տեղեկատվական շտաբ
Արցախի 3 համայնքներում հանվել են անձանց տեղաշարժի սահմանափակումները
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի որոշմամբ 3 համայնքից հանվել են անձանց տեղաշարժի սահմանափակումները: «Արցախի Հանրապետություն մուտք գործելիս և ԱՀ վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումներից հանել Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքները»,- ասված է որոշման մեջ։ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/134449831529139/?type=3&theater
Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 1 դեպք է հաստատվել
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ևս մեկ քաղաքացու մոտ կորոնավիրուսի թեստավորման արդյունքը եղել է դրական։ Այսինքն՝ Արցախում կա արդեն կորոնավիրուսի հաստատված 8 դեպք, որոնցից 3-ն առողջացել են։ Նշվում է, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում: https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/131734495134006/?type=3&__xts__%5B0%5D=68.ARAUPd1YNH4pJpul6d8JZA07AlkTr0uiXPPM2oNcfYULLTK8ZYB9XijNG3_smzpA4nlJ_0EOKqHxssnFIG1INJ7sGZsbgsSsq-Wkph4PJREKAvHVdMKE4JYKpyxx4z4ChFDL8LmLOHUIxfVhfsyDeP5vn53b0mjbBJe_nvclTQqF6km9Nxr3jn8FRw_d_410uLdm9UK0E2iA-FuHm6zTuRTUXxVpxCpZTgILuxfhlZjZMz50B1CQxJNl_JExadd1OJQeyI_QidJPpWln7nMSqSYF9p790FKgpfyb1hpCT4301JjQEOkdOFZkfDgD_cGjbXzh1-wsafWeWX8wWjj4RxE&__tn__=-R
Արցախում ախտահանման աշխատանքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել: Շտաբը հայտնում է, որ Արցախում ախտահանիչ միջոցառումները շարունակվում են և կրելու են շարունակական բնույթ: Նրանք մասնավորապես գրել են. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել…
Շրջայց Մարտակերտ և Մարտունի քաղաքներում
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել: Շտաբը հայտնում է, որ ԱՀ-ում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից շրջայց է իրականցվել Մարտակերտ և Մարտունի քաղաքներում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել…
Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսով վարակված 7 քաղաքացի կա
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակված 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ: Մեկուսացման մեջ է գտնվում 25 մարդ, թեսթավորվել է ընդհանուր առմամբ 141 մարդ: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/129707405336715
Արցախում արձանագրվել է ապրանքատեսակի միջին գնի անկում 8.6%-ով
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ երկրում տեղի է ունեցել սպառման ապրանքատեսակների դիտարկում: Շտաբը մասնավորապես գրել է. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է վարունգ ապրանքատեսակի միջին գնի…
Քաշաթաղի շրջանի համայնքերից հանվել են անձանց տեղաշարժի սահմանափակումները (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում. «Արցախի Պարետի որոշմամբ, հանվել են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում նշանակված՝ անձանց տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները»,- գրել է շտաբը: https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/129425462031576/?type=3&theater
Արցախի 27 քաղաքացիների թեստերը բացասական են եղել
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել է, որ ՀՀ-ից ստացվել են 27 քաղաքացինների կորոնավիրուսային հիվանդության թեստերի արդյունքները: Շտաբը մասնավորապես գրել է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Տեղեկացնենք, որ թեստավորված քաղաքացիների մեծ մասը…
Արցախում կորոնավիրուսի 11 թեստից 10-ի արդյունքները ստացվել են
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման…
Արցախի 11 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել և ուղարկվել ՀՀ հետազոտության
Արցախ/Տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության։ «Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Հարկ ենք համարում նշել, որ այս պահի դրությամբ, հանրապետությունում…
6 քաղաքացիներից երեքի վիճակը բավարար է, երկուսինը` միջին ծանրության. Արցախի ԱՆ
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում նոր տեղեկատվություն է հայտնել երկրում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան: Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին…
Արցախում ուսումնասիրություններ են իրականացվել շուկայում. կա բրնձի գնաճ
Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում և հայտնել, որ ուսումնասիրություններ են կատարվել շուկայում: «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է բրինձ ապրանքատեսակի միջին գնի աճ՝ 3 դրամ կամ 0.7%: Գնաճ արձանագրած…
Ստեփանակերտում քլորաջրով ախտահանվել են բոլոր ճանապարհները
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել: Շտաբը հայտնում է, որ Արցախի Ստեփանակերտ մայրաքաղաքում կատարվել են ախտահանման աշխատանքներ: «Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները: Արդեն ժամը…
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներ՝ Ասկերանում
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին: Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից համայնքների ղեկավարներին տրվել է մեթոդական ուղեցույց: «Խաչենշին»…
Արցախում ինքնամեկուսացել են ոստիկանության 4 ծառայողներ
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ հնարավոր շփում ունեցած ոստիկանության 4 ծառայողներ են ինքնամեկուսացվել: Նրանք մասնավորապես գրել են. Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող…









