վիրավորներ
Խորվաթիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Դեկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիայի Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Երկրաշարժը զգացվել է…
Վթար Գորիս-Կապան ճանապարհին․ կան զոհեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20։44-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ…
Ոչ մի կեղծ տեղեկություն չի կարող լինել մարդասիրական գործընթացի խափանման պատճառ.ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է «1. Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը…
Իլինոյսում կրակոցներ են հնչել․ կան զոհեր ու վիրավորներ
Շաբաթ երեկոյան կրակոցներ են հնչել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ռոկֆորդ քաղաքում։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Նշվում է, որ հրաձգության հետևանքով 3 անձ զոհվել է, իսկ առնվազն 3-ը՝ վիրավորվել։ Ռոկֆորդի ոստիկանապետը հայտնել է, որ միակ կասկածյալը ձերբակալված է։ Նա նշել է, որ ոստիկաններից ոչ մեկը կրակ չի բացել կասկածյալի ուղղությամբ։ Ըստ աղբյուրի՝ հրաձգության զոհերն ու տուժածները…
Ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով տարածվող լուրերը, որ հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն են
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի գրառմամբ հայտնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերն այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/855991431903452
Հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ-ի հայտարարությունը
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է…
Դավիթ Մաթևոսյանը վերջին անգամ մայրիկի հետ խոսել է հոկտեմբերի 8-ին․ հարազատները փնտրում են
Դավիթ Գրիգորի Մաթևոսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 12-ին Մասիս քաղաքում։ 2019 թվականի հուլիսի 19-ից ծառայության է անցել Հադրութի շրջանի Արալեռ բնակավայրի հրետանային զորամասում։ Դավիթի մայրը՝ Մաթևոսյան Մերին, մեզ հետ զրույցում պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 8-ին։ Հոկտեմբերի 8-ին է վերջին անգամ զանգել որդիս։ Հազիվ համոզեցինք, որ ասի, թե որտեղ է։…
Ականի պայթյունից վիրավորում ստացած արցախցի փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում
Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել…
Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին
ՀՀ վարչապետի կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: «Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝…
Արցախյան հողը ազատագրվել է իմ ու իմ հարյուրավոր , հազարավոր ընկերների արյան գնով․ Արա Խուդավերդյան
Արա Խուդավերդյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ամենամեծ ցավը ի՛մն է։ Արցախյան հողը ազատագրվել է իմ ու իմ հարյուրավոր , հազարավոր ընկերների արյան գնով։ Թող առավել հայրենասերի տպավորություն չստեղծեն այն մարդիկ, թեկուզև արմատներով արցախցիներ, որոնք ոչինչ չեն արել Արցախի համար, դեռ ավելին՝ լքել են Արցախը, խանգարել և գործել են ի նպաստ թշնամու։ Ամենամեծ ցավը ես…
Շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը՝ հնարավոր բոլոր ժամանակակից միջոցների օգտագործմամբ: Գործընթացին զուգահեռ՝ մարտական գործողությունների շրջաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ ներգրավմամբ շարունակաբար իրականացվում են անհայտ կորածների որոնման և հայտնաբերման, մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքներ: Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների…
Լուրը, թե պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ լկտի սուտ է
Ալինա Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ի պատասխան Facebook-ի օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, որ իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ, հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է: Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը…
Սպանդարյանի ջրամբարի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Նոյեմբերի 13-ին` ժամը 19:06-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյանի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 32–րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաչիկ Բ․, ծնված 1976…
Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ Արայիկ Հարությունյան
Այսօր, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես…
Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածների վիճակը միջին ծանրության է
Նոյեմբերի 12-ին` ժամը 16։33-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus LX470» (վարորդ` Յուրի Ս., ծնված 1961 թ․) և «ԿամԱԶ» մակնիշների…















