վ
ԲիթիԷսի ՌՄ-ն և Վ-ն կավարտեն զինծառայությունը հունիսի 10-ին՝ նշելով վերամիավորման սկիզբը
ԲիթիԷսի ՌՄ-ն և Վ-ն կավարտեն զինծառայությունը հունիսի 10-ին՝ միավորելով խմբի անդամներին և մեծ ոգևորություն ստեղծելով FESTA 2025-ի համար։
Ժամը 15.00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է․ ՊՆ
Ժամը 15.00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի մատակարարումը ԼՂ․ Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի գազամատակարարման խափանումը: Այս մասին կազմակերպությունը գրառում է կատարել Twitter-ի էջում: «Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որը արդեն մի քանի շաբաթ է՝ տառապում է սառնամանիքի, ջեռուցման ու տաք ջրի բացակայության պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՍԵպտեմբերի 11-ին ՀՀ նախագահի կայքէջից տեղեկացել ենք, որ նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանե Սահակյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանի երդման արարողությունը։ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին Արմեն Սարգսյանը խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում ստեղծված…
Պատերազմի ազդեցությունը զինծառայողների հոգեկան աշխարհի վրա. զրույց հոգեբանի հետ
Հոգեբան Էլոննա Ավետյանի հետ զրուցել ենք վիրավոր զինծառայողների հոգեկան աշխարհի վրա պատերազմի հնարավոր ազդեցության մասին։ Ի՞նչ է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, և որո՞նք են այն խնդիրները, որոնց բախվում են մարտական գործողություններով անցած զինծառայողները։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարման հաճախ բախվում են նաև ռազմական գործողությունների միջով անցնող անձինք և ովքեր ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանց մոտ առաջանում է հոգեբանական…
ՊՍԺ-ի երկրպագուները Փարիզում զանգվածային անկարգություններ են արել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չեմպիոնների լիգայի եզրափակչում նվազագույն հաշվով գերմանական «Բավարիային» պարտված ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հիասթափված երկրպագուները Փարիզում զանգվածային անկարգություններ են սկսել: Անկարգությունները տեղի են ունեցել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, որտեղ երկրպագունները վանկարկումներ են արել, հրդեհել են մեքենաներ: Այս մասին հայտնում է eurosport.ru կայքը։ Some hooliganism & vandalism now occurring in pockets across Paris as PSG fans don’t…
Մեկ օրում Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 163 պացիենտ․ ISNA
ISNA-ի հաղորդմամբ՝ Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին կիրակի հայտարարել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 163 պացիենտ։ Վերջին մեկ օրում Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 560 դեպք, հոսպիտալացվել է 1 295 պացիենտ։ Մինչ օրս երկրում հաստատվել է վարակվածության 240 438 դեպք, որոնցից 201 330-ն առողջացել է և դուրս…
Խորհրդակցություն Արցախում գյուղատնտեսության ոլորտի խնդիրների վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը և համայնքային խնդիրներին: Շրջաններում իրականացվող բերքահավաքի և ոռոգման աշխատանքների, ինչպես նաեւ տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները: Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից…
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել լիցենզիայից
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի քաղաքացիներ, Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից: 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում…
Եգիպտոսում շարունակում են ախտահանել պատմական հուշարձանները
Եգիպտոսում հնագիտական և պատմական հուշարձանների ախտահանման շրջանակներում ախտահանել են Գիզայի բուրգերը: Աշխատողները ախտահանել են մուտքի դիմացի տարածքը, տոմսարկղերը, մետաղական դետեկտորների շրջանակները, ինչպես նաեւ համալիրի ներսի հատվածը: Հնագիտական գոտու գլխավոր տնօրեն Ահրաֆ Մոհին տեղեկացրել է․ «Զբոսաշրջության վերականգնումից հետո բուրգերի տարածքն իր ողջ հմայքով պատրաստ կլինի այցելուներին ընդունելուն»։ Բուրգերի ներսում ախտահանման աշխատանքներն իրականացվել են ռեստավրատորների խմբի կողմից:…
Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում։ «Տասնյակ երկրներում արձանագրվել են մահվան թվեր, այդ երկրների թիվը մոտենում է հարյուրի: Ըստ էության, աշխարհում չկա մի երկիր, որ գործնականում ասեր՝ ինքը պատրաստ էր կորոնավիրուսին, աշխարհում չկա մի երկիր, որն ասի, թե ինչքան է շարունակվելու կորոնավիրուսային համաճարակը»,- ասաց վարչապետը` տեղեկացնելով, որ այս պահի…
Նոր տվյալներ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել է Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 610-ի, 1556 մարդ մահացել է, ապաքինվել է 7635 մարդ: Ջահանպուրը տեղեկացրել է․ «Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1556-ի»։ Նա հավել է, որ Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 966 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 610-ի։ Կորոնավիրուսի…
Աշխարհը շատ մեծ գին է վճարում այն բանի համար, ինչ արել են չինացիները․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Աշխարհը շատ մեծ գին է վճրում այն բանի համար, ինչ արել են չինացիները»։ Թրամփը հավելել է, որ չինացի պաշտոնատար անձինք կորոնավիրուսի բռնկման մասին ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացրել այն բանից հետո, երբ վարակը սկսվել է։ «Շատ ավելի լավ կլիներ, եթե մենք այդ մասին մի քանի ամիս առաջ իմանայինք»,- ասել…
Արցախի քաղաքացիների մոտ կա ալկոգելի մասով մտահոգություն․Արայիկ Հարությունյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Facebook-ի ուղիղ եթերում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է․ «Պարենային անվտանգության մասին անհոգ եղեք, սննդի խնդիր Արցախում չկա»: Արայիկ Հարությունյանը նշել է, որ քաղաքացիների շրջանում կա ալկոգելի մասով մտահոգություն, դեղատներում դեֆիցիտ կա: Սակայն, ուզում եմ ասել, որ Արցախում արտադրվում է ալկոգել: Ասկերանի և Ստեփանակերտի գինու գործարաններում կա համապատասխան հումքը և ինչքան պետք է՝…














