վերջին լուրեր
Մբապեն՝ Ոսկե գնդակի երեք ֆավորիտների մասին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է «Ոսկե գնդակի» երեք ֆավորիտների անունները: «Իմ լավագույն երեք ֆավորիտները. Բենզեման, ես և Մանեն. Բենզեմայի համար հաջող տարի էր. Նա 34 տարեկան է, պարզապես անցկացրել է իր կյանքի լավագույն մրցաշրջանը, հաղթել է ևս մեկ Չեմպիոնների լիգայում։ Եթե ես լինեի Կարիմը, ապա ընդմիշտ կդադարեի մտածել «Ոսկե գնդակի» մասին, եթե չհաղթեի այս…
Բարսելոնան նախատեսում է ևս երկու տրանսֆեր իրականացնել
«Բարսելոնան» հաջորդ շաբաթ նախատեսում է եւս երկու տրանսֆեր իրականացնել։ Բոլոր պայմանագրերի հաջող կնքմամբ (բացառությամբ պաշտպան Ժյուլ Կունդեի), կատալոնացիները կկենտրոնանան իրենց վերջին երկու տրանսֆերային նպատակների՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի և «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի վրա: Այս մասին գրում է sports.ru-ն։ Ալոնսոն այժմ ավելի մոտ է Բարսա տեղափոխվելուն. «Չելսին» դիտարկում է իսպանացուն 8 միլիոն եվրոյով վաճառելու…
Ռաֆայել Մարկեսը նշանակվել է գլխավոր մարզիչ
«Բարսելոնան» հայտնել է Ռաֆայել Մարկեսին երկրորդ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 43-ամյա մարզիչը երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա Բ»-ն Սերխի Բարխուանի գլխավորությամբ զբաղեցրել է 8-րդ տեղը 3-րդ դիվիզիոնում: Մարկեսը ակումբի թիմում խաղացել է 2003-ից 2010 թվականներին:
Բավարիայից կարող է հեռանալ Սանեն
«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի գործակալն իր ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։ Դա տեղի է ունեցել «Ֆիորենտինայի» հետ Լուկա Յովիչի տրանսֆերի շուրջ բանակցությունների ժամանակ, ում շահերը նույնպես ներկայացնում է Սանեի գործակալը։ Սակայն ֆուտբոլիստի տեղափոխության հավանականությունը մադրիդյան ակումբ քիչ է։ Մադրիդի «Ռեալը» շահագրգռված չէ ամռանը նոր խաղացողներ գնել, հայտարարել էր գլխավոր մարզիչ…
Լաուտարո Մարտինեսը նշել է, որ ուրախ է հանդես գալ միլանյան թիմում
«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը նշել է, որ ուրախ է հանդես գալ միլանյան թիմում՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը։ «Դժվար մրցաշրջան է լինելու, բայց մենք պատրաստ ենք նորից հաղթել»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում TMW-ն։
Հայտնի է՝ երբ Բենզեման թիմին կմիանա
Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Վալդեբեբասում, սակայն թիմի առաջատար Կարիմ Բենզեման չի մասնակցում մարզումներին։ Այս մասին գրել է AS-ը: Նշվում է, որ Բենզեման թիմին կմիանա ԱՄՆ շրջագայության ժամանակ։
Ես հեռացա, և դա սխալ էր․ Լուկակուն՝ Չելսիից հեռանալու մասին
Լոնդոնի «Չելսիից» Իտալիայի չեմպիոն «Ինտեր» վերադարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է անցած ամռանը միլանյան ակումբից հեռանալու մասին՝ այն որակելով սխալ։ «Ես հեռացա, և դա սխալ էր։ Իմ կարիերայում ամենամեծ փորձությունը կլինի այս մրցաշրջանում։ Մեծ մարտահրավեր է, և ես պատրաստ եմ դրան։ Անցած մրցաշրջանում Անգլիայում խաղալիս գիտակցեցի, թե ինչքան կարեւոր է ինձ համար «Ինտերը»։ Հիմա…
Միլանյան ակումբի երկրպագուները ողջունել են Հենրիխին՝ գոչելով նրա ազգանունը
«Ինտերը» Միլանում երկրպագուներին ներկայացրել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին։ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել, որում երկրպագուները ողջունում են Հենրիխին՝ գոչելով նրա ազգանունը։ Տեսանյութն՝ այստեղ։
Բարսելոնան նոր պայմանագիր է կնքել Դեմբելեի հետ
«Բարսելոնան» և ֆրանսիացի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն նոր պայմանագիր են ստորագրել 2 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: 2̵0̵2̵2̵ 2024 𝐍𝐎𝐖, 𝐘𝐄𝐒! pic.twitter.com/Exv7olDDwc — FC Barcelona (@FCBarcelona) July 14, 2022
Մարսելոն հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա։ Այս մասին հայտնում է AS-ը՝։ Նշվում է, որ ակումբը ցանկանում է հնարավորիս ուժեղացնել կազմը, որը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Ա Սերիայում։ «Մոնցայի» ներկայացուցիչները կապվել են Մարսելոյի հետ՝ առաջարկելով պայմանագիր և բացատրելով նախագծի նպատակը:
Ռոնալդուն սուպեր առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է կարիերան շարունակի Սաուդյան Արաբիայում։ CNN Portuguesa-ն հայտնել է, որ այսդ երկրի ակումբներից մեկը 300 միլիոն եվրոյի հիանալի առաջարկ է արել Ռոնալդուին։ Նշվում է, որ տրանսֆերի կարժենա 30 մլն, միջնորդներին վճարումների համար՝ 20 մլն, իսկ 2 մրցաշրջանում նա երաշխավորված կստանա 250 մլն։ Սակայն պորտուգալացին այս տարբերակը քիչ հավանական է…
Ռեալը որոշում է կայացրել Էդեն Ազարի ապագայի վերաբերյալ
Մադրիդի «Ռեալը» կարող է վաճառել կիսապաշտպան Էդեն Ազարին։ Գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այն թույլ է տվել։ Մարզիչն ավելի ավելի վաղ էր նշել, որ հաջորդ մրցաշրջանում հույսը դնում է բելգիացու վրա։ Այս մասին հայտնել է Calciomercato-ը։ Ակումբը պատրաստ է բաժանվել խաղացողից։ Ազարի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
ՊՍԺ-ն նպատակ ունի երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ
ՊՍԺ-ն նպատակ ունի երկարաձգել պայմանագիրն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին հայտնում է Marca-ն: Պայմանագիրը կավարտվի 2023 թվականի ամռանը։ ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն հայտնել է ֆուտբոլիստի ներկայացուցիչներին, որ ցանկանում է համագործակցությունը երկարաձգել։ Ըստ աղբյուրի՝ Մեսսին ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ԱԱ-2022-ի ավարտից հետո:
Սուարեսը հնարավոր է տեղափոխվի Ա Սերիա
Լուիս Սուարեսը, ով խաղացել է կատալոնական «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Այաքսում» և Մադրիդի «Ատլետիկոյում», կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Ինչպես հայտնում է AS-ը, ֆուտբոլիստով հետաքրքրված են Միլանիը ու Մոնցայը։ Երկու ակումբներն էլ պատրաստ են պայմանագիր կնքել Լուիսի հետ՝ տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձով: Ըստ աղբյուրի, որ այս պայքարում առաջատարը ռոսոներիներն են։ Սուարեսը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս…
Նոր տրանսֆերային նպատակ ունի Լիվերպուլը
Լիվերպուլը Ալեքսանդր Իսակի հետ հնարավոր է ևս մեկ պայմանագիր կնքի։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հարձակվողով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Իր հերթին, «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությունը հասկացրել է, որ չեն պատրաստվում բաժանվել խաղացողից։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարձակվող է փնտրում, ով կարող է փոխարինել «Բավարիա» տեղափոխված Սադիո Մանեին, հայտնում է Fichajes-ը։ Բայց Իսակի 50-60 միլիոն…















