Վոլգոգրադ
Վոլգոգրադի օդանավակայանում 3 օդանավ արտակարգ վայրէջք է կատարել
ՌԴ Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանում այս գիշեր 2, իսկ առավոտյան 1 օդանավ է արտակարգ վայրէջք կատարել: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, օդանավերից երկուսը վայրէջք են կատարել ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով: Ուրբաթ ուշ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 23.00-ի սահմաններում, արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկ-Սիմֆերոպոլ օդանավը՝ ուղևորուհու վատ ինքնազգացողության պատճառով, նրան հոսպիտալացրել են: Երկրորդ օդանավը, որը թռչում…
Վոլգոգրադում հայ-ադրբեջանա-դաղստանյան կոնֆլիկտի հետևանքով հայ գործարար է մահացել
Երեկ երեկոյան Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ-ադրբեջանական ընտանիքի և դաղստանցիների միջև: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով: Իրավապահները հայտնել են, որ կրակոցների հրահրողը եղել է ոմն դաղստանցի: Ծննդով Դաղստանից 6 անձ եկել են զրուցելու: Նրանք մուտք են գործել Ֆրոլովոյում գտնվող խանութ-գրասենյակ, որը պատկանում է հայ-ադրբեջանական ընտանիքին: Կոնֆլիկտը նախապես կրել…
Վոլգոգրադի շրջանում ավտովթարի հետևանքով 5 մարդ է մահացել
Վոլգոգրադի շրջանում թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների բախման հետևանքով 5 մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանային ՆԳՆ վարչությանը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Վոլգոգրադ-Մոսկվա ավտոճանապարհի 765-րդ կիլոմետրին: Բախման պատճառները պարզվում են:
Վոլգոգրադում զուգարանի թղթի պահեստ է այրվում
Վոլգոգրադում զուգարանի թղթի պահեստ է այրվում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ ներկայացուցչին: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Բռնկման պատճառները պարզվում են: Նախնական տվյալով՝ զոհեր կամ վիրավորներ չկան։




