ՏԻՄ ընտրություններ
Արմավիրի Հովտամեջ համայնքում հաղթել է ՀՀԿ-ական գործող համայնքապետը
Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում երեկ կայացած ընտրությունների ժամանակ 3 թեկնածուների բարդ պայքարում հաղթել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ անդամ Արմեն Սարգսյանը, ով նախկինում եղել է նույն գյուղի դպրոցի ուսուցիչ, ապա ծառայել է ոստիկանությունում։ Համայնքի 908 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 568-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Ժորա Խալաթյան – 158, Սուրեն Նավասարդյան – 186, Արմեն Սարգսյան…
Օհանավան համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել Էդգար Հայրապետյանը
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Էդգար Հայրապետյանը, որը նախորդ՝ 2015 թվականի ընտրություններում պարտվել էր՝ առաջադրված լինելով Հանրապետական կուսակցության կողմից։ Այն ժամանակ հաղթել էր նույնպես ՀՀԿ-ից առաջադրված Ալեքսան Ալեքսանյանը, որն էլ իր մրցակցին պարտվել է այս ընտրությունների ժամանակ։ Երեկ կայացած քվեարկության ընթացքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Ալեքսան Ալեքսանյան –…
ՔԿ-ում չեն ստացվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր
Ընթացիկ տարվա փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՀՀ…
Արմավիրի Նալբանդյան համայնքում հաղթել է ՀՀԿ անդամ գործող համայնքապետը
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարի՝ երեկ կայացած ընտրություններում վստահ հաղթանակ է տարել համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ անդամ Գրիգոր Մկրտչյանը։ Նա հավաքել է գրեթե նույնքան ձայն (5-ով ավելի), քան մյուս 4 թեկնածուները միասին։ Քվեները բաշխվել են այսպես․ Արտակ Երվանդյան – 234, Արտավազդ Ղազարյան – 119, Գրիգոր Մկրտչյան – 961, Արմեն Շմավոնյան – 223, Ռոբերտ Պողոսյան –…
Նոր Արմավիրում հաղթել է գործող համայնքապետը
Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում հաղթել է գործող համայնքապետ Արթուր Ավետիսյանը։ Երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա հավաքել է 643 ձայն, մրցակից Գարիկ Թովմասյանը՝ 315 ձայն։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 1505 ընտրողներից 964-ը։ Նրանցից 6-ի քվեաթերթիկը համարվել է անվավեր։ Արթուր Ավետիսյանը, նշենք, անկուսակցական է։
Բարդ պայքարում Քաղսի համայնքի ղեկավար է դարձել անկուսակցական թեկնածուն
Կոտայքի մարզի Քաղսի համայնքի թեկնածու է դարձել անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը՝ երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բարդ պայքարում հաղթելով 3 մյուս թեկնածուներին։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Ռաֆայել Գրիգորյան – 470 քվե, Սեդրակ Դավթյան – 307 թվե, Գևորգ Խուրշուդյան – 295 քվե, Ռուդիկ Կարապետյան – 243 քվե։ Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել 1913 անուն։…
Տավուշի Ակնաղբյուրում կշարունակի պաշտոնավարել համայնքի նույն ղեկավարը
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 3 թեկնածուներից վստահ հաղթանակ է տարել Կարեն Դոլմազյանը, որը համայնքը ղեկավարում է ավելի քան 7 տարի (նույն պաշտոնում վերընտրվել է 2012 և 2015 թվականներին)։ Ձայները 3 թեկնածուների միջև բաշխվել են այսպես․ Կարեն Դոլմազյան – 200 ձայն, Գրիգոր Եգանյան – 30 ձայն, Վրույր Մայիլյան – 68 ձայն։…
Ուրցաձոր համայնքում հաղթել է՝ համայնքի դժգոհության պատճառով հրաժարական տված Ռաֆիկ Անդրեասյանը
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար ՌաՖիկ Անդրեասյանը, ով հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել: Փետրվարի 17-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքներով Ռաֆիկ Անդրեասյանը հավաքել է 911 ձայն: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ստացել է 744 ձայն: Սամվել Սիմոնյանը ստացել է 386 ձայն, իսկ Անդրանիկ Կարապետյանը՝ 108 ձայն: Ռաֆիկ Անդրեասյանը Ուրցաձոր…
Ակունքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Նիկոլա Խաչատրյանը
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունն ընթացել է 5 թեկնածուների միջեւ: Անզիջում ու լարված պայքարում ընդամենը 5 ձայնի առավելությամբ մերձավոր մրցակցին հաղթել է անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը: Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից, նախնական տվյալներով Ակունքում գրանցված 3076 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2020-ը: Անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա…
Տարածքային ընտրական հանձնաժողովը Վարդենիսի և Ակունքի տեղամասերից ընտրախախտումների մասին դիմումներ չի ստացել
Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքներում ավարտվեցին համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը, ընտրություններն անցկացվել են Վարդենիս համայնքի 7 եւ Ակունք համայնքի 2 ընտրատեղամասերում։ Վարդենիս համայնքում մրցել են համայնքի ղեկավարի 8, Ակունքում՝ 5 թեկնածուներ: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Նրանց հիմնական մասն անկուսակցականներ…
Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել
«Որպես Լուսավոր Հայաստան կուսակցության` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման պատասխանատու տեղեկացնում եմ, որ Նոր Գեղի համայնքի 28/2 տեղամասում գտնվող «Ականատես» դիտորդական խմբի ներկայացուցիչը ակնհայտորեն չտիրապետելով իր դերակատարման նշանակությունը այդ տեղամասում լարվածություն է առաջացրել հանձնաժողովի շրջանում և քաղաքական գնահատականով է հանդես եկել ֆեյսբուքում` անհարկի շահարկելով Լուսավոր Հայաստան կուսակցությանը»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ծովինար Դանիելյանը: Նա…
Ժամը 17․00-ի դրությամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 49․52 տոկոս
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է 31559 մարդ կամ ընտրողների 49,52 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են Արևաբույրում՝ 70,92 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 16,06 տոկոս։
Մարզերում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
Հայաստանի մարզերի 24 համայնքներում առավոտյան 08:00-ին բացվել են ընտրական տեղամասերը: Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքներում քաղաքացիները համայնքի ղեկավար են ընտրում: Արմավիրի և Տավուշի մարզերի 4 համայնքներում էլ ավագանու անդամի ընտրություններ են անցկացվում: Ընտրական տեղմասերը կփակվեն 20:00-ին: 24 համայնքից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝…












