տեղեկատվական շտաբ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել…
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկողությունը
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել և հայտնում է, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: «Հաշվի առնելով ՀՀ Պարետի` 2020 թվականի մարտի 31-ի որոշումը` ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ,սահմանափակվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով…
Ստեփանակերտում ախտահանվել են շուկաները
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում հայտնում է, որ չնայած ոչ բարենպաստ եղանակին երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները շարունակվում են և այս անգամ ախտահանվել են շուկաները: «Չնայած ոչ բարենպաստ եղանակային պայմաններին՝ մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են ըստ ժամանակացույցի նախատեսված կանխարգելիչ միջոցառումները, որոնցում ներգրավված են Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք ընկերություն: Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի…
Մարտունու շրջվարչակազմում կայացել է խորհրդակցություն
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ամփոփ տեղեկություններ են ներկայացվել շրջանի համայնքներում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների ընթացիկ արդյունքների մասին: Նշվել է, որ շրջանում համապատասխան կառույցներն՝ ըստ ուղղությունների,…
Արցախի Մարտունի շրջվարչակազմում խորհրդակցություն է հրավիրվել կորոնոավիրուսի կանխարգելման համար
Այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի էջում գրառում է կատարել Արցախի տեղեակատվական շտաբը։ «Այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ամփոփ տեղեկություններ են ներկայացվել շրջանի համայնքներում նոր կորոնավիրուսի տարածումը…
Արցախում մեկուսացված քաղաքացիների կորոնավիրուսի թեստը բացասական է եղել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Երեկվա դրությամբ մեկուսացված երկու քաղաքացիների և այսօր օրվա ընթացքում ևս 1 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը եղել է բացասական: Ընդհանուր առմամբ, այսօր ստացվել է 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով: Ներկայումս ունենք մեկ քաղաքացի, ով օրեր առաջ գտնվել է վարակի օջախ հանդիսացող բնակավայրում (ՀՀ), նրա դեպքում առայժմ…
150 քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից. ՀՄՏԿ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում գրել է. Մեկուսացումից դուրս է եկել ևս 150 քաղաքացի: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, դեպքերի ընդհանուր քանակը 532 է, մահացել է 3 մարդ: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/663165607852703/?type=3&theater
ԱԻՊՏ-ը տեխնիկաները բերվել են անհրաժեշտ գործողություններ իրականացնելու պատրաստության
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է. Արցախում նոր տիպի կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ավտոպարկի մի քանի տասնյակ հրշեջ-մեքենաներ և տեխնիկական այլ միջոցներ, ախտահանիչ-հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու նպատակով, համապատասխանեցվել և բերվել են անհրաժեշտ գործողություններ իրականացնելու պատրաստության: Բացի այդ՝ ծառայության տեխնիկական բազայում ընդգրկված «McCulloch» մակնիշի 16 լիտր տարողությամբ բենզինային շարժիչով ձեռքի ջրցանները…
Ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին 80000 հատ դիմակ կտրամադրվի
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է. 2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրությունների հետ կապված, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 5.200 հատ դիմակ, 10.400 հատ ձեռնոց: Բոլոր 282 ընտրատեղամասերն ու շուրջ 10 գրասենյակներն ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով։ Համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր…
Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախի ԱՆ
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է. Ը Ն Թ Ա Ց Ի Կ Ի Ր Ա Զ Ե Կ ՈՒ Մ Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Նախարարության վստահեցմամբ, առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: ‼️ Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու…
Արցախում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է. Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն ԵՐ Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացված և նախատեսվող միջոցառումների մասին Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով: Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահանվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով: Ախտահանվել են Շուշի-Ստեփանակերտ…
Արցախում շարունակվում են միջոցներ ձեռնարկվել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է. Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ: ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների պետերի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենն ընդգծել է…
Արցախի ԱՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրել է. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը: Այս պահի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ, ստացիոնար բուժում ստացող հիվանդների քանակը` 32, որից 22-ը կամ 68.8%-ը`0-18 տարեկան երեխաներ:…
Արցախի բուժհաստատություններում սահմանված է կարանտին
Ի գիտություն հանրապետության քաղաքացիների Ելնելով աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակով պայմանավորված լարված համաճարակային իրավիճակից, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խնդրում և հորդորում է հանրապետության բնակչությանը՝ բուժհաստատություններ դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհասատատություններում սահմանված է կարանտին` համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը: ✅Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների խմբերում…
Արցախում նմուշառումներ են իրականացնում կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող քաղաքացիներից
Արցախի տեղեկատվական շտաբը facebook-ում գրել է. Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վերհուշը (անամնեզ) և կլինիկակական ախտանշանները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով անհրաժեշտ է հետազոտության համար նմուշներ վերցնել՝ խորխից, էնդոտրախեալ ասպիրատից կամ բրոնխոալվեոլյար հեղուկից (bronchoalveolar lavage): Եթե պացիենտի մոտ առկա չեն շնչուղիների…













