վզեբ
ՎԶԵԲ-ը նշում է ներդրումների ռեկորդային մակարդակը Հայաստանում՝ 2024 թ. արդյունքներով
2024 թվականը շրջադարձային էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համար Հայաստանում։ Բանկը ներդրել է ռեկորդային 396 միլիոն եվրո 19 տարբեր նախագծերի շրջանակներում՝ ընդգրկելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացում, էներգետիկ անվտանգություն, ՓՄՁ-ների աջակցություն և փախստականների ինտեգրում։ 2024 թվականին ՎԶԵԲ-ը ստորագրել է «Սիսիան-Քաջարան ճանապարհային նախագիծը», որը բանկի ամենամեծ ներդրումն է Հայաստանում։ Այս նախագիծը նպատակ ունի բարելավել երկրի ներքին…
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը վերանայել է Հայաստանի համար տնտեսական աճի կանխատեսումը, բանկը կանխատեսում է, որ 2022-ի արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 8 տոկոս: ՎԶԵԲ-ը հրապարակել է իր վերջին «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցը: ՎԶԵԲ-ն իր կայքում նաև հոդված է հրապարակել՝ վերնագրելով «Տնտեսական ուժեղ ցուցանիշներ՝ Կովկասում աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում»: Նշվում է, որ տարածաշրջանի երկրները գրանցում են…
Ղազախստանին մինչև 103 մլն դոլար կտրամադրի ՎԶԵԲ-ը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մինչև 50 մլրդ տենգե (10320 մլն դոլար) կտրամադրի Ղազախստանի պետական երկաթուղային ընկերությանը՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Ասիա երթուղու արդիականացումը ֆինանսավորելու համար, տեղեկացնում է Reuters-ը: «Մինչև օրերս Չինաստանի և Եվրամիության միջև բեռնափոխադրումների մինչև 95 տոկոսն անցնում էր Հյուսիսային միջանցքով, որն անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով և Բելառուսով»,- ասվում է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ։ «Քանի որ…
Առաջիկայում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում է միջանկյալ կայարանի կառուցումը «Փեթակի» հարևանությամբ. Տիգրան Ավինյան
Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս ծրագրերը…
Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին։ Երևանի քաղաքապետարանը սկսել է դիտահորերի ուղղման աշխատանքները Հունիսի 1-ին դպրոցականները կլինեն Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներ «Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության,…
Քննարկում՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ընթացքի վերաբերյալ
Սեպտեմբերի 8-ին ՏԿԵ նախարարությունը հայտնել է, որ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: «Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ նախարարության համագործակցությունը, ինչի արդյունքում համատեղ իրականացված ծրագրերը լրջագույն փոփոխություններ են բերել։ Նախարարը ներկայացրել է…
Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց
Գյումրիում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով հիմնանորոգվում է 23, սուբվենցիոն ծագրով 9 փողոց և 1 հրապարակ: Դրանցից 7-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Մյուս փողոցների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 օրից և կավարտվեն մինչև այս տարվա վերջ: Արդյունքում կունենանք մոտ 19 կմ հիմնանորոգված ճանապարհ: Այս պահին աշխատանքներնը նորմալ ընթանում են»,-…
Հայաստանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը. Տիգրան Ավինյան
2024 թ. Հայաստանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը՝ տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում: «Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։ Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան…
2020թ. ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով. ՎԶԵԲ
Հայաստանի ՀՆԱ-ն 3,5% անկում կապրի համավարակի տնտեսական ազդեցության պատճառով: Այս մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր՝ մայիսի 13-ին հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021թ.՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ Ըստ այդ հրապարակման՝ «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և…
ՎԶԵԲ-ը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները. ՀԲՃ
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Լիդիան Արմենիա ընկերությանը գովերգող լրատվամիջոցներից մեկը՝ Մեդիամաքսը, սեպտեմբերի 24-ին հրապարակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի հետ մի քանի նախադասություն պարունակող «բացառիկ» հարցազրույց, որում փոխնախագահն արել է ՀՀ կառավարության պատվերով «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների անկախ ուսումնասիրության արդյունքներին տրամագծորեն հակասող հայտարարություն։…
Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր. Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային օրը սկսել մի շատ լավ լուրով։ Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։ Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն 2021թ․ գարնանը…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ: Հայաստանի նախագահը և Ուկրաինայի վարչապետը քննարկել են հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում գործնական քայլերի ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության ներկա մակարդակը…
Նախագահ Սարգսյանը կմասնակցի ՎԶԵԲ-ի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին: Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային…
Հայաստանն ապահովել է կայուն աճ և դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ
Կոռուպցիայի դեմ պայքարը և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարևորագույն նախապայմաններն են: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցի համաձայն, 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ չնայած հանքաարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Ընթացող տարում Հայաստանի ՀՆԱ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տվյալներով աճել է 6 տոկոսով: Հանքաարդյունաբերության անկումն առաջացրել…
ՎԶԵԲ պատվիրակությանն ընդունեց նաև Մհեր Գրիգորյանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարևորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլև այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը:…















