տաճար
Սեպտեմբերի 4-ին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին
France Press գործակալության հաղորդմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է Թուրքիայից 2022 թվականի փետրվարին ներկայացրել զեկույց, թե ինչ վիճակում է գտնվում Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա տաճարը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու առնչությամբ և պահանջել Թուրքիային մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը տրամադրել կառույցի վիճակի մասին թարմացված զեկույց: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ…
Հաստատվել են Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման նախագծերը․ ԿԳՄՍՆ
2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին պատվիրակել էր ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի վարչական տարածքում գտնվող Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Աշխատանքներն իրականացնելիս…
Արա Այվազյանը այցելել է Արցախի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճար
Արցախում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելեց Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճար։ Նախարարը մասնակցեց Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին, որը մատուցում էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնվում է 13-րդ դարի մեթոդներով
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար աշխատողներն օգտագործում են 13-րդ դարում կիրառված գործիքակազմն ու տեխնոլոգիաները։ Այս մասին հայտնում է France 24-ը։ Նշվում է, որ պատճառն այն է, որպեսզի հրդեհից ոչնչացած կաղնե կառույցները հնարավորինս մոտ լինեն օրիգինալին։ Ըստ աղբյուրի՝ կառուցվածքի կմախքը նույնպես ամբարձիչով չի բարձրացվում։
Սբ․ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին է․ Փամուք
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ հանրաճանաչ թուրք գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը նորից անդրադարձել է Ստամբուլի կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշմանը։ «Այա Սոֆիան (ՍԲ․ Սոֆիա) որպես մզկիթ վերաբացելը նշանակում է շատ պարզորոշ կերպով ասել՝ արդեն չենք հարգում Քեմալ Աթաթուրքի հիմնած աշխարհիկությունը»,- նշել է Փամուքը «Deutsche Welle»-ին տված հարցազրույցի ընթացքում։ Փամուքը…
Էրդողանը հետևել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելու գործընթացին
Ինտերֆաքս լրատվական կայքը հայտնում է, որ կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցել է Սուրբ Սոֆիայի տաճար։ Նախագահը հետևել է, թե ինչպես է ընթանում տաճարը մզկիթի վերածելու գործընթացը։ Տաճարի ներսում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ։ Հնարավոր է, որ հուլիսի 24-ին կկայանա առաջին մահմեդական աղոթքը, որին մասնակցելու է շուրջ 500 հավատացյալ։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը…
Նանտի՝ Պողոս և Պետրոս սրբերի տաճարում կրակը հաջողվել էր մեկուսացնել 3 ժամում
BFMTV հեռուստաալիքը հայտնում է, որ ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է XVII դարի երգեհոնը։ Նանտի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Լորան Ֆերլեն հայտնել է, որ կրակը հաջողվել էր մեկուսացնել 3 ժամում: Եղել էր կրակի երեք օջախ: «Մեծ երգեհոնն ամբողջովին այրվել է, այն այլևս չկա, հավատացնում եմ ձեզ,- նշել է Լորան…
Ֆրանսիական Նանտ քաղաքի՝ Պողոս և Պետրոս սրբերի տաճարում հրդեհ է բռնկվել
Ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում հրդեհ է բռնկվել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է մոտ 100 հրշեջ: Առայժմ պարզ չէ հրդեհի պատճառը: Տաճարը գոթական ոճի մշակութային կարևոր արժեքներից է: Դեպքից երկու ժամ հետո ֆրանսիական հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որոնցում երևում է, որ կրակի տարածումը կանխվել է, և շենքը հիմնականում չի տուժել, սակայն…
Էրդողանը հայտնել է, թե Սբ․ Սոֆիայի տաճարում երբ կլինի առաջին նամազը
Մզկիթի վերածված Թուրքիայի Սուրբ Սոֆիայի տաճարում տեղի կունենա առաջին նամազը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ու ասել, որ առաջին նամազը կկայանա հուլիսի 24-ին, որի մուտքը քաղաքացիների համար լինելու է ազատ։ Նա նշել է, որ այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։
Գերտերությունների արձագանքն այս թեմայով նման է հիվանդ մարդու հոգոցի․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում…
Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային. Գարո Փայլան
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։ «Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների և Եվրոպայում մահմեդականների համար: Սուրբ…
Էրդողնաը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որով հայտնում է, որ ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը: Հայտնենք, որ այս հրամանագրի օրինակում ասվում է, որ «Սուրբ Սոֆիայի տաճարի վերահսկողությունը փոխանցվում է երկրի կրոնական կառավարմանն ու այն բացվում է ժամերգությունների համար»: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ…
Սուրբ Սոֆիան դարձավ մզկիթ. դատարանի որոշումը
Այսօր` հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը հրապարակեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գործով վերջնական որոշումը։ Հայտնենք, որ դատարանը չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը, որով Սուրբ Սոֆիան դարձել էր թանգարան. այսուհետ տաճարը կրկին կվերածվի մզկիթի: Այս մասին տեղեկանում ենք Cumhuriyet-ից:
Օղակաձև այգու վերակառուցման ծրագիրը սկսվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնում է, որ սկսվել է Օղակաձև այգու վերակառոցման ծրագիրը: «Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը։ Այս փուլում կվերականգնվի եւ հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչեւ Վարդանանց փողոց։ Հետո՝ մնացածը, հերթականությամբ»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/3223989650999317/