Վերին լարս

  • Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի

    Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի

    Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 26-ին՝ ժամը 05։00-19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:

  • Վերին Լարս անցակետը շարունակում է մեր բեռնափոխադրողների համար գլխավոր խնդիր մնալ. Արմեն Փամբուխչյան

    Վերին Լարս անցակետը շարունակում է մեր բեռնափոխադրողների համար գլխավոր խնդիր մնալ. Արմեն Փամբուխչյան

    Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Իմ քայլը»  դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշեց, որ Վերին Լարս անցակետը շարունակում է մեր բեռնափոխադրողների համար գլխավոր խնդիր մնալ: Պատգամավորը կարծում է, որ չնայած նրան, որ որոշ շրջանակներում այդ խնդիրը քաղաքական հարթության վրա է դրվում, ակնհայտ է, որ այստեղ ավելի շատ անցանելիության, եղանակային պայմանների և աշխահագրական դիրքի հարցեր…

  • Ռուս բայքերներին կանգնեցրել են Վերին Լարսի անցակետում

    Ռուս բայքերներին կանգնեցրել են Վերին Լարսի անցակետում

    «Conflict Intelligence Team» խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևն իր թվիթերյան էջում հայտնել է, որ 30 մոտոցիկլավարից բաղկացած ռուս բայքերների շարասյանը կանգնեցրել են Վերին Լարսի անցակետում: Մեջբերվող պաշտոնական պատճառը եղել է ճամփորդության նպատակը սխալ ներկայացնելը: «Այդ ընթացքում ծանոթներս գրում են, որ ապրիլի 27-ից Վրաստանը, մայիսյան տոնախմբությունից առաջ, փակել է սահմանը ռուսաստանցի բայքերների համար: Եվ այդ որոշումը փաթեթավորում…

  • Նախատեսվում է իրականացնել Վերին Լարսի վերակառուցման ծրագիր

    Նախատեսվում է իրականացնել Վերին Լարսի վերակառուցման ծրագիր

    Ռուսաստանի Դաշնությունը Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր: Այս մասին հայտնի է դարձել հայ-ռուսական տնտեսական գործակցության 19-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստում։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային ճանապարհի անխափան թողունակությունը անչափ կարևոր է ՀՀ-ի…

  • Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է

    Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ի ժամը 16:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից։

  • Վերին Լարսում 14 կիլոմետրանոց հերթ է

    Վերին Լարսում 14 կիլոմետրանոց հերթ է

    Վերին Լարսում արդեն 14 կմ-անոց հերթ է առաջացել. 6-8 հազար հայ չի կարողանում հատել անցակետը։ Հաղորդում է Infocom-ը։

  • Կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

    Կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

    Infocom-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին՝ Ժամը 10:00 դրությամբ, ձյան առատ տեղումների եւ մերկասառույցի պատաճառով կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։ Դեսպանությունը խնդրում եւ հորդորում է…