Տարածում
Արցախում ԱՆ նախարարի հրամանով առանձնացրել են հիվանդասենյակներ քաղաքացիներին մեկուսացնելու համար
«Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ. n- COV) լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան»։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/122188899421899 Կորոնավիրուսի…
Ռուսաստանը ԱՊՀ տարածքում առաջատար է կորոնավիրուսով վարակվածների թվով
144 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված է 658 մարդ և այս ցուցանիշով երկիրն առաջատար է ԱՊՀ տարածքում: Սակայն մասնագետների պնդմամբ երկիրը չի հրապարակում իրական տվյալները, քանի որ նման մեծ բնակչություն ունեցողը երկրում անհնար է այդքան քիչ հիվանդության դեպքեր լինեն: Մասնագետները նշում են, որ նախ և առաջ երկիրը չի օգտվում այն թեստերից, որոնք ամբողջ աշխարում…
Սերը և պատասխանատվությունը կհաղթահարի պանդեմիան. Նարեկ Այվազյան
Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է. Ցավոք, աճի տեմպերն աշխարհում ավելացել են։ 382,393 դեպք։ 102,513 ապաքինվածներ։ 16,569 մահվան դեպքեր։ Մեր ժամանակով՝ 11:50-ի դրությամբ։ Սրանք թվեր են, սակայն առաջին հերթին մարդիկ են, ընտանիքներ, պետություններ։ Օրվա կտրվածքով դեպքերի գրաֆիկան ցույց է տալիս արագ-արագ, անկանոն շնչող-արտաշնչող պանդեմիայի թոքերի աշխատանքը։ Ընդհանրական գրաֆիկան ցույց է տալիս, թե ինչքան…
ԱԱԾ-ն հորդորում է հետևել սոցցանցերի էջերի անվտանգության կանոնների պահպանմանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ամենօրյա ռեժիմով օրենսդությամբ սահմանված կարգով մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող լուրերը: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր, որոնց էջերում առկա գրառումները պարունակել են ապատեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել…
ՖԻՖԱ-ի նախագահի բաց նմանակը բոլորին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն բաց նամակ է գրել` կորոնավիրուսի համաճարակի մասին. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք երկրպագուներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին և բոլորին, ովքեր ներգրավված են մեր հիանալի խաղում: Ամենակարևորը` ֆուտբոլային իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները բնակչության շրջանում վիրուսի տարածումը կանխելու համար: Համաշխարհային ֆուտբոլային հանրությունը ցույց է տվել համերաշխության և միասնության զգացողություն՝ ի…
ԱՄՆ-ում դեղերի դեֆիցիտ չի լինելու. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ամերիկայի առևտրային ցանցերի զեկավարների հետ: Հեռախոսազրույցից հետո երկրի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ կորոնավիրուսի համաճարակի բռնկման և տարածման ֆոնին դեղերի դեֆիցիտ չի ունենա: «Բոլոր ղեկավարները սերտորեն համագործակցում են դաշնային կառավարության, Սենատի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` պարենային ապրանքների և առաջին անհրաժեշտության ապրանքների մշտական առկայությունն ապահովելու համար:…
Եվս 3 հաստատված դեպք. Առողջապահության նախարարություն
«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ…
Հայտարարություն է տարածել Ավստրիայի Հայաստանի դեսպանությունը
Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում. «‼️Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ և ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության ծանուցումը Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020 կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը:…
ԱԳՆ-ի խորհուրդները ճամփորդներին՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին, առանց հրատապ անհրաժեշտության, սահմանափակել արտասահմանյան իրենց ուղևորությունները: Այնուամենայնիվ ուղևորություն կազմակերպելիս առաջնորդվել Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ և ժամանակավորապես խուսափել այցելել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ԵՄ և…
Կորոնավիրուսի ևս 3 նոր դեպք. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրել է. «ԹԱՐՄԱՑՈՒՄ 14:00, 15.03.2020թ. Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան…
ԿԸՀ-ն հետաձգել է ընտրություններին սպասարկող անձանց դասընթացները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մանավորապես նշվում է. «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի – տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, – տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին: Հարգելի գործընկերներ, Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ – 2020 թվականի մարտի 15-ից…
Իտալիայի ֆուտբոլի մրցաշարը դադարեցվել է մինչև մայիսի 3-ը
Իտալիայի ֆուտբոլի մրցաշարը դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը: Սակայն իտալական La Repubblica-ն տեղեկացնում է, որ մինչև մայիսի 3-ը մրցաշարը չի սկսվի: Նշենք, որ իտալական ակումբներում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11 դեպք։ Սպասվում է նաև, որ ՈւԵՖԱ-ն կհետաձգի Եվրո-2020-ը և ազգային առաջնությունները հնարավորություն կունենան հետաձգված հանդիպումները անցկացնել ամռանը։
Apple փակում է իր բոլոր խանութները
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկy հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Apple-ն ամբողջ աշխարհում երկու շաբաթով կփակի իր խանութները, միայն կգործի Չինաստանում գտնվող խանութը: «Խանութները փակ կմնան մինչ մարտի 27-ը, իսկ ընկերությունը 15 մլն դոլար կհատկացնի համաշխարհային տնտեսության վերականգման համար»: Այս մասին հայտնում է Dailymail-ը: Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019…
Խոշոր տեխնոհսկաները մեծ ֆինանսական վնասներ են կրում
CNBC-ին հայտնում է, որ աշխարհում հայտնի 5 խոշոր տեխնահսկաները մեծ գումարներ են կորցնում կորոնավիրուսի պատճառով։ Amazon-ը, Apple-ը, Alphabet-ը, Facebook-ը և Microsoft-ը, մեկ օրում ընդհանուր առմամբ 416,63 մլրդ դոլար գումարի կորուստ են ունեցել, քանի որ շուկաների տնտեսական վիճակը շատ անորոշ է։ Apple-ի ակցիաները նվազել են 9,88%-ով, Facebook-ինը՝ 9,30%-ով, Alphabet-ինը՝ 8,2%-ով, Amazon-ինը՝ 7,98%, Microsoft-ինը՝ 9,48%-ով, քանի որ…















