Տիգրանաշեն
Սպիտակի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Ապարանի, Արմավիրի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Սարավանի լեռնանցքում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր: Աշտարակի, Թալինի տարածաշրջանում և Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է Միջպետական և հանրապետական նշանակության…
Սկզբում կեղծ լուր են տարածում, թե Տիգրանաշենը հանձնել ենք, հետո այդ լուրը հայտնվում է ադրբեջանական մամուլում․ Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-ի իր էջում սեպտեմբերի 10-ին անդրադարձել է Տիգրանաշենը հանձնելու վերաբերյալ կեղծ լուրերի շրջանառմանը։ «Հայաստանում հայտնի շրջանակները նախ կեղծ լուր են տարածում, իբրև թե Տիգրանաշենը հանձնել ենք Ադրբեջանին։ Կարճ ժամանակ անց մեզ մոտ տարածվող կեղծ ինֆորմացիան հայտնվում է ադրբեջանական մամուլում։ Ինչից հետո Հայաստանում հայտնի նույն շրջանակները սկսում են էլ ավելի…
Տիգրանաշենի հանձնման մասին լուրերը կեղծ են․ Արարատի մարզպետ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Որոշ ընդդիմադիր հատվածներ առիթը բաց չեն թողել՝ այս լուրը հերթական կեղծ լուրի ստեղծման համար օգտագործելու մասով։ Նրանք տեղեկություն են տարածում, թե Թևոնյանի հրաժարականը կապված է Տիգրանաշենի հանձնման վերաբերյալ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի Facebook-ի էջից։ Թևոնյանն էլ…
Դադարեցրեք խաղալ մեր բնակչության նյարդերի հետ․ Եղոյան
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Չնայած վերջին օրերին հնչող բոլոր պարզաբանումներին, որոշ խմբակներ շարունակում են «տաք պահել» ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի «խնդիրը»՝ պնդելով, որ այն անցնելու է ադրբեջանական կողմին։ Այս մարդկանց կոչ եմ անում դադարեցնել խաղալ մեր բնակչության նյարդերի հետ, չսնել ադրբեջանական մեդիա դաշտը սին…
Ավտոմեքենան այրվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 03։58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:38-ին, մարվել` 04:59-ին: Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Հ․,…
Ավտովթար Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին․ կա զոհ և 8 տուժած
Օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում,…
Տիգրանաշենի մոտակայքում այրվել է մեքենա և 25 հեկտար խոտածածկույթ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 7-ին, ժամը 14։42-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել` 20:35-ին: Այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ…
Տիգրանաշենի ոլորանները՝ Երասխից միչև Լուսաշողի խաչմերուկ փակ են
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորանները՝ Երասխից միչև Լուսաշողի խաչմերուկ փակ են: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարույր Սևակ գյուղից մինչև Երասխ համայնք իրականացվում է ճանապարհի կապիտալ վերանորոգում
Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ծանոթացել է ճանապարհի վերանորոգման աշխատանքներին։ Ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը Երասխում գործող սեփական շարժական գործարանում է ստանում ասֆալտը: Շինարարները վստահեցրեցին՝ օր…
12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում Արարատի մարզում
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքների լուսանկարները՝ հետևյալ կից գրառմամբ. «Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։ Այսօր ծանոթացա տարվող աշխատանքներին. ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction»…
Ավտոմեքենան ընկել է ձորը և ամբողջությամբ այրվել. կան տուժածներ
Հունիսի 23-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1994 թ.) դուրս…
Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ՝ փետրվարի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Եղվարդի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Ճամբարակի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են…












