Փաստաբանների պալատ
ՍԴ-ն քննության է ընդունել փաստաբանների հարկման նոր կարգի սահմանադրականության հարցը
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել փաստաբանների հարկման նոր կարգի սահմանադրականության հարցը։ Իրավական և քաղաքական վերլուծություն Azat TV-ում։
ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունը կայացավ
Փետրվարի 10-ին կայացել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը, որի ընթացքում անցկացվել է նաև խորհրդի անդամների ընտրությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն, 2811 իրավասու փաստաբաններից ընտրություններին մասնակցել է 1550 փաստաբան (55.14%)։ Փաստաբանների պալատի խորհրդի նոր անդամներն են՝ Մարինե Ֆարմանյան Ռոման Ահարոնյան Թամարա Բաղդասարյան Վարազդատ Հարությունյան Լիլիթ Ղազանչյան Արսեն Հարությունյան Դավիթ Վարդիկյան Էմին Բեգլարյան Ռուբեն Հակոբյան Դավիթ…
ՀՀ փաստաբանների պալատում նոր նախագահ են ընտրում
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրված է 2 թեկնածու՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը: Ընտրությանը մասնակցում են 2352 փաստաբաններ, որոնք իրավունք ունեն մասնակցել քվեարկությանը ժամը 9:30-ից մինչև 17:30-ը։ Քվեարկության արդյունքների հաշվարկը սկսվելու է անմիջապես քվեարկությունից հետո; Նշենք, որ ներկայից նախագահն Արա Զորաբյանն է, ով նախագահում է 2013 թվականից։
Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրել
ՀՀ փաստաբանների պալատը 24.06.2021 թ. կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ…
ՀՀ փաստաբանների պալատն իր զորակցությունն է հայտնում Արման Թաթոյանին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացվող միջոցների վերաբերյալ կարգավորումները փոփոխության ենթարկելու ՀՀ կառավարության նախաձեռնությունն առաջ է բերում խորը մտահոգություն, այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տարածած հայտարարությունում։ «Այդ կարգավորումները Մարդու իրավունքների պաշտպանի անկախ և արդյունավետ գործունեության կարևոր երաշխիք են: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվող միջոցների չափն առանց որևէ սահմանափակման…
Բռնություն է կիրառվել, բայց փաստաբանների պալատը լուռ է. Արփինե Դավոյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արփինե Դավոյանը Facebook-ում գրառում է կատարել և անդրադարձել է Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի նկատմամբ կատարված բռնությանը: Դավոյանը մասնավորապես գրել է. «Փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի նկատմամբ բռնություն է կիրառվել։Ոստիկանությունը զբաղվում է, քննություն է ընթանում։ Բայց Փաստաբանների պալատը լուռ է, մարդու իրավունքների համար իրենց կոտորող մի զանգված լուռ է, երկրի համար մտահոգները…
Փաստաբանների պալատի նախագահը խնդրանքով դիմել է պարետին
Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածով սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները, իսկ № 2 հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Նշված որոշման № 2 հավելվածի աղյուսակ 1-ում (M) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն բաժնում՝ 69.10 կոդի դիմաց «Թույլատրված» սյունակում նշվել…
ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ խոշոր չափերով գումար են հափշտակել․ ԱԱԾ-ի բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին…
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նոր տեղակալ ունի
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Ինչպես հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից, Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած…
Վարչապետի կոչը վտանգում է դատական իշխանության անկախությունը․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն իր ամբողջ կազմով հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը` ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել դատական իշխանության անկախությունը կամ դիտարկվել որպես միջամտություն արդարադատության իրականացմանը: Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարության տեքստում նշվել է՝ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 19.05.2019թ․ ֆեյսբուքյան իր էջում կոչ է…
Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակության հետ քննարկվել են դատական իշխանության և փաստաբանության ոլորտի խնդիրները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 23-ին հանդիպել է Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ պալատի փոխնախագահ Բազիլ Ադերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: Պատվիրակությունը Հայաստանում մասնակցում է «Քրեական պաշտպանության 200 տարին: Հեղափոխություն, իրավական պետություն, հանրային ազատություններ» խորագրով գիտաժողովին: Բազիլ…
Քաղաքապետն արձագանքել է Փաստաբանների պալատի նախագահի գրությանը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.02.2019թ. դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը խոչընդոտելու դեպքերը: Հիշեցնենք, որ քաղաքապետին դիմելու առիթ էր հանդիսացել փաստաբան Նելլի Մովսիսյանի կողմից 04.02.2019թ. ՀՀ փաստաբանների պալատին ներկայացված դիմումը, որով վերջինս տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի…