և ջրհորդանների ուղղում։
Ժամանակավորապես կդադարեցվի Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը: «Հարգելի համաքաղաքացիներ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին ժամը 6.00-ից մինչև 12.00 փակ է լինելու Իսակով պողոտան՝ Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում: Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։ Պատճառվող…
Արցախը ՀՀ-ին կապող միջպետական ճանապարհները դժվարանցանելի են
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում: Ճանապարհներն Արցախի տարածքում անցանելի են բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և…
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և…
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արարատի մարզում մառախուղի պատճառով երթևեկության համար անբավարար տեսանելիություն է, իսկ Աշտարակ, Թալին, Գյումրի և Հրազդան քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում տեղումներ են ձյան տեսքով: Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության…
Հանգստյան օրերին ևս շարունակվում է հանրային տրանսպորտի գործունեության վերահսկողությունը
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ հուլիսի 12-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ «Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում…
ԱՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ թեստ և պարետի թույլտվություն չի պահանջվում
Արցախ / Տեղեկատվական շտաբը հայտնում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքի թույլտվության վերաբերյալ համապատասխան որոշումից մանրամասներ։ «1.Արցախի Հանրապետություն մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության մեր այն հայրենակիցները, ինչպես նաև արտերկրի այն քաղաքացիները, ովքեր բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ են կամ ուղեկցող: Նրանցից ՊՇՌ թեստ և պարետի թույլտվություն չի պահանջվում, իսկ մուտքը թույլատրվում է…
Տրանսպորտային միջոցներում լուրջ իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ այսօր վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: «Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում լուրջ խրավախախտման դեպքեր չեն արձանագրվել, սակայն հայտնաբերվել են որոշ թերություններ: Մասնավորապես հայտնաբերվել…
Վերահսկողություն է իրականացրել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում
Հունիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և պահպանելու նպատակով։ Վերահսկողությունը նշված վարչական շրջաններում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերով, այնպես էլ կանգառի կետերում՝ ՏՄ մասնագետների և ոստիկանության…














