Վիեննա
Վրաստանն ընտրվել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի նախագահ
Վրաստանն ընտրվել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի նախագահ (IACA): Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արդարադատության նախարարությունը: Որոշումը կայացվել է փետրվարի 21-ին Վիեննայում: Ըստ այդմ` Վրաստանը կգլխավորի միջազգային կազմակերպություն, որի նպատակն է վերլուծել կոռուպցիայի դեմ պայքարում առկա մարտահրավերներն ու այդ ուղղությամբ վերապատրաստել միջազգային մասնագետներ: Վրաստանն IACA-ում կներկայացնի արդարադատության փոխնախարար Գոչա Լորթկիպանիձեն: Գերատեսչության հայտարարությամբ` Վրաստանը նախագահ է…
Սլովակիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը
Հունվարի 1-ից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ-պետության լիազորությունը Իտալիայից անցնում է Սլովակիային, որը նախագահելու է 2019 թվականի ամբողջ ընթացքում։ ԵԱՀԿ-ում Սլովակիան մտադիր է հանդես գալ «Նախագահություն՝ ուղղված մարդուն» կարգախոսով։ Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 10-ին Վիեննայում մամուլի ասուլիսի ժամանակ համաշխարհային հանրությանը կներկայացնի իր առաջնահերթությունները ԵԱՀԿ նախագահության շրջանում։
Անհայտ անձինք Վիեննայում հարձակվել են եկեղեցու այցելուների վրա
Անհայտ անձինք Վիեննայում հարձակվել են եկեղեցու այցելուների վրա: Նախնական տեղեկությամբ՝ տուժել է 8-ից 15 մարդ: Ինչպես գրում է Kurier-ը՝ երկու մարդ է իրականացրել հարձակումը, նրանք կողոպտել են հավատացյալներին և փախել դեպքի վայրից: Ներկայումս կասկածյալներին որոնում են:
Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքները՝ սուրբծննդյան սպասումով
Ձմեռային տոներին ընդառաջ համաշխարհային մայրաքաղաքները կերպարանափոխվում են: Սուրբծննդյան ոգին թևածում է ամենուր՝ վառվում են ամանորյա լույսերը, իսկ կենտրոնական հրապարակներում հայտնվում են շքեղ տոնածառեր: Լոնդոնում Սուրբ ծնունդը սպասված տոն է: Որպես կանոն՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը սկսում են զարդարել հոկտեմբերից: Անգլիացիների ամենասիրելի տոնին նախ կերպարանափոխվում են խանութների ցուցափեղկերը: Մեկ գիշերվա ընացքում ապակիների հետևում հայտնվում են եղնիկների փայլփլուն…




