տնտեսավարողներ
Կրկնայցեր՝ Գեոպրոմայնինգ Գոլդ և Արարատցեմենտ արտադրական կազմակերպություններում
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ կրկնայցեր են իրականացվել «Գեոպրոմայնինգ Գոլդ» և «Արարատցեմենտ» արտադրական կազմակերպություններում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնն ուժեղացված ստուգայցերի շրջանակում այսօր պարետի սահմանած կանոնների պահպանումը դիտարկել է Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի խոշոր արտադրական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում, ատամնաբուժական կլինիկաներում, դեղատներում և գեղեցկության սրահներում։ Ստուգայցերն այսօր առանձնակի խախտումներ չեն հայտնաբերել, իսկ…
Ուժեղացված ստուգայցեր՝ Նոր Նորք վարչական շրջանում
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկման աշխատանքները ողջ հանրապետության տարածքում։ Այսօր, մի քանի օրվա պարբերականությամբ, ԱԱՏՄ աշխատակիցներն ուժեղացված ստուգայցով կրկին Նոր Նորք վարչական շրջանում էին։ «Տեսուչների կողմից այստեղ դիտարկվել է սահմանված նորմերի կատարումն ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ ծայրամասերում գործող տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ խախտումների թիվը…
Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն Գյումրիում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Գյումրիում արձանագրել են առավելապես թեթև խախտումներ՝ տեղում վերացման ենթակա։ 83 մշտադիտարկում՝ 1 օրում, Գյումրիում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը գնահատվում է բարվոք։ Արտադրություններ, բժշկական հաստատություններ, դեղատներ, վարսավիրանոցներ, խանութներ և ոչ միայն․ Գյումրիում դրանք այսօր կրկին ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի խոշորացույցի ներքո էին։…
Կասեցումներ՝ Գազպրոմ Արմենիայում, Վեոլիա Ջրում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ կասեցումներ են եղել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, Արարատի ոսկու կորզման «Գեոպրոմայնինգ Գոլդ» ֆաբրիկայում․ ՀՀ պարետի թիվ 63 որոշման 4-րդ հավելվածով սահմանված «Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) տարածման, կանխարգելման» անվտանգության կանոնների պահպանման փաստը պարզելու նպատակով առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն արձանագրել են որոշ խախտումներ։…
Կասեցումներ՝ ՎՏԲ Հայաստան բանկում, Սոցիալական ապահովության ծառայությունում
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասնաճյուղ, Սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժին, առեւտրի կենտրոններ, գրասենյակներ․ սրանք առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները։ Վերջիններիս այսօրվա ցանկում 2 տասնյակ տնտեսավարող է։ Դրանց գործունեությունն արգելվել է պարետի որոշմամբ, որի հիմքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։…
Ստուգայցեր Էրեբունի վարչական շրջանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԱՏՄ-ն հայտնում է, որ ուժեղացված ստուգայց է իրակացվել Էրեբունի վարչական շրջանում. բանկերն առավել բարեխիղճ են անվտանգության պահպանման հարցում։ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Այստեղ նախորդիվ կատարված մշտադիտարկումներից և ստուգայցերից հետո, ըստ դիտարկումների, իրավիճակը զգալիորեն փոխվել է․ տնտեսավարողներն առավել իրազեկ են ու տեղեկացված պարետի սահմանած անվտանգության կանոններին՝…
Լայնածավալ ստուգայցեր են անցկացվում ամբողջ հանրապետությունում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լայնածավալ ստուգայցեր է անցկացնում ամբողջ հանրապետությունում: Մշտադիտարկումներին կհաջորդեն կասեցումները, քանի որ, թեև տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/572023163454650
ՍԱՏՄ աշխատակիցները երեկոյան անակնկալ ստուգայց են կատարել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները երեկոյան անակնկալ ստուգայց են կատարել: Անցած օրերի մշտադիտարկումների վերլուծությունը փաստում է, որ տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/259108021834868
Աջափնյակում կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերում: Այսօր՝ 04.06.2020թ, ՍԱՏՄ տեսուչների՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ,…
2018թ. տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 74.076,3 մլն դրամը, հիմնավորված չի համարվել 4.165,5 մլն դրամի…









