փախուստ

  • Ուգանդայում բանտից փախել են միանգամից 219 բանտարկյալներ

    Ուգանդայում բանտից փախել են միանգամից 219 բանտարկյալներ

    Ուգանդայի Մորոտո քաղաքի բանտից փախուստի են դիմել 219 բանտարկյալներ։ Այս մասին հայտնում է Nation թերթը։ Նշվում է, որ մի խումբ կալանավորներ հարձակվել են պահակխմբի վրա, խլել 15 հրացան ու փախուստի դիմել։ Նրանց հետևել են նաև այլ բանտարկյալներ։ Ըստ աղբյուրի՝ փախուստի դիմածներն այս պահին գտնվում են ջունգլիներում։ Արդեն իսկ բռնվել են փախած 3 բանտարկյալներ։

  • Բացահայտվել է 17-ամյա երիտասարդի կողմից կատարված կողոպուտի դեպքը

    Բացահայտվել է 17-ամյա երիտասարդի կողմից կատարված կողոպուտի դեպքը

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 17-ամյա երիտասարդի կողմից ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունվարի 10-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդը գնումներ կատարելու նպատակով մտել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում գտնվող խանութ և նկատելով աշխատակցուհու պարանոցի ոսկյա շղթան, կախազարդը, ձգել-պոկելով…

  • Արևելյան Բեռլինի շինություններում գտնվող մարդիկ նաև պատուհանից ցած նետվելով էին փախչում կոմունիզմից

    Արևելյան Բեռլինի շինություններում գտնվող մարդիկ նաև պատուհանից ցած նետվելով էին փախչում կոմունիզմից

    Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ձախ նկարում պատկերված պատուհանից նետվող երեխան Մայքլ Ֆինդերն է, որի հայրը, գտնվելով Արևելյան Բեռլինի տարածքում, նետում է Արևմտյան Բեռլինի փողոցում տեղակայված հրշեջների ցանցի մեջ: Կոմունիստների կողմից Բեռլինյան պատի կառուցման ժամանակ որոշ դեպքերում Արևմտյան և Արևելյան Գերմանիայի միջև սահմանը անցնում էր բնակելի շինությունների միջով: Սովորական փողոցը կարող էր համարվել…

  • Կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

    Կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1974թ. ծնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող 3 դատական գործերով հանդիսանալով ամբաստանյալ, կալանավորումը խափանման միջոց ընտրված լինելու…

  • Փախուստի դիմած զինծառայողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

    Փախուստի դիմած զինծառայողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

    ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ ծառայության վայրից փախուստի դիմած շարքային զինծառայողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ «ՀՀ ՊՆ ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա. ում մասին երեկ նշել էի»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: https://www.facebook.com/arcrun/posts/2682336905135234 Ավելի վաղ Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնել…

  • Նախկինում երկու անգամ դատապարտված զինծառայողն օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի. Արծրուն Հովհաննիսյան

    Նախկինում երկու անգամ դատապարտված զինծառայողն օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի. Արծրուն Հովհաննիսյան

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի գրառմամբ անդրադարձել է ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամասից փախուստի դիմած զինվորի միջադեպին: «Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է…

  • Դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի

    Դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի

    Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն…

  • Երևանում կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին

    Երևանում կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին

    Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 22։50-ի սահմաններում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ: Անծանոթ 2 անձինք մոտեցել են Ստյոպա Սաֆարյանին, մեկը հրել է մեջքից, իսկ մյուսը հափշտակել iPhone 8 տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Ստյոպա Սաֆարյանի ահազանգով դեպքի…

  • Վիկտոր Բելենկո. ԽՍՀՄ պատմության ամենահանդուգն փախուստի հեղինակը

    Վիկտոր Բելենկո. ԽՍՀՄ պատմության ամենահանդուգն փախուստի հեղինակը

    Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԽՍՀՄ-ի կոմունիստական մարդատյաց համակարգը շատերը չէին կարողանում տանել: Ոմանք բացեիբաց դուրս էին գալիս համակարգի դեմ և դառնում դիսիդենտներ: Ոմանք էլ պարզապես առիթը բաց չէին թողնում փախչել երկրից: Նկարում պատկերված է սովետական օդաչու Վիկտոր Բելենկոն, ով ԽՍՀՄ պատմության ամենահանդուգն փախուստի հեղինակն է: 1976թ. սեպտեմբերի 6-ին Սոկոլովկա օդանավակայանում նստեց ՄԻԳ…

  • Փոխհրաձգություն Կրասնոդարում․ կա տուժած (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Փոխհրաձգություն Կրասնոդարում․ կա տուժած (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել շաուրմայի վաճառքի կետերից մեկի մոտ: Ըստ ականատեսների՝ սկզբում բարձր տոնով խոսակցություն է լսվել, ապա բազմաթիվ կրակոցներ են հնչել: Ականատեսը պատմել է նաև, որ շտապօգնության մեքենան առնվազն մեկ հոգու տարել է հիվանդանոց: Առայժմ չճշտված տվյալներով՝ ևս մեկ հոգու տարել են մարդատար մեքենայով: Կրակոցների փաստը հաստատվել է, սակայն ոչ մի այլ…

  • Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են ոստիկանությանը

    Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են ոստիկանությանը

    Մանրամասներ են պարզվել Մասիվցի Անդիկի սպանության գործից: SHANTNEWS.am-ի աղբյուրների համաձայն՝ սպանության պատվիրատուներն արդեն հայտնի են, ավելին՝ նրանք ձերբակալվել են: Պարզվել է նաև սպանությունն իրագործողի ինքնությունը: Նա, սակայն, փախուստի մեջ է: Ըստ որոշ տվյալների՝ սպանության պատվիրատուները կապ չունեն քրեական աշխարհի հետ, նրանց ինքնությունը գաղտնի է պահվում: Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր…

  • Իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը փախել է բանտից

    Իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը փախել է բանտից

    Իտալական մաֆիայի պարագլուխներից Ռոկկո Մորաբիտոն, որը երկրում ամենափնտրվող մաֆիոզներից մեկն է, փախել է Ուրուգվայի բանտից։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Մորաբիտոն և ևս 3 հանցագործ փախել են տանիքի վրայով: Նրանք ներխուժել են հարևան շենքերի բնակարաններից մեկը, գումար են գողացել։ Նրանք տան տիրուհուն չեն վնասել: Այս պահին ոստիկանությունը փնտրում է նրանց: Սամ Մորաբիտոն…

  • Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել

    Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել

    Վենեսուելայի Նուեվա-Էսպարտա նահանգի բանտից մոտ 60 հանցագործ է փախել։ Նրանցից մեկը սպանվել է, անվտանգության երկու աշխատակիցներ վիրավորվել են։ Նշվում է, որ բանտարկյալներին հաջողվել է բանտի պահակակետից զենք վերցնել, հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա և հայտնվել ազատության մեջ։ Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։ Այս մասին հայտնում է Noticias Venezuela պորտալը։

  • Զինված մարդիկ Տիրանայի օդանավակայանում հարձակվել են ինքնաթիռի վրա

    Զինված մարդիկ Տիրանայի օդանավակայանում հարձակվել են ինքնաթիռի վրա

    Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով և դիմակներով, հարձակվել են «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վրա և մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից: Ինչպես նշվում է, պատահարի վայրից փախուստի ժամանակ հանցագործները փոխհրաձգություն են սարքել տեղի ոստիկանության հետ: Մեկ կողոպտիչ տեղում սպանվել է: Ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: Ալբանիայի մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչներն օդանավակայանի տարածքում հայտնվել են…

  • Ոստիկանները հայտնաբերել են հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորին

    Ոստիկանները հայտնաբերել են հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորին

    Փետրվարի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայող և հայտնել, որ «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, կալանավոր 1974 թ. ծնված Հայկ Գալստյանը: Մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է…