վարչություն
Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի
2021 թվականի հունիսի 9-ին համացանցում տարածված «Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում» հրապարակումների կապակցությամբ պարզաբանում ենք, որ ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները` չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից: Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են…
Անձնագրային և վիզաների վարչությունը հերթապահություն է սահմանել
Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն սահմանել է հերթապահություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության…
Ընտրություններով պայմանավորված՝ Անձնագրային և վիզաների վարչությունում կլինի հերթապահություն
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից հայտնում են, որ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային…
Երիտասարդը ծանոթի ընկերուհու կիսամերկ նկարները պահել էր հեռախոսում․ նրան պատճառել է ծանր մարմնական վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղի 19-ամյա բնակիչը, 2021թ․ հունվարի 9-ին, նշված գյուղի առանձնատներից մեկի դիմաց, ծանոթ տղամարդու ընկերուհու կիսամերկ լուսանկարներն իր բջջային հեռախոսում պահելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ…
Արցախի անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է
Արցախի Հանրապետության ոստիկանություն Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Արցախի Հանրապետության Նախագահի 2020թ. հոկտեմբերի 14-ի հրամանագրի դրույթների համաձայն Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը, ուստի անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կարող են դիմել իգական սեռի…
ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է
https://www.facebook.com/ArtsakhPolice/videos/393198958766786
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ միջազգային սուրհանդակային առաքանիից հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոց: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։…
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործում է թեժ գիծ
Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ստեղծվել է հերթապահ բաժանմունք և գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության թեժ գիծը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով: Ծառայության հեռախոսահամարն է` 011 80 11 99, որով…
Սամվել Առաքելյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար
Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանն նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ 2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանը աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։ Իրավաբանական…
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի: «Հարգելի´ քաղաքացիներ, Հայաստանի հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված` ՀՀ ոստիկանության անձնագրային եվ վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Խնդրում ենք անձնագրային գործողությունները (բացառությամբ՝ հաշվառումների) կատարել այլ անձնագրային ծառայություններում։ Հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել…
Մարմաշեն գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 14:53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1200 հակ անասնակեր։ Հրդեհը…
Վանաձորում 30-ամյա կինը մեկ այլ անձի օգնությամբ 1,257,000 դրամ է շորթել տղամարդուց
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի նկատմամբ կողոպուտ և շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: 2020թ. մարտի 20-ին Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհին «Օդնոկլասնիկի» կայքի…
ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ եպտեմբերի 19-ին, ժամը 19։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի…
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց․ Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կադրային համալրման գործընթացը, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի…














