վիճաբանություն
Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության համար
Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել ԱԺ-ում իր ու Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած վիճաբանության համար: «ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, որ իրենք ականատես եղան նման տեսարանի», – ասել է Ալեն Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ այսօր Աժ-ում վեճ էր տեղի ունեցել ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև: Պատգամավորները միմյանց անձնական բնույթի վիրավորանքներ…
Մաքրման գործընթացը անընդհատ ընթանում է․ Ալեն Սիմոյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել։ Նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չի պատասխանել։ ԱԺ պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից լրագրողները խնդրեցին անդրադառնալ Փաշինյանի հայտարարությանը, թե «պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրել»։ Լրագրողները հեաքրքրվել են, թե , կուսակցության վարչության նիստի ընթացքում քննարկվել է այս հարցը։ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․…
Վիճաբանություն Ջրվեժում․ հնչել են կրակոցներ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մեկի կողային հատվածում կրակոցներ են հնչել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջրվեժ, Մայակ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում արձակվել են կրակոցներ: Դեպքի առթիվ հարուցվել…
Բացահայտվել է Վանաձորում կատարված դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ապրիլի 6-ին, ժամը 7.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտեցին տղամարդու ինքնությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողից հաղորդում վերցնելն անհնար էր. վիրահատում էին: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել:…
Հյուրանոցում վիճաբանության ընթացքում դանակահարել են անվտանգության աշխատակցին
2020 թվականի մարտի 15-ի` ժամը 05։35-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ գոտկային շրջանի և աջ թիակային շրջանի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է…
Թուրք քաղաքացին դանակահարել է աֆղանին՝ կորոնավիրուսը Թուրքիա բերելու պատճառով
Թուրքիայի Քոնյա քաղաքի լճում ձկնորսությամբ զբաղվող աֆղանն ու նրա ընկերը վիճաբանության են բռնվել թուրք քաղաքացու հետ։ Թուրքը մոտեցել է և աֆղանին ասել. «Դուք այստեղ կորոնավիրո՞ւս եք բերում»։ Վիճաբանություն է սկսել, որի ընթացքում Թուրքիայի քաղաքացի Ու.Գ.-ն դանակով հարվածել է Հաբիբուլլահին։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։ Ըստ որոշ պնդումների՝ դանակահարողը հոգեկան առողջության…
Ծեծի է ենթարկվել Իջևանի ռազմական ոստիկանության պետը․ News.am
NEWS.am-ի տեղեկություններով օրերս Իջևանում միջադեպ է տեղի ունեցել ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Իջևանում շրջանառվող լուրերի համաձայն, գնդապետը ոչ սթափ վիճակում վիճաբանության մեջ է մտել մի խումբ իջևանցիների հետ, ոչ պարկեշտ արտահայտություններ արել, արդյունքում ծեծի ենթարկվել։ Գնդապետը սակայն բուժօգնության նպատակով հիվանդանոց չի դիմել՝ խուսափելով ավելորդ աղմուկից։ Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՊՆ–ում…
Վիճաբանության ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը
Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 39-ամյա եղբայրը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 26-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է Մուշի բաժին…
Վիճաբանություն անչափահասների միջև. նրանցից մեկը դանակահարվել է
Փետրվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել է վիճաբանող անչափահաս տղաների: Նրանք ներկայացվել են Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից մեկի գոտկային շրջանում առկա է կտրած-ծակած վերք: Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ վնասվածքն իրեն պատճառել է մի անծանոթ տղա: Պատանին ոստիկանների ուղեկցությամբ…
Ձայնային ազդանշան տալու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի բնակիչը` ծնված 1968թ., 2019 թվականի նոյեմբերի 4-ին’ ժամը 17:00-ի սահմաններում, նույն մարզի 25-ամյա բնակչի կողմից վարած ավտոմեքենայով իր ավտոմեքենային ձայնային…
Վիճաբանություն դատարանում․ Քոչարյանը պահանջեց հրապարակել ձայնագրությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 9-ի նիստում քննարկվեց Ռ.Քոչարյանի պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու միջնորդությունը: Մինչ միջնորդության քննումը դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ավելի վաղ Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Սակայն ինքը դեռ չի հասցրել դրան ծանոթանալ: Նա դատական կողմերից…
Ընկերոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդի կողմից ընկերոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 21-ամյա երիտասարդը, 2019 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի տաղավարում, քրոջը…
Արթուր Դավթյանը՝ Խաչատուրովի պաշտպանի և դատախազի միջև եղած վիճաբանության մասին
Ուզում եմ հասկանաք, որ դատախազն էլ է մարդ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև վիճաբանությանը։ «Ես մշտապես եմ հակված եղել, որ մեր աշխատանքում էմոցիաներից պետք է զերծ մնանք։ Բայց ուզում եմ հասկանաք,…
Նախնական տվյալներով՝ Արմավիրում կրակել են 62-ամյա տղամարդու վրա․ հարուցվել է քրգործ
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի՝ 1957թ. ծնված բնակիչը՝…
Փաստաբանի և դատախազի միջև թեժ ընդհարում եղավ Քոչարյանի գործով նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարան են ներկայացրել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը, ամբաստանյալ Արմեն Գևորգյանը և նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գևորգյանը, ամբաստանյալ Սեյրան Օհանյանը և նրա պաշտպաններ Կարեն Մեժլումյանը, Ինեսա Պետրոսյանը, ինչպես նաև ամբաստանյալ Յուրի Խաչատրուրովը…













