Վերին լարս

  • Վերին Լարսում թույլ չեն տալիս հայկական պանրի ներմուծումը ՌԴ․ «Սպայկա»

    Վերին Լարսում թույլ չեն տալիս հայկական պանրի ներմուծումը ՌԴ․ «Սպայկա»

    «Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարծաել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն 16 օր է, ինչ «Սպայկա» ընկերության բեռնատարները, հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով, գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք: Տվյալ խնդրի մասին առաջին իսկ օրը ընկերությունը…

  • ԵԱՏՄ տարածքում փոխադրման, տեղաշարժման կանոնները պետք է լինեն ստանդարտ․ Մհեր Գրիգորյան

    ԵԱՏՄ տարածքում փոխադրման, տեղաշարժման կանոնները պետք է լինեն ստանդարտ․ Մհեր Գրիգորյան

    «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագիրրը կրող միջազգային համաժողովից հետո Մհեր Գրիգորյանը զրուցեց լրագրողների հետ։ Նա հարցին՝ Վերին Լարսում հայաստանյան բեռնատարներ են կանգնած, այստեղ դուք խոսում եք տրանսպորտային փոխադրումների արդյունավետությունից, ի՞նչ կարող է փոխվել՝ պատասխանեց. «Հենց այդ նպատակով էլ պարբերաբար պետք է կազմակերպել նմանատիպ քննարկումներ տարբեր հարթակներում և ի վերջո բերել միասնական ստանդարտի ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումներ,…

  • Ժամանակն է, որ Վերին Լարսի անցակետը դադարի լինել քաղաքական ճնշման լծակ ռուսների համար

    Ժամանակն է, որ Վերին Լարսի անցակետը դադարի լինել քաղաքական ճնշման լծակ ռուսների համար

    Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մամուլում տեղեկություններ կան, որ վերջին օրերին Վերին Լարսի ռուսական անցակետում ռուսական կողմը հերթական հակահայկական քաղաքականությունն է իրականացնում ընդգծված կերպով թիրախավորելով հայ վարորդներին, անգամ տուգանելով նրանց: Այն, որ ռուսական կողմի հակահայկական քաղաքականությունը կարող է դրսևորվել տարբեր կերպ վաղուց է հայտնի: Այն, որ Վերին Լարսի անցակետը ցանկացած պահի քաղաքական լծակ…

  • Դեղձով բեռնված հայկական բեռնատարները դուրս եկան Վերին Լարսի անցակետից

    Դեղձով բեռնված հայկական բեռնատարները դուրս եկան Վերին Լարսի անցակետից

    ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր Facebook-յան էջում գրել է։ «Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»։ Հիշեցնենք, որ Օգոստոսի 23-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դեղձով բեռնված իր բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում և…

  • Սահմանափակումներ՝ Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

    Սահմանափակումներ՝ Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

    Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը Ավտոճանապարհի 125 կմ-ին Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ օգոստոսի 19-22-ն ժամը 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կլինի ազատ:

  • Լարսը ավելի է մոտենում Հայաստանին․ այլընտրանքային ճանապա՞րհ

    Լարսը ավելի է մոտենում Հայաստանին․ այլընտրանքային ճանապա՞րհ

    Վրաստանում՝ ռուս-վրացական սահմանին մոտ նոր տարանցիկ միջանցքի կառուցումը կմեկնարկի մինչև այս տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Վրաստանի ռազմավարական ճանապարհի՝ Վերին Լարսի ուղղությամբ ձգվող նոր ավտոմայրուղին Հյուսիս-Հարավ նախագծի մաս է կազմում։ Այն Թբիլիսից մինչև Լարսի անցակետ զգալիորեն կրճատելու է երթևեկության տևողությունը՝ փաստացիորեն Հայաստանի համար դառնալով նաև այլընտրանք Վերին Լարսին, քանի որ, ինչպես…

  • Վերին Լարսում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել վերանորոգման աշխատանքների պատճառով

    Վերին Լարսում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել վերանորոգման աշխատանքների պատճառով

    Վրաստանի տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով Վերին Լարսի հսկիչ անցակետում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել: Այս մասին հաղորդում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ վերջին օրերին ժամանել է ընդամենը 73 բեռնատար, այն դեպքում, երբ միջինը ժամանում են 250-ից 400 բեռնատարներ: Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 500 տրանսպորտային միջոց է հայտնվել խցանման մեջ: Ռուսաստանից սահմանը…

  • Վերին Լարս տանող ճանապարհին՝ լեռնանցքի տակ, կփորվի թունել

    Վերին Լարս տանող ճանապարհին՝ լեռնանցքի տակ, կփորվի թունել

    Վերին Լարսի ուղղությամբ՝ Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս կազնող Քաշվեթի-Կոբի ճանապարհին՝ Կրեստովի կոչված լեռնանցքի տակ, կփորվի 9 կմ երկարությամբ թունել: Կկառուցվի նաև 23 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ: Այն 1 ժամով կնվազեցնի երթևեկության տևողությունը Թբիլիսիից մինչև Կազբեգիի անցակետ: Այն երթևեկելի կինի տարվա բոլոր եղանակներին: Նախագծի գնահատված արժեքը 558,6 միլիոն դոլար է: Այն համաֆինանսավորելու են Ասիական, Վերակառուցման և…

  • ՀՀ ԱԳՆ-ն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհի բանակցություններին

    ՀՀ ԱԳՆ-ն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհի բանակցություններին

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող բանակցություններին: Վրաստանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը…

  • Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի հայ վարորդների անձնագրերը վերադարձվել են

    Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի հայ վարորդների անձնագրերը վերադարձվել են

    Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը։ Ետ է վերադարձվել նաև զմռսված և մինչ այժմ Վերին Լարսի անցակետում պահվող ավտոբուսը։ Վրաստանում…

  • Դեսպանությունը գրությամբ դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին ՀՀ քաղաքացու անձնագիրը հետ վերադարձնելու համար

    Դեսպանությունը գրությամբ դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին ՀՀ քաղաքացու անձնագիրը հետ վերադարձնելու համար

    Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցված հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանի մասին, ով ձերբակալվել էր խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար, ապա՝ ազատ արձակվել հարցաքննությունից հետո: «Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի…

  • Վրաստանում ձերբակալված հայ վարորդն արդեն ազատ է արձակվել

    Վրաստանում ձերբակալված հայ վարորդն արդեն ազատ է արձակվել

    Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը գրում է. «Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի…

  • Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան

    Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան

    Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Ավտոբուսը ճանապարհին է և այժմ Թբիլիսիում է։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

  • Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է

    Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է

    Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովեցին Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1416199905189281?__xts__[0]=68.ARBtqhaWmVTVC9XyTX9yn4Mh8wB776HzPtxF9Pnk5VhSzXXWBbmiDMI2AwG0AUFRT1-ExRG29jjNq3PQ4FX4bFjCUfOx-_1w076ELe4l8zQ8RaVz_gzppyt7RWy5turGgHZiUZxIBsI3cFA6gVx8b9htLqm33GFDSVLc_LcTn5Jr-JJcwFl_CwKvpMtkYtQmCL_aa7l2L8tgajKdH0gdLXqMqZ-o9Zw8SHpv8vo97SmR-FCp3MivUHv52TeNJ0wdtrtBUD5RWiHB6NfxNP2hpcqqDecJzritdP4I2BccclHev9KUM_vBjUwYZe5P2xFUbgAZUAr1fLqPpDsCqEwrbvi_Hvq90pC5RnPIKslv2tpqlbv5QVC3Qb59l3U4MP8gEW6A-kUlWQ2Vi1hhfiSDwwbV5FWYLOmrFJ4rVodwPosJVCy9&__tn__=-R Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 24-ին առավոտյան ժամը…

  • Ռուս-վրացական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է

    Ռուս-վրացական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսի կանգնեցվելու դեպքի մասին: «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն…