տեղակալ
Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել է 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր…
Արմենուհի Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Արդարադատության նախարարությունում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Հարությունյանը 2019 -2022 թթ. Եվրամիության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Կիբեռհանցավորության դեմ պայքարի համագործակցության CyberEast ծրագրի հանձնաժողովի անդամ է: 2016 թ. ցայսօր դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում՝…
Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Մենք ունենք ավանդույթներ և այդ առումով առանձնանում ենք աշխարհի երկրների հանրույթում. Արթուր Մարտիրոսյան
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և կարևորել «Դասավանդի՛ր, Հայաստանի» գործունեությունը՝ կրթական համակարգի խնդիրների վերհանման ու հնարավոր լուծումների նախանշման տեսանկյունից: Անդրադառնալով կրթական համակարգում փոփոխություններ կատարելու, միաժամանակ ավանդույթները պահպանելու վերաբերյալ հարցին՝ Արթուր Մարտիրոսյանն ասել է. «Մենք ունենք մշակույթի վերարտադրության, պատմական կրթական…
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ են նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ավետ Պողոսյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին…
ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: Այս մասին հայտնել է ԱԽ գրասենյակը: «Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ: Չկա որևէ հիշատակում միջանցքների մասին. Արմեն Գրիգորյան Արմեն Գրիգորյանը կհանդիպի Ալիևի օգնականին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական…
Վահան Քերոբյանը և տեղակալը կգործուղվեն Ռուսաստան
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին 2022 թվականի ապրիլի…
ԳՇ պետի տեղակալին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն: Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և…
Ձերբակալվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը
«Հրապարակը»-ի հաղորդմամբ՝ այս պահին խուզարկում են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը, իսկ գեներալ–լեյտենանտ Գալստյանին քիչ առաջ ձերբակալել են։ Նշենք, որ Գալստյանն օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի մատակարարման հայտնի գործով։ Մեծապես կարևորում ենք Չեխիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը. Արարատ Միրզոյան Դուբայում բացվեց Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը Հիշեցնենք՝ մինչ այս հայտնել էինք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ,…
Վարչապետի որոշմամբ՝ Հովհաննես Ենոքյանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից
Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Ենոքյանը ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից: Հայտնի է Աբովյան փողոցում սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. Քննչական կոմիտե ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Նոր-Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հովհաննես Ենոքյանին ազատել Հայաստանի Հանրապետության…
Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Սեպտեմբերի 28-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին: «Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Պերուի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Իր…
Առողջապահության նախարարի տեղակալները շրջայց են կատարել Արմավիրի և Մեծամորի բուժկենտրոններ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանն այցելել են Արմավիրի մարզ՝ ծանոթանալու տեղի բժշկական կազմակերպությունների կարողություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և ծրագրերին: Փոխնախարարները շրջել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում, հետաքրքրվել առկա խնդիրներով, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանի և ԲԿ-ների տնօրենների հետ քննարկել բուժօգնության կազմակերպման…
Արայիկ Հարությունյանը մեդալներով է պարգևատրվել արարատցի զինծառայողներին
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել Արարատի մարզի մի շարք զինծառայողներ: Մեդալներ են հանձնվել նաև անմահացած զինծառայողների հարազատներին: Մեդալները հանձնել է Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը: «Մարտական ծառայություն»…
Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ է նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գյոզալյանին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի…
Վարչապետը Էկոնոմիկայի նոր փոխնախարար է նշանակել
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Իսպիրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Ադրբեջանցիները տեղակայված վայրը ըստ Սովետական Միության քարտեզի գտնվում է Ադրբեջանի տարածքում Վերացվել է հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի…















