վիզաների ազատականացում
Հայաստան-ԵՄ 5-րդ արդարադատության քաղաքական երկխոսություն 2025-ին
Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու վիզաների ազատականացումը 5-րդ ռազմավարական երկխոսության ընթացքում:
Հայաստանը և Չեխիան ամրապնդում են համագործակցությունը անվտանգության ոլորտում
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը հանդիպման ընթացքում հաստատել են երկու երկրների միջև համագործակցության շարունակման և ընդլայնման պատրաստակամությունը։ Հանդիպումը կայացել է հունվարի 30-ին, ինչի մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զարգանում է ոչ միայն…
Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով բարձր մակարդակի հանդիպում
Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձր մակարդակի հանդիպում։ Քննարկումները վարել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել վիզաների ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող…
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ հերթական քննարկումը Իսպանիայում
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 18-ին Մադրիդում ունեցավ հանդիպում իսպանացի գործընկերների հետ։ Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, Արտաքին գործերի…
ԵՄ-ը կարող է դադարեցնել անվիզա ռեժիմը որոշ երկրների համար
Եվրամիության հետ անվիզա ռեժիմ ունեցող երկրներից ապաստանի հայցորդների աճող թվաքականի հետ կապված՝ Եվրահանձնաժողովը սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել։ Եթե գործընթացը շարունակվի, ԵՄ-ը կարող է դադարեցնել անվիզա ռեժիմը որոշ երկրների համար, ասել է ԵՄ միգրացիայի և ներքին գործերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հունիսի 17-ին։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։ Ավրամոպուլոսի խոսքով՝ միջոցները կարող են վերաբերել Արևմտյան Բալկանների…
Արտգործնախարարը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ժամկետների մասին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովից հետո հարց են ուղղել՝ համաժողովի երկու օրերին եղած հանդիպումների ժամանակ վիզաների ազատականացման հարցին անդրադարձե՞լ են: Մնացականյանը պատասխանել է. «Սա մեզ համար շատ կարևոր, շատ սկզբունքային հարց է: Նորից լսեցիք՝ քննարկման ժամանակ մենք նորից անդրադարձանք, որովհետև այն, ինչ մենք անում ենք մեր երկրի…
Սվիտալսկին անդրադարձել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման խնդրին
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հարցին: Անդրադառնալով Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, դեսպանը…
Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել. Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և…
Հայաստանը չպետք է դիտարկվի որպես փախստական մատակարարող երկիր․ Փաշինյան
Հայաստանը պետք է ավելի ու ավելի գրավիչ լինի իր քաղաքացիների համար։ Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին։ «Վիզաների դյուրացման հարցը մենք նույնպես քննարկել ենք։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ լինի…
ՀՀ-ն ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին
2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում…