Վիրավորներ
Ռուսաստանում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով 24 մարդ է տուժել
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից՝ վիրավորելով առնվազն 24 մարդու, այդ թվում՝ չորս երեխայի։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Երկու անօդաչու թռչող սարք ընկել է Դուբայի օդանավակայանի մոտ՝ վիրավորելով չորս մարդու
Չորս մարդ վիրավորվել է Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ երկու անօդաչու թռչող սարքերի վթարի հետևանքով: Օդանավակայանի գործունեությունը չի տուժել, օդային երթը շարունակվում է:
Հրթիռային հարված է եղել Թեհրանի հայկական թաղամասի վրա
Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասում ամերիկա-իսրայելական դաշինքը հրթիռային հարված է հասցրել, հայերի շրջանում զոհեր չկան։
Երևանում հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան մի քանի վիրավորներ և 1 զոհ
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցների հետևանքով 10 մարդ վիրավորվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։
Կրակոցներ Թամբլեր Ռիջի դպրոցում
Թամբլեր Ռիջի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Օրչարդ Ռոուդի վթարից հետո 13 հոգի հոսպիտալացվել է
Սինգապուրի Օրչարդ Ռոուդում չորեքշաբթի՝ հունվարի 28-ի վաղ առավոտյան, բեռնատարի և մեքենայի բախման հետևանքով 13 մարդ հոսպիտալացվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ։
Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային
Ապրիլի 28-ի գիշերը ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի շարք քաղաքների վրա։ Չերկասի շրջանում բարձրահարկ շենքի վրա արկի հարվածից երեք մարդ է մահացել, Դնեպրում՝ երիտասարդ մայրը երկու տարեկան երեխայի հետ, հայտնում է Zerkalo-ն: Նշվում է, որ ապրիլի 28-ի վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Չերկասի շրջանի Ուման քաղաքը։ «Ումանում թևավոր հրթիռների երկու հարված…
Վրաստանում տղամարդը պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա. կան զոհեր և վիրավորներ
Վրաստանի Սագարեջո քաղաքում (Կախեթի շրջան) 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց, իսկ ավելի ուշ՝ դեպքի վայր կանչված ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։ Դրա հետևանքով 5 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությանից: Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ հատուկ գործողությունն ավարտվել է: «Շատ…
Մեքենան ընկել է գետը․ կա 2 տուժած
Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 02։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հրդեհ է բռնկվել Չարենցավանի կարի ֆաբրիկայի պահեստում Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին կբարեկարգվի Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության…
Ճապոնիայի հզոր երկրաշարժից կան զոհեր ու վիրավորներ
Ճապոնիայում տեղի ունեցած 7,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասնում է 200-ի։ Այս մասին հայտնել են NHK հեռուստաալիքից։ Նշվում է, որ ցնցման հետևանքով կա առնվազն 3 զոհ ու 194 վիրավոր։ Ըստ աղբյուրի՝ երկրաշարժից հետո կար ցունամիի վտանգ ու 20-30 սանտիմետր բարձրությամբ ալիքները հասել են Միյագի ու Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների ափ։ Գրանցվել են նաև մի շարք…
Ադրբեջանը հայտնել է ԼՂ պատերազմի հետևանքով 2 895 զինծառայողի մահվան մասին
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հայտնում է, որ հրապարակվել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին: Տվյալների համաձայն՝ ռազմագործողությունների հետևանքով մահացել է 2 895 զինծառայող: Եվս 19 զինծառայող համարվում է անհայտ կորած:
Մոլդովական փողոցում սպանվածի ինքնությունը պարզվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Քննչական կոմիտեն հյատնում է որ 2021թ. մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում…
Սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է Ղրղզստանի 34 քաղաքացի
Ղրղզստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունը հայտնել է, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված բախումների ընթացքում զոհված ղրղզ բնակիչների թիվը հասել է 34-ի: «Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 173 մարդ, որից 34-ը զոհվել են», – ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 33 մահացածի մասին: Նախարարության տվյալներով՝ 173 տուժածներից 31-ը զինվորականներ են, մեկը՝…
Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են կրակի լիակատար դադարեցման շուրջ
ТАСС-ի հաղորդմամբ՝ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների (GKNB) ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայումումին Յաթիմովը համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների սահմանին լիակատար հրադադարի մասին։ «Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվածության են եկել սահմանին կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև բախումները…














