տեղեկատվական շտաբ
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի գրանցվել
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում մարտի 23-ի դրությամբ՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: «Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության…

