տեսակցություն

  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

    ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Հայաստանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին մինչև սեպտեմբերի 22-ը վերջնաժամկետ էր տվել՝ պարտավորեցնելով տվյալներ ներկայացնել իր…

  • Կասկածելի զանգված են հայտնաբերել Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցները

    Կասկածելի զանգված են հայտնաբերել Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցները

    հունիսի 24-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեսահսկման համակարգի միջոցով նկատել են, որ տեսակցության եկած քաղաքացին կալանավորված անձին կասկածելի իր է փոխանցում: Անմիջապես դադարեցնելով տեսակցությունը՝ ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին և նրա տաբատի գրպանից հայտնաբերել փաթեթ, որում առկա է եղել 9,1 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված: Փաստի առթիվ…

  • Թորոսյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է վիրավոր զինվորներին

    Թորոսյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է վիրավոր զինվորներին

    ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին: Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։…

  • Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ տեսակցել է վիրավոր զինվորներին

    Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ տեսակցել է վիրավոր զինվորներին

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Արցախի հանրապետության նախագահի տիկին Քրիստինա Հարությունյանի հետ այցելեցինք Հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու մեր վիրավորներին։ Քաջ առողջություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր վիրավորներին»,-ասվում է գրառման մեջ։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/792489464876945

  • Տեսակցությունն օգտագործել են թմրամիջոց փոխանցելու նպատակով

    Տեսակցությունն օգտագործել են թմրամիջոց փոխանցելու նպատակով

    Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Պ.-ին: Վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են փաթեթ, որում եղել է թմրամոլների շրջանում «շոկոլադկա» անվամբ հայտնի, մարիխուանայի հիմքով պատրաստված թմրամիջոցին նմանվող, 2, 66 գրամ քաշով…

  • Հիվանդությունը անպայման կնահանջի․ Աբրահամը տեսակցել է Վեգներին

    Հիվանդությունը անպայման կնահանջի․ Աբրահամը տեսակցել է Վեգներին

    Բռցնքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը տեսակցել է իր մարզիչ Ուլի Վեգների, ով այժմ գտնվում է հիվանդանոցում։ Աբրահամը լուսանկար է հրապարակել իր Facebook-յան էջում, որին կից գրել է․ «Սիրում եմ քեզ Ուլի: Դու աշխարհի լավագույն մարզիչն ես: Հիվանդությունը անպայման կնահանջի»։ https://www.facebook.com/arthurabraham/posts/2773602692703681:0

  • Տեսակցությունների սահմանափակման որոշում չի կայացվել․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

    Տեսակցությունների սահմանափակման որոշում չի կայացվել․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

    Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակումները հիմնավորված չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը, որոշում կայացնելով կալանքը հանելու մասին, միաժամանակ չեղարկել էր տեսակցությունների սահմանափակման որոշումը։ Հետագայում ընդունվեց Քոչարյանին կալանավորելու որոշում, բայց տեսակցությունների սահմանափակման որոշում չկայացվեց։ «Բայց ՔԿՀ-ում տեխնիկապես սահմանափակման որոշում է հայտնվել։ Մենք դիմել ենք օմբուդսմենին եւ…

  • ՀՔԾ-ն թույլ է տվել Արսեն Բաբայանի երեխաներին տեսակցել հոր հետ

    ՀՔԾ-ն թույլ է տվել Արսեն Բաբայանի երեխաներին տեսակցել հոր հետ

    Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ նրա երեխաների տեսակցությունը հոր հետ: Այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Արսեն Բաբայանի…

  • Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք դնելու որոշումը կբողոքարկվի․ փաստաբան

    Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք դնելու որոշումը կբողոքարկվի․ փաստաբան

    Մենք պատրաստվում ենք բողոքարկել քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք դնելու որոշումը, քանի որ այն որևէ իրավական հիմք չունի: Այս մասին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը: «Եվ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, թե ինչ մեղադրանք է առաջադրված Արսեն Բաբայանին, բնականաբար, հասկանալի է, որ որևէ կերպ չէր…

  • ՔԿԾ-ն պարզաբանել է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՔԿԾ-ն պարզաբանել է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեկ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքն ու Անի Սամսոնյանը նշում էին, որ ցանկացել են տեսակցել Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, սակայն իրենց թույլ չեն տվել դա անել։ Այս առիթով Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում…

  • ՊՊԾ գնդի գրավման գործով Բիլյանի և Բարսեղյանի՝ հարազատների հետ տեսակցության արգելքը հանվեց

    ՊՊԾ գնդի գրավման գործով Բիլյանի և Բարսեղյանի՝ հարազատների հետ տեսակցության արգելքը հանվեց

    Հուլիսի 31-ին ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության նիստի ավարտին դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի` հարազատների հետ տեսակցության արգելքը: Այդ մասին խնդրանքով դիմել էր Սմբատ Բարսեղյանի հարազատներից մեկը: Հիշեցնենք` Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանների սպանության մեջ:

  • Տեսակցության այցելած կալանավորի մոր ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս

    Տեսակցության այցելած կալանավորի մոր ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս

    ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անձնական խուզարկության ենթարկելով կալանավորված անձ Ա. Ս.-ին կարճատև տեսակցության այցելած մորը` վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել և առգրավել են թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով: Ըստ քաղաքացուհու հայտարարության՝ հիշյալ հեռախոսը պատրաստվում էր փոխանցել որդուն: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկանում…

  • Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնեցին սահմանապահ զորամասեր՝ տեսակցության

    Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնեցին սահմանապահ զորամասեր՝ տեսակցության

    Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարևոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է…

  • Հացադուլների արդյունքում Օջալանին տեսակցություն է թույլատրվել

    Հացադուլների արդյունքում Օջալանին տեսակցություն է թույլատրվել

    Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանին տեսակցություն է թույլատրվել: Ամիսներ շարունակ ամբողջովին մեկուսացված Օջալանին մայիսի 2-ին տեսակցելու իրավունք է տրվել նրա փաստաբանին: Նշվում է, որ Օջալանին վերջին անգամ կարողացել էր տեսակցել եղբայրը՝ Մեհմեթ Օջալանը, 2019-ի հունվարի 12-ին: Օջալանի փաստաբանը հայտարարել է, որ տեսակցության մանրամասներ կհաղորդի առաջիկա մամուլի…

  • ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարության վերաբերյալ

    ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարության վերաբերյալ

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ներկայում արգելված է երեխայի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Հաշվի առնելով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը. Մարտի…