տարածքային ամբողջականություն
Չինաստանը վերահաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցությունը ԱԳՆ-ների միջև Պեկինում կայացած խորհրդակցությունների ժամանակ, ընդգծելով երկկողմ հարաբերությունների խորացումը և տնտեսական նախագծերի կարևորությունը:
Հունվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ ի պատասխան հունվարի 12-ին Ռուսաստանի պետական հեռուստատեսության «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցված հայտարարությունների, որոնք դիտարկվում են որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված արհեստականորեն գեներացված խոսույթներ։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դեսպան Կոպիրկինին փոխանցվել է համապատասխան բողոքի հայտագիր, որտեղ ամրագրված է Հայաստանի…
ՄԱԿ-ի իմ ելույթում ես մի պարզ հարց հնչեցրի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Եթե այո՝ մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի հետ կապված աշխատանքները։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու: Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: ԱԽ քարտուղարներն ընդգծել են երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել են երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին. Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են…
Որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականության վերականգնման համար»։ Հետագայում Ամերիկայի ձայնը հարցում ուղարկեց ԱՄՆ պետքարտուղարություն, որտեղից հերքեցին այդ հայտարարությունը՝ հղում կատարելով դեսպան Լիցենբերգերի Twitter-յան գրառմանը։ Այս ֆոնին՝ ԱՄՆ թվով 50 սենատորներ՝ ստորագրությամբ, նամակ են ուղարկել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, որտեղ նշել են, որ անհրաժեշտ է սանկցիաներ…
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է 1992 թ. հուլիսի 4-ին Ադրբեջանի իրականացրած հարձակմանը։ «1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները, ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում իրականացրին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ…
Արայիկ Հարությունյանը, երդվելով 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Հանրապետության Սահմանադրության վրա, ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության չորրորդ ընտրված նախագահն է, ով երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի: Մանրամասները…
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարևորել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի: Գախարիան ելույթ է ունեցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը Թբիլիսիում։ «Ընդունելի է ամեն ինչ՝ բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, և մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը,…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում։ Այս մասին տեղեկացնում է Unn.com.ua կայքը: «Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք…
Թուրքիան խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ իր գործողությունն անցկացնելով այդ երկրի տարածքում: Այս մասին, ինչպես հաղորդել է РИА Новости-ն, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: «Նրանք (ԱՄՆ) Սիրիա մտան առանց կառավարության թույլտվության, նրանք մտան անօրինականորեն… Սիրիայի տարածքային ամբողջականությունը նույն Թուրքիան խախտում է իր գործողությամբ»,-ասել է փոխնախարարը լրագրողներին: Նա շեշետել է, որ Սիրիայում օրինականորեն…
Մենք պետք է համաձայնենք՝ մեր նպատակն է առանց պատերազմի վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիան: Վերջինս նշել է՝ օկուպացված տարածքները մեր ներքին և արտաքին անվտանգության կարևորագույն հարցերից են: «Դա միանշանակ փաստ է, և եթե թվում է, որ մենք ամեն օր գործում կամ աշխատում…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Վլադիմիր Զելենսկուն շարունակել աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերը։ Ըստ աղբյուրի՝ Թրամփը այս մասին խոստացել է հեռախոսազրույցի ժամանակ։ Նա նաև շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ։ «Մենք կշարունակենք աջակցել տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ռուսական ագրեսիային հակազդելու Ուկրաինայի ջանքերին»,-…
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: «Մենք բաց ենք բանակցությունների համար և պատրաստ ենք քննարկելու բոլոր առաջարկները Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Միակ պայմանն այն է, որ հայ զինվորականները պետք է վերադառնան զորանոցներ, քանի որ այնտեղ որտեղ զինվորականներ կան,…
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է եղել հրաժարվելու ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Վրաստանի տարածքում թողնելու ռուսական ռազմակայանները՝ տարածքային ամբողջականության դիմաց: Այդ մասին նախկին նախագահը հայտարարել է ապրիլի 2-ին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը նախկին նախագահի հետ հարցազրույցը վարել է Բրյուսելում, Սաակաշվիլիին հիշեցրել է խոսքը Տոմա Չաղելիշվիլիի՝ երկրի չորրորդ նախագահի…