փաստաթուղթ

  • ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, որով կպատժվեն կարատինը խախտող անձիք․РИА Новости

    ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, որով կպատժվեն կարատինը խախտող անձիք․РИА Новости

    ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է կարանտինը խախտելու համար քրեական պատասխանատվության օրինագիծ: Փաստաթուղթը նախաձեռնել են պետշինարարության կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Համաձայն նոր օրինագծի՝ սանիտարահամաճարակային կանոնների խախտողներին սպառնում է տուգանք՝ 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի, կամ մասնագիտական իրավունքից զրկում մինչև երեք տարի ժամկետով, կամ նույն ժամկետով ազատազրկում: Ռուսաստանում  կորոնավիրուսի…

  • Անտառապահը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել

    Անտառապահը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել

    Ոստիկանության ծառայողները մարտի 22-ին, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը, որ անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահն է, փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է…

  • Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները

    Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները

    2020 թվականի փետրվարի 4-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ են մտնում միության մաքսային սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները։ Այս մասին տեղեկացնում է Դաշնային մաքսային ծառայության կայքը: ԵԱՏՄ մաքսային սահմանով 100 000 դոլարից ավելի դրամական միջոցներ տեղափոխող քաղաքացիները պարտավոր կլինեն ոչ միայն հայտարարագրել դրանք, այլև դրանց ծագման մասին փաստաթուղթ ներկայացնել: Որպես նմանատիպ փաստաթղթեր կարող…

  • Դավիթ Խաժակյանը փաստաթուղթ է ներկայացրել ՀՔԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Դավիթ Խաժակյանը փաստաթուղթ է ներկայացրել ՀՔԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀՔԾ ներկայացրեց այն փաստաթուղթը, որն ըստ նրա՝ տարվա նոր բացահայտումն է լինելու: Նա նշեց, որ ասվածը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների անցմանն ու ինքնիրավչությանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Հայաստանն ու Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չեն քննարկում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

    Հայաստանն ու Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չեն քննարկում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

    Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում որևէ փաստաթուղթ այս պահին չեն քննարկում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տված հարցազրույցին: «Մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,-ասաց Նաղդալյանը: Մամեդյարովը…

  • Առանց փաստաթղթերը նայելու խոսելն այնքան էլ խելամիտ չէ․ Գայանե Մելքոմյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Առանց փաստաթղթերը նայելու խոսելն այնքան էլ խելամիտ չէ․ Գայանե Մելքոմյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է․ «Մեր ընդդիմադիր գործընկերները երեկ վստահորեն հայտարարում էին, թե իբր Տերյան 5 շենքի թույլտվությունն 12 հարկի համար է եղել, բայց Հայկ Մարությանի «թեթև ձեռքով», նվերի դիմաց, ավելացվել է՝ դառնալով 22: Հետո թերևս հասկացան, որ առանց փաստաթղթերը նայելու խոսելն այնքան էլ խելամիտ…

  • ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին

    ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին

    Նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին: Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների պատասխանատվությունը՝ իրենց գործակալների կողմից կատարված հանցագործությունների համար: Նշված միջազգային իրավունքի…

  • Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթուղթը պարտադիր է

    Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթուղթը պարտադիր է

    ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրապետության 5 խոշոր թռչնաֆաբրիկաների՝ «Արաքս թ/ֆ» և «Նուբարաշեն թ/ֆ» ՓԲԸ-ների, ինչպես նաև «Սպիտակի թ/ֆ», «Շիրառ» և Լուսակերտ «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ-ների տնօրենների ու իրացման պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Թռչնաբուծության ոլորտի տնտեսավարողների մոտ…

  • Կոնգրեսը պահանջում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հետ կապված փաստաթղթերը

    Կոնգրեսը պահանջում է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի հետ կապված փաստաթղթերը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես Սպիտակ տնից պահանջել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցի հետ կապված փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հարկավոր են հեռախոսազրույցի վերաբերյալ փաստաթղթերը, որը երկու երկրների նախագահների միջև տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Զելենսկին՝ ԱՄՆ…

  • Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին․ նոր մանրամասներ

    Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին․ նոր մանրամասներ

    Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից: Հայ դատի հանձնախմբի կողմից թվիթերյան էջում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, որ Ալիևը…

  • Նոր դաշնագիր է ստորագրվել Ամազոնյան անտառների պաշտպանության համար

    Նոր դաշնագիր է ստորագրվել Ամազոնյան անտառների պաշտպանության համար

    Ամազոնիայի երկրների՝ Պերուի, Էկվադորի, Բրազիլիայի, Բոլիվիայի և Սուրինամի ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Պակտը վերջնական փաստաթուղթ է, որը որոշում է տարածաշրջանի պետությունների փոխգործակցության ապագան ամազոնյան անտառների պաշտպանության գործում: «Լետիցիայի պակտը ենթադրում է Ամազոնիայի երկրների փոխգործակցություն անտառահատումների պատճառների հակազդման գործում, այդ թվում՝ հանածոների ապօրինի արդյունահանում, թմրավաճառք, գյուղատնտեսական…

  • Ադրբեջանցի լրտեսի բացահայտումը և վտարումը․ ԱԱԾ-ն արխիվային փաստաթուղթ է հրապարակել

    Ադրբեջանցի լրտեսի բացահայտումը և վտարումը․ ԱԱԾ-ն արխիվային փաստաթուղթ է հրապարակել

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան էջում փաստաթղթի լուսանկար է տարածել՝ «Ադրբեջանական լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից» վերտառությամբ: «1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»: Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար: Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին…

  • ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

    ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

    Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ: Զեկույցում ներկայացված…

  • ԱՄՆ-ը կկրճատի միջազգային օգնության ծախսերը․ Politico

    ԱՄՆ-ը կկրճատի միջազգային օգնության ծախսերը․ Politico

    Սպիտակ տունը մտադիր է ավելի քան չորս միլիարդ դոլարով կրճատել ԱՄՆ-ի միջազգային օգնության ծախսերը: Այս մասին գրել է Politico հրատարակությունը: Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան նախագիծը պատրաստել է Սպիտակ տան բյուջետային վարչությունը: Համաձայն այդ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծախսերը կկրճատվեն 2,3 միլիարդ դոլարով, իսկ միջազգային օգնության ծրագրերը, որոնք իրականացվում են Պետդեպարտամենտի շրջանակներում,…

  • Հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ

    Հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ

    Հուլիսի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Սյունիք գյուղում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված է եղել մոտ 1 խ/մ փայտանյութով: Ավտոմեքենայի 53-ամյա վարորդը հայտնել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ, իսկ փայտանյութը հատել է «Արցախ» անտառի տարածքից: Նա հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող…