վիրավոր
Լիբանանը 11 զոհի եւ 48 վիրավորի ունի
Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Բեյրութին հասցված իսրայելական հարվածի հետեւանքով հինգշաբթի երեկոյան զոհերի նախնական թիվը կազմել է 11, վիրավորներինը՝ 48, տեղեկացրել է LBC լիբանանյան հեռուստաալիքը։ Նախարարությունը նաեւ զանգվածային լրատվամիջոցներին եւ սոցցանցերի պլատֆորմներին կոչ է արել դադարեցնել կոչերի հրապարակումը հիվանդանոցներում արյուն հանձնելու մասին, քանի որ այդ կոչերը կարող են խանգարել փրկարար եւ շտապ գործողությունների իրականացմանը։…
Այրվածքաբանության կենտրոնում երեք վիրավոր կա, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. Ավանեսյան
Այրվածքաբանության կենտրոնում երեք վիրավոր ունենք: Ներկայացնելով ՊՆ N զորամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների վիճակը՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վնասվածքներն ավելի թեթև են՝ բաժանմունքային պացիենտ է»,- տեղեկացրեց Ավանեսյանը: Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի…
Հայտնաբերվել է վիրավոր քարարծիվ. ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք
Հունվարի 2-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ: Ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային…
Պայթել է Բեռլինի հսկայական ակվարիումը՝ 1 մլն լիտր ջրով. կան վիրավորներ
Բեռլինի Raddison Blu հյուրանոցի նախասրահում գտնվող հսկայական ակվարիումը, որի մեջ կային 1500 արևադարձային ձկներ, պայթել է՝ հեղեղելով հյուրանոցը և մոտակա փողոցները: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից: AquaDom-ն ուներ 14 մետր երկարություն և համարվում էր աշխարհում ամենամեծ գլանաձև ակվարիումը: Ըստ ոստիկանության՝ ակվարիումի պայթյունը անհավատալի վնասներ է հասցրել, 2 մարդ վիրավորվել է ապակու բեկորներից: Ապակու կտորները տարածվել…
Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել
Եգիպտոսի հյուսիսում՝ Դակահլիա նահանգում, ավտոբուսի գետի ջրանցքն ընկնելու հետևանքով 20 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Al-Masry Al-Youm թերթը։ Վթարը տեղի է ունեցել Էլ Մանսուրա և Միթ Ղամր քաղաքների միջև ընկած ճանապարհին, այն առաջացել է ղեկի անհավասարակշռությունից։ Վարորդը կարողացել է դուրս նետվել մեքենայից. Այս պահին շարունակվում են զոհերի և հնարավոր զոհերի որոնումները։…
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր
ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր, հայտնում է BBC-ն: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կրել է մոտավորապես նույնքան կորուստներ: Բարձրաստիճան գեներալի խոսքով՝ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու ազդանշաններ է ուղարկում. դրանք «պատուհան» են երկխոսության համար։…
Սոմալիի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկչի պատճառով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ
Սոմալիում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն մայրաքաղաք Մոգադիշոյի արևմուտքում գտնվող ռազմաբազայում, ինչ հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 6 զինծառայող, Reuters լրատվական գործակալությանը հայտնել են ռազմական բազայից և հիվանդանոցից։ Մահապարտ-ահաբեկիչը քողարկվել է սովորական զինվորի հանդերձանքով և միացել մյուսներին, երբ նրանք կիրակի առավոտյան մտել են ռազմաբազա, որից հետո գործի է դրել պայթուցիկ սարքը։ Մոգադիշոյի հիվանդանոցներից մեկում Reuters-ին…
Ադրբեջանը հայտնել է 282 զինծառայողի վիրավորվելու մասին
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի դեմ հարձակման ընթացքում 282 զինծառայողի վիրավորվելու մասին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանց թիվը հասել 7-ի
Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է յոթի։ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ սեպտեմբերի 15–ի դրությամբ հիվանդանոցներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ չորս քաղաքացիական անձ։ Մենք ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը․ Ավանեսյան Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է «Մեկի վիճակը ծայրահեղ ծանր…
Սոթքում 1 բնակիչ է վիրավորվել. հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը
Սոթքում ադրբեջանական հրետանակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներ ու պատուհաններ էլ վնասվել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Համայնքապետի խոսքով, այս պահին էլ հակառակորդը կրակում է գյուղի ուղղությամբ։ Սևակ Խաչատրյանը հայտնեց նաև, որ քաղաքացիական բնակչության շրջանում կա 1 վիրավոր, նրա վիճակը բավարար…
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ Պաշտպանության նախարարություն
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ…
Քաբուլում պայթյուն է որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է lenta.ru-ն Ռումբ է պայթել Քաբուլի արևմուտքում գտնվող Դաշտ-Բարչի շրջանում։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը. Կա զոհ և վիրավորներ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի ՊԲ
Օգոստոսի 1-ին վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:















