Տիրան Խաչատրյան

  • Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց 2 ամսով

    Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց 2 ամսով

    2025 թվականի հունվարի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ 2-ամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Խաչատրյանը մեղադրվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ինչը, ըստ քննության, հանգեցրել է ծանր հետևանքների։ Քննիչների տվյալներով՝ գեներալ-լեյտենանտը հարավային խմբավորման հրամանատարի կարգավիճակում չի ստեղծել…

  • Տիրան Խաչատրյանը պահանջում է վերականգնել իրեն ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում

    Տիրան Խաչատրյանը պահանջում է վերականգնել իրեն ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում

    Այսօր ՀՀ Վարչական դատարանում սկսվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայցի քննությունը պաշպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ: Խաչատրյանը պահանջում է 2021 թվականի փետրվարի 26-ի և մարտի 15-ի հրամաններն անվավեր ճանաչել, բարենպաստ վարչական ակտ ընդունել և վերականգնել իրեն պաշտոնում, միաժամանակ ներառել իրեն պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում:

  • Արշակ Կարապետյանին ԳՇ պետի 1-ին տեղակալ նշանակելու հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան

    Արշակ Կարապետյանին ԳՇ պետի 1-ին տեղակալ նշանակելու հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան

    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։ «Դատալեքս» համակարգի համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 16-ին և նույն օրը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին։ Գործով պատասխանող…

  • Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը

    Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը

    Դատական-տեղեկատվական համակարգը հայտնում է, որ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Տիրան Խաչատրյանը պահանջում է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: Հիշեցնենք, որ մարտի 30-ին Վարչական դատարանի կողմից վարույթ…

  • Տիրան Խաչատրյանն ընդդեմ ԳՇ-ի գործով դատական նիստի օրը հայտնի է

    Տիրան Խաչատրյանն ընդդեմ ԳՇ-ի գործով դատական նիստի օրը հայտնի է

    ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Դանիելյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալի Տիրան Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի գործով դատական առաջին նիստը նշանակել է 2021 թվականի մայիսի 4-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Տիրան Խաչատրյանը պահանջել է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի…

  • Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ գլխավոր շտաբի

    Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ գլխավոր շտաբի

    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 23-ին և նույն օրը մակագրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։ Դեռևս չկա տեղեկություն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու մասին։ «Փաստինֆո»-ն ավելի…

  • Տիրան Խաչատրյանի գործով նիստի օրը հայտնի է

    Տիրան Խաչատրյանի գործով նիստի օրը հայտնի է

    ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը կկայանա ապրիլի 29-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Խաչատրյանը վարչական դատարան է դիմել՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Նշենք, որ գործով պատասխանող է նախագահը, իսկ երրորդ կողմ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու ԶՈւ գլխավոր շտաբը։

  • Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան․ նա պահանջում է իրեն ազատելու հրամանագիրն անվավեր ճանաչել

    Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան․ նա պահանջում է իրեն ազատելու հրամանագիրն անվավեր ճանաչել

    ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Դատարան դիմելու պատճառը՝ փետրվարի 24-ին ՀՀ նախագահի՝ իրեն ազատելու վերաբերյալ հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջն է։ Հայցն այսօր է ներկայացվել։ Այն մակագրվել է դատավոր Մհեր Համբարձումյանին։

  • Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

    Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, հայցվորը պահանջում է վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել: Հայցը…

  • Եվս 2 սպաներ կարժանանան ազգային հերոսի կոչման. վարչապետ

    Եվս 2 սպաներ կարժանանան ազգային հերոսի կոչման. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում, նա հյատնում է, որ ևս 2 սպաներ կարժանանան ազգային հերոսի կոչման: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում…