ՎիվաՍել-ՄՏՍ

  • Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել պետական մարմիններում և հանրային նշանակության կազմակերպություններում հակակոռուպցիոն և ներքին բարեվարքության կրթության կազմակերպման ու բարեվարքության համակարգի ներդրման հարցերում։ Համատեղ…

    Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ վարչապետի աշխատակազմի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջև
  • Սյունիքի մարզի Լոր գյուղում ասում են՝ Լորը Համո Սահյանով է լուսավոր: Իսկ ավելի լուրջ՝ ակնկալում են գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայրերի քարտեզում տեսնել: Իրենց լավատեսությունն էլ հիմնավորում են փաստերով. բանաստեղծի ծննդավայրն ունի մշակութային հարուստ պատմություն, գյուղի արտաքին լուսավորության խնդիրն էլ սկսել է լուծում ստանալ: Այդ հարցում նրանց աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած…

    Համո Սահյանի տուն-թանգարան տանող ճանապարհը կլուսավորվի
  • ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում՝ միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով: Դրա հետևանքով խնդիրներ են ստեղծվել տվյալների փոխանցման ծառայությունների կտրվածքով: Արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վնասվածքը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը:

    ՎիվաՍել-ՄՏՍ. Վրաստանով անցնող մալուխը վնասվել է
  • ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Գործընթացը կարևոր է առավել  որակյալ ծառայություններ ապահովելու, ոլորտի զարգացմանը նպաստելու և աշխարհի առաջընթացի տեմպերից  ետ չմնալու համար: Ընկերության աշխատակիցների, մատակարարների և կապալառուների թիմերն աշխատում են համակարգված՝ հստակեցված ժամանակացույցով և պատասխանատու մոտեցմամբ: Նպատակը կարևոր է. աշխատանքներ են տարվում այնպես, որպեսզի բաժանորդին լավագույնը ներկայացնելուն զուգահեռ՝ նվազագույնի հասցվի…

    Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ
  • ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր` «Նեյշնլ Ինսթրումենթս» կազմակերպության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրյուշարդն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Հայտնում է itel.am-ը: Կարճ դասախոսությունից առաջ կայացել է Ջեյմս Թրյուշարդի համատեղ մամուլի ասուլիսը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային…

    «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի համահիմնադիր Ջեյմս Թրյուշարդն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ
  • Սև ուրբաթի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հայտարարվել են մեծ զեղչեր՝ սմարթֆոնների մի շարք մոդելների համար: Փոխանցում է itel.am-ը: Միայն 3 օրերի ընթացքում կարելի է ձեռք բերել սմարթֆոն նշված տեսականուց՝ 40-70% զեղչված գներով: Ակցիան գործում է Երևանի՝ Ամիրյան 3, Հյուսիսային պողոտա 6/14, Բագրատունյաց 14/67, Գայի պողոտա 10/6, ինչպես նաև Կապանի՝ Շահումյան 11/38, Գյումրիի՝ Գորկու 50/4, եւ…

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը Սև ուրբաթի շրջանակում հանդես է եկել շահավետ առաջարկով
  • Itel.am-ի փոխանցմամբ` նոյեմբերի 21-ին ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը: Երեխաների համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 20-ին, նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Հանդիպման ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրների մասին: Նրանք լսել են ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի,…

    Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը
  • ՎիվաՍել–ՄՏՍ–ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 15 հաճախորդ դարձել է Honor 9 Lite սմարթֆոնի, իսկ երեքը՝ Kia Rio X-line մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, հայտնում է itel.am-ը: Հաջողակ գնորդներն անակնկալ նվերները ստացել են ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ հանդիսավոր արարողության ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է խաղարկված սմարթֆոններն ու ավտոմեքենաների բանալիները: «Իրականացված խաղարկությունը հաճելի անակնկալի…

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի 18 հաճախորդը սմարթֆոն և ավտոմեքենա է շահել