տրանսպորտային միջոցներ
ՊՎԾ-ն ոստիկանությունում խախտումներ է հայտնաբերել
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է՝ 2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն…
Լոնդոնում տրանսպորտային միջոցների համար սահմանվել է օդի աղտոտվածության նոր տուրք
Լոնդոնում տրանսպորտային միջոցների համար ներմուծվել է 12.5 ֆունտի չափով ամենօրյա տուրք` քաղաքի կենտրոնական հատվածում օդն աղտոտելու համար: Նոր կարգն ուժի մեջ է մտել ապրիլի 8-ից: Լոնդոնը դարձել է աշխարհում առաջին քաղաքը, որտեղ ձևավորվում է չափազանց քիչ արտանետումների տարածք: Նոր տուրք մտցնելու նախաձեռնությունը առաջարկել է քաղաքապետը, որը բազմիցս ընդգծել է, որ քաղաքի աղտոտված օդը սպառնալիք է…
Մեքենայի թափքում ծառերի կոճղեր են հայտնաբերվել
Փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին հայտնաբերել ու ստուգել են Վահագնի գյուղի բնակիչ Արթուր Ք- ի և Վանաձորի բնակիչ Գառնիկ Ղ-ի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաները: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, տրանսպորտային միջոցներից մեկի թափքում եղել են շուրջ 3.5 մխ հատված ծառերի կոճղեր, մյուսում մոտ`…
Կառավարության հաստատած փոփոխությունը
Կառավարությունը հաստատեց ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին փոփոխությունները, ըստ որի՝ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը. ✅ առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում վճարվում է մինչև առաջին տեխնիկական զննությունը, իսկ տարեկան տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև տարեկան տեխնիկական…
Աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, հնարավոր է, թույլատրվի մինչև 2019 թ. ապրիլ
Կառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլատրել մինչև 2019 թ. ապրիլ: «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հրապարակված է e-draft.am կայքում: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ…
Հատուկ տարածք է տեղափոխվել շուրջ 139 մեքենա
Հունվարի 1-ի, ժամը 00.01-ից մինչև հունվարի 4-ի ժամը 12.00-ը Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց, որից 126-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, միայն հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 43 տրանսպորտային միջոց, որից 42-ի վարորդները մեքենան վարել են անսթափ վիճակում: Հարգելի վարորդներ,…
Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Կոտայքի, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:










