տալլին
Տալլինը սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը. Էստոնիայի ԱԳ նախարար
Էստոնիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար: Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության…
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Տալլին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Տալլին: Նախատեսված են հանդիպումներ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ:
Ազգային հավաքականը ժամանեց Էստոնիա
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: UEFA Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում։ Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 18:15) և կհեռարձակվի ՀՖՖ…
Հակոբ Արշակյանը Տալլինում կայացած նախարարական պանելի ընթացքում ելույթ է ունեցել
Տալլինում անցկացվող Էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում մայիսի 22-ին կայացած նախարարական պանելի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Իր ելույթում նախարարը ներկայացրել է Հայաստանի ազգային թվային օրակարգի տեսլականը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հակոբ Արշակյանն անդրադարձել է…
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովի հանդիսավոր բացման ընթացքում ելույթներով հանդես են եկել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, ՄԱԿ-ի փոխքարտուղար Ֆաբրիսիո Հոսչիլդը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը։ Բացման արարողությունից հետո Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլադի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանը…