Տաթև
Պայթեցումերի համար Տաթևի Հ-46 ճանապարհը ժամանակավոր փակվում է
Հ-46 /Մ-9/-Տաթև-/Մ-2/ ավտոճանապարհի կմ16+580-կմ16+640 հատվածի ժամանակավոր փակումը պայմանավորված է ենթակառուցվածքների բարելավման նպատակով իրականացվող հիմնանորոգման և պայթեցման աշխատանքներով։ Ըստ «Ճանապարհային դեպարտամենտի»՝ ճանապարհը փակ կլինի նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ից, մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 12:00։ Վարորդներին խորհուրդ է տրվում օգտվել Նորավան-Լծեն-Տաթև շրջանցիկ ճանապարհից։ Այս ենթակառուցվածքային բարելավումներն ընդգծում են Հայաստանի՝ իր տրանսպորտային ցանցի արդիականացման շարունակական հանձնառությունը, որի նպատակն է…
Տաթև և Տեղ համայնքներում շչակ է փորձարկվելու
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում շչակ է փորձարկվելու: Մեծավան համայնքում շչակ է գործարկվելու Հովտաշեն բնակավայրում այսօր շչակ է փորձարկվելու Խնդրում ենք չանհանգստանալ:
Քարաթափում՝ Կապան-Տաթև ճանապարհին․ այն միակողմանի փակվել է
Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Գիշերը 4-ին ահազանգ է ստացվել Քաջարանում հրդեհի մասին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ…
Ընդունելությունը անասելի հաճելի էր․ Խաչանովն ավարտել է հայաստանյան այցը
Հայազգի ռուսաստանաբնակ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է իր այցը Հայաստան։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։ Խաչանովի գրել է, որ բավական հագեցած ու հետաքրքիր ծրագրով է այցելել Հայաստան և հասցրել է անցնել է գրեթե ողջ երկրով։ Նրա խոսքով՝ նա այց է կատարել այնպիսի սուրբ վայրեր, ինչպիսիք են՝ Էջմիածինը, Հաղարծինը, Սևանավանքը, Նորավանքը, Տաթևը…
ՏԻՄ ընտրություններ Հայաստանում․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 9 համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում (համամասնական ընտրակարգով) Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետտովոյում (մեծամասնական), ընթացել են ավագանու (մեծամասնականի դեպքում՝ նաև համայնքապետ) ընտրություններում։ Այդ 9 համայնքներում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 166 753 է կազմում, որոնցից մասնակցել են 55 410-ը կամ էլ ընտրողների 33,23 տոկոսը։ Արդեն իսկ հայտնի է, որ Գորիսում նախնականով…
Գորիս-Կապան մայրուղու խնդրի չլուծվելու դեպքում այն կազդի տնտեսության վրա․ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձ է կատարել Գորիս-Կապան ճանապարհի խնդրին։ Նա ասել է, որ հնարավորինս պետք է այլընտանքային ճանապարհներ ստեղծել, որ Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը նվազի։ Վերջինս կարող է ազդել երկրի տնտեսության վրա, իսկ այլընտրանքները կհավասարակշռեն իրավիճակը։ Գրիգորյանը նշել է, որ կարճաժամկետում խնդիրը կլուծվի Տաթևի ճանապարհի միջոցով, որի մի մասը դեռևս ասֆալտապատված…
ՏաԹևեր ճոպանուղու 2 վագոններից բոլոր 42 ուղևորներն իջեցվել են
Օգոստոսի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում մնացած 2 վագոններից բոլոր 42 ուղևորներն արդեն իջեցվել են։ «Էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում 2 վագոն էին մնացել, մեկում` 15 ուղևոր և մեկ ուղեկցորդ, մյուսում՝ 25 ուղևոր և մեկ ուղեկցորդ: Նրանց բոլորին իջեցրել են արդեն, նրանք անվտանգ պայմաններում են գտնվում»:
ՏաԹևեր ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա
Օգոստոսի 8-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների…
ԱՄՆ դեսպանն այցելել է Տաթևի վանական համալիր, նստել ճոպանուղին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն միասին այցելել են Սյունիքի մարզ, այդ թվում՝ Տաթևի վանական համալիր։ Այս մասին տեղեկանում ենք USAID Armenia-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ նրանք ծանոթացել են վանական համալիրի պատմությանը։ Ըստ աղբյուրի՝ Թրեյսին ու Ալելոն իրենց ճանապարհը ճոպանուղիով են շարունակել՝ «թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական…
Տաթևում հայտնաբերված 46 խախտումների հիմքով ՔՏՀԱ-ն դիմել է դատախազություն
Օգոստոսի 3-ին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդում է, որ տեսչական մարմինը դիմել է Սյունիքի մարզի Տաթև համայնքում հայտնաբերված 46 առանձին խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 08.07.2021թ. հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ․ հուլիսի 9-22 ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ տեսչական ստուգում…
Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության ճանապարհը
Հուլիսի 16-ին ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սորեն Պապիկյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը։ «Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են. Առաջին 12.5 կմ-ի (կմ25+000-կմ37+500) հատվածն( հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի) արդեն ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը…
Կառավարությունը սկսել է Կապան-Տաթև ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները
ՀՀ կառավարությունն սկսել է Կապան-Տաթև ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները. այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 14։00 դրությամբ‚ Հ-46‚ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 22+500 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 20 խմ ծավալով։ Այժմ ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Նախարարությունը վարորդներին կոչ է անում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է (կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ)։ Իրականացվում են ճանապարհի մաքրման…
Մի խումբ սյունեցիներ փակել են Գորիս-Տաթև ճանապարհը
Մի խումբ սյունեցիներ մեքենաներով փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը։ Ակցիայի իմաստը խոչընդոտելն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել Սյունիք։ Հիշեցնենք, որ երեկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Facebook-ում գրառում էր կատարել, որով կոչեր արել՝ միանալ իրենց ավտոերթին և չթողնել, որպեսզի ՀՀ վարչապետը մուտք գործի Սյունիք։ Այսօր առավոտյան արդեն հայտնի դարձավ, որ Առուշանյանը բերման է ենթարկվել՝ քրեական…