տեսչական մարմիններ
Տարածքն ախտահանելուց մինչև ախտահանիչների տեղադրում. խստացված հսկողություն են իրականացնում
Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Տեսչական մարմիններն արդեն երկրորդ օրն է՝ խստացված հսկողություն են իրականացնում: Օգոստոսի 20-ին Լուրերի նկարահանող խումբը հետևել է հանրային տրանսպորտում կատարվող ստուգումներին։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է տրանսպորտի ոլորտը, մասնավորապես կանոնավոր և ոչ…
Ինչ տուգանքներ են նախատեսված բուսածածկն այրելու դեպքում
Հունիսի 30-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտարարություն է տարածել, որում հիշեցրել է, որ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով…
ԱԱՏՄ-ն հորդորում է չգնել որոշ դեղեր․ ցանկ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ «Ունիֆլեքս-Դուալ» (ա) դեքսամեթազոն, ֆենիլբուտազոն՝ 3.32մգ+375մգ, 2 մլ, 3 ամպուլ (բ) ցիանկոբալամին, լիդոկային հիդրոքլորիդ՝ 2.5մգ+2մգ, 10մլ, 3 ամպուլ, լուծույթ մ/մ ներարկման, (արտադրող՝ «Բիոպոլյուս», Վրաստան «Յունիմեդ գրուպ քորփ.»-ի համար) դեղի 060720, 050520 սերիաների, «ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (սերիա՝ 050520, պիտանիության ժամկետ՝ 01.02.2023թ., սերիա՝ 060720, պիտանիության ժամկետ՝ 01.08.2023թ.) սերիաների հետ կանչի…
Ուժը կորցրած է ճանաչվել 5-ՆՕԿ (նիտրօքսոլին) դեղի գրանցումը Հայաստանում
Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: «Դեղի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք է հանդիսացել արտադրող դեղագործական ընկերության կողմից ներկայացված գրությունն առ այն, որ սերիաների ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում ի հայտ է բերվել որակի անհամապատասխանություն, մասնավորապես` թույլատրելի սահմաններից…
Կաթնամթերքի երկու արտադրամասերում խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) և «Արա-Արեգ» (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն) ՍՊԸ-ներին պատկանող կաթնամթերքի արտադրամասերում: Երկու արտադրությունում էլ կոպտորեն խախտված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր…
Կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ԽԱՔ ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) իրականացված ստուգման արդյունքում պարզել են, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված է իրավական նորմերով ամրագրված պահանջների խախտմամբ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ 500 գրամանոց 3,2%…
Հանրային տրանսպորտում վերահսկողական աշխատանքները շարունակվում են
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ վերահսկում են Covid-անվտանգության կանոնների պահպանումը հանրային տրանսպորտում։ Ուղևորափոխադրող որոշ ընկերությունների վարորդներ շարունակում են չպահպանել հակամաճարակային կանոնները։ Արձանագրված դեպքերով կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։ Հանրային տրանսպորտային միջոցներում դիտարկվում են ախտահանիչների, տրանսպորտի սրահում…
Տեսչական մարմինները հորդորում են պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները
ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշված է հայտարարության մեջ:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Մղարթի ոսկու հանքավայրի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն. Ռոմանոս Պետրոսյան
«Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ ««Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն։ Իմ անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք…
Վարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից: Նշվում է, որ առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Տեսչական…
3 տասնյակից ավելի տնտեսավարող՝ ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է՝ ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում են։ Հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Նշվում է, որ կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։ Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում: Դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր,…
Կասեցվել է 8 տրանսպորտային միջոցի գործունեություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՔՏՀԱՏՄ-ի կողմից 24 ժամով կասեցվել է 8 տրանսպորտային միջոցի գործունեություն: Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Կասեցվել են թիվ 3, 5, 15, 20, 47 երթուղներից 8 ավտոբուսների երթևեկությունը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/312858276833384
Որոշակի տոկոսով դիմակներ և ախտահանիչ միջոցներ կտրամադրենք դպրոցներին․ նախարար
«Ազատության» Facebook-ի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը ջանքեր է գործադրելու, որոշ քանակությամբ դիմակներ տրամադրելու, եթե օրինակ երեխայի դիմակը վնասվել կամ կորցրել է. մենք որոշակի տոկոսով դիմակներ կտրամադրենք, ինչպես նաև ախտահանիչ միջոցներ: Այն հարցին, թե հնարավոր է` համաճարակից ելնելով, այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերադառնանք հեռավար ուսուցման, նախարարը պատասխանել է. «Մեզ համար ամենաանցանկալի…















