տրանսֆերային պատուհան
Կոստան կարող է վերադառնալ ԱՊԼ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Նախկինում նա հանդես է եկել «Չելսիի» կազմում: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Ըստ աղբյուրի՝ 30-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»: Ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Կոստան 2018 թվականի հունվարին վերադարձավ «Ատլետիկո»: Մինչ այդ նա խնդիրներ էր ունեցել «Չելսիի»…
Միլանը չի պատրաստվում վաճառել Դոնարումային
«Միլանի» ղեկավարությունը մտադրություն չունի վաճառել ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին չի պատրաստվում քննարկել 20-ամյա ֆուտբոլիստի վաճառքը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ «Դոնարումայի տրանսֆերի մասին բազմաթիվ խոսակցություններ կան, բայց այս պահին մեր դիրքորոշումն հստակ է, մենք չենք պատրաստվում վաճառել Ջանլուիջիին», – նշել է Մալդինին: Ավելի վաղ հաղորդվում…
Էվերթոնը ցանկանում է նշանակալից տրանսֆեր իրականացնել
«Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին ցանկանում է նշանակալից տրանսֆեր իրականացնել: Մոշիրին ճշտել է Դիեգո Կոստայի՝ Պրեմիեր լիգա վերադառնալու հավանականությունը: Daily Mail-ը նշում է, որ վերջին երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում ակումբը գերակատարել է ծախսերը: Սակայն Մոշիրին հայտնել է, որ պատրաստ է ամռանն աղմկահարույց տրանսֆեր կատարել: 2017 թվականին իսպանացին մոտ է եղել «Էվերթոն» տեղափոխվելուն, ինչն այժմ ավելի հավանական…
Բարսելոնան արդեն 3 առաջարկ է ստացել Սեմեդուի համար
«Բարսելոնան» արդեն 3 առաջարկ է ստացել ակումբի պաշտպան Նելսոն Սեմեդուի վերաբերյալ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Ինչպես նշվում է՝ 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձեր են արել «Աթլետիկոն» և ԱՊԼ-ի երկու ակումբ: Բոլոր առաջարկները, սակայն, «Բարսելոնայի»-ի կողմից մերժել են: Նշենք, որ ֆուտբոլիստի հրաժարագինն ըստ պայմանագրի 100 միլիոն եվրո է: «Բարսելոնայի»…
Տոտենհեմը մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերմանը
Gianluca Di Marzio-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Տոտենհեմը» համաձայնության է եկել «Լիոնի» հետ Տանգի Նդոմբելեի տրանսֆերը գնելու համար։ Ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար 62 միլիոն եվրո է վճարելու: Ըստ աղբյուրի՝ առաջիկա ժամերի ընթացքում արդեն Նդոմբելեն Լոնդոն է ժամանելու և բուժզննում է անցնելու։ Մի քանի կետեր դեռ մնացել են պայմանագրի վերջնական ձևակերպման համար: Լոնդոնի «Տոտենհեմի» համար սա առաջին…
Յունայթեդը պատրաստ է վճարել Դե Խեային, որպեսզի նա հեռանա ակումբից
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային վաճառել ՊՍԺ-ին և դրան հասնելու համար ակումբը պատրաստ է դիմել արմատական քայլերի: Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը՝ ՄՅՈւ-ն մտադիր է 28-ամյա դարպասապահին 25 միլիոն դոլար վճարել, որպեսզի նա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա թիմից: Ըստ պայմանագրի՝ Դե Խեան ևս մեկ մրցաշրջան կարող է անցկացնել, սակայն…






