ցավակցել
Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց Պատրիարքական աթոռի միաբանի մահվան առնչությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ՝ ցավակցելով Պատրիարքական աթոռի միաբան անդամ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ: Այս մասին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքին ցավակցել էր նաև երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը երկարատև հիվանությունից հետո մահացել էր…
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ: Կառավարության տարածած հաղորդագրությունում ասվում է․ «Խորը վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան մասին: Վլադիլեն Բալյանն իր երկարատև գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ…
Նա սերունդներին պիտի օրինակ ծառայի. ԱԺ նախագահը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի էջում գրել է. «Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի կյանքից հեռանալու մասին։ Ինչպես ինքն էր իրեն նկարագրել «Թավրիզից Լիբանանով Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով և բազում այլ վայրերով մինչև Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է…
Դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանի հոգեհանգստի պատարագը կտրվի երեքշաբթի
Ալիսա Վստռանէչուձէսը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ հոր՝ պրն Ֆելիքս Հայրապետյանի հոգեհանգստի պատարագը կտրվի երեքշաբթի, հուլիսի 7ին, ժամը 18.00ին, Սուրբ Աննա եկեղեցում, հասցեն` Աբովյան փողոց 15/1, Երևան: «Հաշվի առնելով ներկա համաճարակն ու վտանգները արարողությունը կհեռարձակվի առցանց ևս, բոլոր նրանց համար ովքեր ներկա չեն կարող գտնվել, ինչպես նաև հանգուցյալի արտերկրում ընտանիքի և ընկերների համար:…
Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար․Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից: Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ…





