տաքսու վարորդ

  • Տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար

    Տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար

    Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են: Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր կային: Ոստիկանությունից  տեղեկացնում են, որ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ դրամապանակը գողացել էր տաքսու 44-ամյա վարորդը: Նա Շինարարների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին: Գողոնը…

  • Տաքսու վարորդին կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել

    Տաքսու վարորդին կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել

    Դեկտեմբերի 30-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում մի տաքսու վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 7.40-ին, Արցախի պողոտայում անծանոթ մի երիտասարդ խոսելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակել: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Գորիս քաղաքի 20-ամյա մի բնակիչ, որը հունվարի 17-ին,…

  • Կեղծ կոնյակ վաճառած տաքսու վարորդը հայտնաբերվեց

    Կեղծ կոնյակ վաճառած տաքսու վարորդը հայտնաբերվեց

    Օգոստոսի 4-ին, ժամը 15.34-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 2-ին, ժամը 14.00-ին, Բագրատունյանց փողոցում 20 տարվա հնեցման կոնյակ գնելու համար տաքսի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տվել է 60.000 դրամ, ով իրեն վաճառել է տնային պայմաններում պատրաստված կոնյակին նմանեցված հեղուկ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են վարորդի…

  • Փոքր բիզնես ունեցողներին կթույլատրվի գործել առանց հարկերի. Փաշինյան

    Փոքր բիզնես ունեցողներին կթույլատրվի գործել առանց հարկերի. Փաշինյան

    Հուլիսի 20-ին Գյումրիում անցկացվող «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանի հարկային նոր օրենսգրքով ձևակերպվեց միկրոբիզնեսի հարկային ստանդարտը, որը սոցիալական խնդիր է լուծում՝ փոքր բիզնես ունեցողներին թույլ է տալիս գործել առանց հարկերի: Վարչապետը հավելեց, որ միկրոբիզնեսի այդ սահմանման մեջ են մտնելու նաև այն կրպակներն ու առևտրի կետերը,…

  • Տաքսու վարորդի սպանության գործով հետախուզում է հայտարարվել մեկ անձի նկատմամբ

    Տաքսու վարորդի սպանության գործով հետախուզում է հայտարարվել մեկ անձի նկատմամբ

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության և դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ Քննչական կոմիտեից…

  • Ավագյանի սպանությունը որևէ առնչություն չունի Մարտի 1-ի գործի հետ. ՔԿ

    Ավագյանի սպանությունը որևէ առնչություն չունի Մարտի 1-ի գործի հետ. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում գրված է․ Սարգիս Ավագյանի սպանության պատճառների վերաբերյալ փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից այսօր արված հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ: Հորդորում ենք՝ խուսափել չճշտված և չստուգված տեղեկատվություն հրապարակելուց:…

  • Սպանվել է մարտի 1-ի գործող տուժող Արթուր Ավագյանի հայրը

    Սպանվել է մարտի 1-ի գործող տուժող Արթուր Ավագյանի հայրը

    Հունիսի 10-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաև դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդ էր սպանվել։ Պարզվում է, որ տաքսու վարորդը Սարգիս Ավագյանն էր, ով Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն էր։ Արթուր Ավագյանը մարտի 1-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Հիվանդանոցում արձանագրվել էին Ավագյանի հետևյալ վնասվածքները․ «Պարանոցի և դեմքի հրազենային…

  • «Ուպրավլենի»-ի մոտ տեղի ունեցած տաքսու վարորդի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

    «Ուպրավլենի»-ի մոտ տեղի ունեցած տաքսու վարորդի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

    ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին…

  • Յուրաքանչյուր տաքսու վարորդ ինչ-որ իմաստով Հայաստանի իմիջը ձևավորող անհատ է. Փաշինյան

    Յուրաքանչյուր տաքսու վարորդ ինչ-որ իմաստով Հայաստանի իմիջը ձևավորող անհատ է. Փաշինյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ անհատ տաքսու վարորդներին արտոնագրային վճարներից ազատելու որոշմանը: Նա հույս հայտնեց, որ այդ ոչ հսկայական, բայց շոշափելի միջոցները տաքսու վարորդները կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար: «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տաքսու վարորդ ինչ-որ իմաստով Հայաստանի իմիջը ձևավորող անհատ է: Մենք զբոսաշրջության մասին ենք խոսում, քաղաքականություն մշակելու մասին…