տեղեկատվական շտաբ

  • Վալանսի քաղաքային խորհուրդը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին

    Վալանսի քաղաքային խորհուրդը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին

    Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ 10.000 եվրո ֆրանսիական Վալանսի քաղաքային խորհրդից՝ «Հայաստան Համահայկական Հիմնադրամին»՝ դեղորայքի և անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/191103222530466

  • Տեղեկություններ կան, որ թալիշաբնակ Լենքորանի բնակիչները բոյկոտում են բանակ զորակչվելը

    Տեղեկություններ կան, որ թալիշաբնակ Լենքորանի բնակիչները բոյկոտում են բանակ զորակչվելը

    Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը: Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է…

  • Արցախի Տեղեկատվական շտաբ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Արցախի Տեղեկատվական շտաբ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Արցախի տեղեկատվական շտաբը ուղիղ եթերում է: https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/373037340389753

  • Վիրավոր Ստեփանակերտը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վիրավոր Ստեփանակերտը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և ներկայցնում է Ստեփանակերտը հրետանակոծությունից հետո: «Վիրավոր Ստեփանակերտը Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Տեսանյութը ներկայացնում է վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տները: Մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել, առողջություն Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին… »,-ասվում է տեսանյութին կից…

  • Արցախ մուտք գործելու ու ելք կատարելու սահամանփակումները հանվում են

    Արցախ մուտք գործելու ու ելք կատարելու սահամանփակումները հանվում են

    Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Արցախի պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ, համաձայն որոնց հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են: Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը:…

  • Արցախում ախտահանման աշխատանքներ են տարվում տներում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Արցախում ախտահանման աշխատանքներ են տարվում տներում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է․ «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարտունու շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել Նոր Շեն համայնքի հաստատված օջախում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել…

  • Բեռնատարների վարորդները Արցախ մտնելիս կներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության թեստի պատասխանը

    Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ օգոստոսի 31-ից բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդն ու ուղեկցողը Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս սահմանային անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը: Սույն պահանջը վերաբերում է Արցախի, Հայաստանի Հանրապետությունների և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին: Համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ԱՀ պարետ,…

  • ԱՀ-ում հավաքներ իրականացնելու սահմանափակման համար բացառություն կարող է արվել միայն պարետի ցուցումով

    ԱՀ-ում հավաքներ իրականացնելու սահմանափակման համար բացառություն կարող է արվել միայն պարետի ցուցումով

    Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանն այսօր ստորագրած որոշմամբ փոփոխություններ է կատարել 2020թ. ապրիլի 13-ի որոշման մեջ: «Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանի 2020 թ. օգոստոսի 20-ի ստորագրած N57 որոշման (http://bit.do/fHEEs) համաձայն՝ լրացումներ են կատարվել ԱՀ պարետի 2020թ. ապրիլի 13-ի «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին» N2 որոշման մեջ,…

  • Արցախի քաղաքացիություն չունեցողների համար մուտքը դյուրացվել է

    Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այսօր ստորագրել է Հրամանագրից բխող որոշումներ: Որոշումներից մեկի համաձայն`…

  • Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են

    Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են

    Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում, համաձայն որի Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են: Հիշեցնենք, որ Արցախի ամենախոշոր գյուղական բնակավայրում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումն առաջացել է սգո արարողության ժամանակ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մասնակցության պատճառով: Վարակակիրները ժամանել էին ՀՀ-ից, և…

  • Արցախում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը

    Արցախում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը

    Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը: «ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության և ԱՀ ներդրումային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 27-ից «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID…

  • Մարտակերտի Հաթերք համայնքում կիրառվում են մուտքի ու ելքի սահմանափակումներ

    Մարտակերտի Հաթերք համայնքում կիրառվում են մուտքի ու ելքի սահմանափակումներ

    Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Հուլիսի 23-ից Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքում կիրառվում են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ: Այսօր, մինչ կեսօր, այդ սահմանափակումներից բացառություն է արվել Հաթերքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց համար՝ թույլատրելով նրանց մուտքը համայնք: Համայնքում ելքի ու մուտքի հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունն առաջացել է տեղում կազմակերպված սգո…

  • Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է արձանագրվել

    Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է արձանագրվել

    Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է հաստատվել: «ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում: 2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր…

  • Սահմանափակումներ Մարտունիում․ մուտքն ու ելքը՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

    Սահմանափակումներ Մարտունիում․ մուտքն ու ելքը՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

    Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Այսօր առավոտյան Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն: Հաշվի առնելով Մարտունի քաղաքում արձանագրված կորոնավիրուսով վարակվածության դեպքը` Արարատ Մելքումյանն արագ արձագանքման խմբի առջև խնդիր է դրել, որպեսզի շրջկենտրոնում ելք կատարելու և մուտք գործելու պահանջը կիրառվի խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ համայնքների բնակիչների հետ փաստաթղթաշրջանառությունը հնարավորության սահմաններում իրականացվի էլեկտրոնային եղանակով…

  • Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել. մեկուսացված է 70 մարդ

    Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել. մեկուսացված է 70 մարդ

    Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը հայտնում է, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է հաստատվել: «ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու…