Վերաքննիչ քրեական դատարան
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ բողոքը մերժվել է
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։
Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի․ դատարանը մերժել է դիմումը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բերված բողոքը: Նշենք, որ Գորիսի համայնքապետը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը մեկ ամսով հետաձգվել է
Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը: «2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի այդ, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող…
Դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
Հուլիսի 28-ին ՊԵԿ-ը հայտնել է, որ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի առնչությամբ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սուրբ Աթոռում…
Վերաքննիչ դատարանը բեկանել է Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սամվել Դիլբանդյանը «Ազատությանը» հայտնել է, որ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության։ Փաստաբանի խոսքով՝ Ծառուկյանին կալանավորելու որոշում Վերաքննիչը չի կայացրել: Իրենց դիմումները մերժել է, իսկ դատախազության դիմումը բավարարել է մասնակի: Թե կոնկրետ որ հատվածն է բավարարել, նա…
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչը հրապարակեց որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ հրապարակեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշումը։ Դատարանը մերժեց նրա պաշտպանների վերաքննիչ բողոքը։ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նշենք, որ պաշտպանները բողոքարկել էին նոյեմբերի 19-ի որոշումը՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։ Դատարանը գործը քննել ու խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ դեկտեմբերի 16-ին։ Այսօր առաջին…
Քոչարյանի ձերբակալության գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ. ՀՀԿ հայտարարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է. • Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: • Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող…
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը: Սակայն Մանվել Գրիգորյանը չի կարողացել ներկա գտնվել նիստին, ուստի, դատական նիստը հետաձգվեց: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին` ժ. 16.30-ին:








