վերաքննիչ
Օրենքի հիման վրա ձևավորված դատարան չի եղել. Ինչո՞ւ է Վարչական դատարանը 5 հոգանոց կազմով քննում «Զարթոնքի»՝ ընդդեմ ՔՊ-ի հայցը
ՀՀ Վարչական դատարանն այսօր 22։00-ին կհրապարակի «Զարթոնք» կուսակցության դիմումի վերաբերյալ դատական ակտը։ Կուսակցությունը դատարանից պահանջում է ուժը կորցրած ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Հիշեցնեք, որ ավելի վաղ՝ հունիսի 13-ի ԿԸՀ-ն նիստում քննարկել և մերժել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի վերաբերյալ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար…
Վճռաբեկ բողոք է ներկայացվել ընդդեմ Ի. Վահանյանի վերաբերյալ վերաքննիչի որոշման
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Նկատի ունենալով որոշակի շահարկումները՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի…
Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վանեցյանի խափանման միջոցի հարցով
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին և դատախազության դիրքորոշմանը: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցին, որ որոշման դեմ կնախապատրաստվի վերաքննիչ բողոք:
Վերաքննիչի մերժել է Դատախազության բողոքը, Մինասյանը չի կալանավորվի․ փաստաբան
Փաստաբան Միհրան Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։ Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ…
Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների մասին որոշումը կհրապարակվի վաղը
Այսօր` հուլիսի 7-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը։ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ հուլիսի 8-ին։ «Դատական նիստն ավարտվեց։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու…
Վերաքննիչը բավարարել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազության բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Ինչպես տեղեկացրել էին ավելի վաղ Դատախազությունից, Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել էր Առաջին…
Կալանքը փոխարինել գրավով․ Քոչարյանը ազատ կարձակվի գրավի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի որոշումը։ Որոշումն ընթերցեց դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Նա հայտարարեց, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը որոշվել է փոխարինել գրավով, իսկ որպես գրավի չափ է սահմանվել 2 միլիարդ ՀՀ դրամը։ Սակայն արգելանքը կփոխվի, երբ սահմանված գումարը կլինի վերաքննիչ դատարանի դեպոզիտ հաշվեհամարին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի…
Վերաքննիչում մեկնարկել է Քոչարյանի փաստաբանների ներկայացրած բողոքի քննությունը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության բավարարումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:
Վերաքննիչում ընթանում է Քոչարյանի փաստաբանների ներկայացրած բողոքի քննությունը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Դատավոր Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ՝ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու մասին ներկայացրած միջնորդությունը մերժելու վերաբերյալ, որը ներկայացրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նիստի ուղիղ հեռարձակումը ստորև․
Մարտի 1-ի գործով դատապարտված Իսահակ Մալխասյանը արդարացվել է
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին: 2008թ. հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման:…
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական…
ՊԵԿ-ը բողոքարկել է ՀԴՄ-ների գնման պայմանագրերը տրամադրելու վճիռը
Պետական եկամուտների կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել վարչական դատարանի՝ օգոստոսի 6-ին հօգուտ «Հետաքննող լրագրողներ»-ի կայացրած վճռի դեմ։ Նշենք, որ օգոստոսի 6-ին վարչական դատարանը որոշեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցը բավարարել մասնակի։ Մասնավորապես՝ դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրեց տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերի պատճեները՝ փակելով այն տեղեկությունները, որոնք, ըստ կառավարության որոշման,…
Դատարանում ընթանում է Քոչարյանի անձեռնամխելիության հարցով բողոքի քննությունը
Վազգեն Ռշտունու նախագահությամբ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը: Մանրամասներն՝ ավելի ուշ։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և…
Դատավոր Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել Քոչարյանի գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ ուղարկելու համար
Ազատություն Ռադիոկայանը գրում է․ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին դատավոր Գրիգորյանի գրասենյակից։ Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի նյութերն այժմ…















