վերահսկողություն
Varks.am վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է. ԿԲ
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի…
Վրաստանը ուժեղացրել է վերահսկողությունը օտարերկրացի վարորդների նկատմամբ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է. «Վրաստանի տարածք բեռնատարների մուտքի կանոնների վերաբերյալ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարությունը Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն…
Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պետության ղեկավարի վերահսկողության տակ է
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Իրադա Հուսեյնովան Ադրբեջանում հայտնում է, որ հիմա չի դիտվում կորոնավիրուսի հետ կապված համավարակային վիճակ, որն անհանգստացրել է ամբողջ աշխարհը: Նա նշել է․ «Աշխարհն ընդգրկած նոր կորոնավիրուսի տարածումը երկրում կանխվել է, լիակատար վերահսկողության տակ են վերցվել սպառնալիք ներկայացնող միգրացիոն գործընթացները, դեպքերը, որոնք կարող են կարանտինային ընթացակարգ առաջացնել, բնակչության շրջանում բարձր մակարդակով…
Ապօրինի ծառահատման կոծկման դեպքը հանգեցրել է պաշտոնազրկման
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության՝ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ գրել է. «Ես՝ Արթուր Բեգլարյանս, 2000 թվականից աշխատել եմ բնապահպանական վերահսկողության ոլորտում, իսկ 2017 թվականից՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչությունում՝ որպես կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ։ Աշխատանքային գործունեության ընթացքում ինձ հայտնի են դարձել Տեսչական մարմնի ղեկավար Վ․…
Ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին. չինական փորձը
Դեկտեմբերի 10-ին ավարտվել է 20 օր տևած «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացրել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները: Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ջանքերով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ ու Չինաստանի դեսպանատան ու…
Հալեպի նահանգի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ը անցել է Սիրիայի կառավարական ուժերին
Սիրիայում կառավարական ուժերի վերահսկողության տակ է անցել Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ): Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչովը, փոխացնում է TACC-ը: Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարևոր օբյեկտի շրջակա տարածքը: Այս պահին կայանն էեկտրաէներգիա է մատակարարում Ռաքայի և Հալեպի…
Քրդերը վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում
Քրդական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում: Այս մասին հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի ղեկավար Ռամի Աբդուլահմանը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, քրդական ուժերին հաջողվել է նաև վերադարձնել Թել Խալաֆը և շարժվել դեպի արևմուտք: Թեժ մարտեր են ընթացել, սակայն քրդերին հաջողվել է մուտք գործել Սարի Քանի, որտեղ և տեղակայված են եղել…
Հալեպ-Հասակա մայրուղին Թուրքիայի վերահսկողության տակ է
Սիրիայի հյուսիսում ռազմարշավ իրականացնող թուրքական բանակի ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին։ Մայրուղին Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, М4 գրաված մայրուղին սահմանից 30-35 կմ հեռավորության վրա է: Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության…
Անհրաժեշտ է օրենքի նախագծերն ուղարկել արտախորհրդարանական ուժերին․ Հրանտ Բագրատյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար ընդունելի է Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ընտրված ձևաչափը, այն է՝ ըստ առաջնահերթության, հատվածաբար և հերթականությամբ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Խմբակցությունը հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով, ինչպես օրինակ՝ համամասնական ընտրական համակարգ, զինվորների քվեարկության գաղտնիությունն ապահովող մեխանիզմների ներդրում, որպեսզի հրամանատարները 50 մ-ից ավելի չկարողանան…
Իրանը հսկում է ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցի շրջանում
Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժերը Պարսից ծոցի տարածաշրջանում, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Հանզադին Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությանը տված հարցազրույցում: «Այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ հետևողականորեն հսկում ենք թշնամական բոլոր նավատորմների, հատկապես՝ ԱՄՆ-ի տեղաշարժերը՝ դրանց շարժվելու սկզբից մինչև Պարսից ծոցի տարածաշրջան ժամանման պահը», –…
Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց
Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց…
ՄԱԿ-ը պատասխանել է զենքի վաճառքի վերաբերյալ Թրամփի որոշմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Զենքի վաճառքի միջազգային պայմանագիրն անվանել է տվյալ ոլորտում վերահսկողության գլոբալ գործիքամիջոց։ Այս մասին նա հայտարարել է ի պատասխան համաձայնագրից դուրս գալու` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման։ Գուտերեշը պայմանագիրը զգալի ձեռքբերում է անվանել՝ զենք վաճառելու շրջանակում պատասխանատվությունն ապահովելու համար։ Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ «դա հատկապես կարևոր է ներկայում, երբ մենք տեսնում ենք…
Մադուրոն հայտնել է, որ իր կառավարությունը լիովին վերահսկում է Վենեսուելան
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր կառավարությունը լիովին վերահսկում է երկիրը: «Մենք ունենք կառավարության, զինված բոլիվարական ուժերի կառավարման, ազգային տարածքի լիակատար վերահսկողություն: Ես՝ որպես սահմանադրական նախագահ, ղեկավարում եմ ազգային հարաբերությունները, միջազգային կապերը, վարում եմ պետական օրակարգը՝ կատարելով իմ բոլոր պարտականությունները»,- հայտարարել է նա պետական հեռուստատեսության եթերում: Մադուրոն հավաստիացրել է, որ իր կառավարությունը կշարունակի…
Գերմանիան երկարացնում է Ավստրիայի հետ սահմանին վերահսկողությունը
Գերմանիան ևս կես տարով երկարացնում է Ավստրիայի հետ սահմանին վերահսկողությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը: Երկարաձգումն ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց, կգործի մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը: Բեռլինի այս որոշումն ուղարկվել է Եվրոպական հանձնաժողով, ինչպես նաև Եվրամիության երկրների ղեկավարներին: Ավստրիայի հետ սահմանին վերահսկողությունը ներդրվել է 2015 թվականին՝ կապված Շենգենյան սահմանային կոդեքսի…
Գերմիանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ
Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ: Այս մասին Facebook-ում հայտնել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Պադերբոռն քաղաքի ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ի առավոտյան: Բախվելու պահին ավտոբուսում եղել է 12-ից մինչև 52 տարեկան 28 ուղևոր․ ներառյալ տեղի դպրոցի բազմաթիվ աշակերտներ: Երկու հոգի ծանր վերքեր են…















