փլուզում
Հեղեղումներ Գերմանիայում․ անհետ կորել է առնվազն 30 մարդ
Գեմանիայում երկար տևող անձրևների ու հեղեղումների հետևանքով շենքեր են փլուզվել, որի պատճառով անհետ կորել է առնվազն 30 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք գերմանական մամուլից։ Նշվում է, որ փլուզվել է ընդհանուր 6 շենք, 25 շենք էլ գնտվում է փլուզման վտանգի տակ։ Այս պահի դրությամբ դեռևս հստակ ճշգրտվում է անհետ կորածների թիվը։
Ֆլորիդայում բնակելի շենք է փլուզվել․ կան զոհեր ու բազմաթիվ անհետ կորածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գիշերը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ փլուզվել է բնակելի շենքի մի հատվածը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Նշվում է, որ առնվազն 3 մարդ մահացել է, իսկ ևս 99-ը համարվում են անհետ կորած։ Կան նաև բազմաթիվ վիրավորներ։ Ըստ աղբյուրի՝ շենքում կա 130 բնակարան, որոնցից 55-ը փլուզվել են։ Որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են մինչ…
Մեխիկոյում փլված մետրոյի կամուրջի հետևանքով զոհերի թիվը հասավ 25-ի
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում գրանցված մետրոկամրջի փլման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի։ Ավելի վաղ հայտնվում էր 15 զոհի մասին։ Այս մասին հայտնել է տեղի Դատախազությունը, նշելով, որ բոլոր զոհվածների հարազատները ճանաչել են նրանց մարմինները։ Ըստ աղբյուրի՝ զոհվածների մեջ կա նաև 13-ամյա երեխա։ Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մայիսի 3-ին։ Մետրոկամուրջը փլվել է այն…
Մեխիկոյում մետրոկամուրջ է փլվել․ կան զոհեր ու տասնյակ վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ողբերգական պատահար է տեղի ունեցել․ փլվել է մետրոկամուրջը՝ հենց գնացքի անցնելու պահին։ Այս մասին հայտնել է Milenio հեռուստաալիքը։ Փլուզման հետևանքով 15 մարդ զոհվել է, վիրավորվել շուրջ 70-ը։
Ողբերգական դեպք Իսրայելում․ փլուզումից առնվազն 44 մարդ է զոհվել
Իսրայելում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ տրիբունայի փլվելու հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 100-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Լագ բա Օմեր տոնի ժամանակ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Մերոն լեռան շրջակայքում։ Միջոցառման մասնակիցների թիվը կազմել է շուրջ…
Երկրաշարժի հետևանքով Երևանում Կոմիտասի պողոտայում շենքից փլուզում է եղել
Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով Երևանում Կոմիտասի պողոտայում շենքից փլուզում է եղել։ Վնասվել է շենքի տակ կայանված մեքենան։
Ասկերանում բնակելի տուն է փլուզվել
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Լուսադեմին, ժամը 07:32-ին Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 911 ահազանգման կենտրոնում ստացվել Իվանյան համայնքում բնակելի տան փլուզման մասին: Նույն րոպեին դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ աստիճանների կողմից փլվել է Աղավալյաններին պատկանող, նախկինում վթարային վիճակում գտնվող բնակելի տունը: Փրկարարները արագ տարհանել…
Փլուզում Եղեգիս գյուղի չգործող դպրոցում․ կա տուժած
Դեկտեմբերի 21-ին, ժամը 16։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս գյուղի չգործող դպրոցի պատը փլուզվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղեգիս գյուղի Կենտրոնական փողոցում գտնվող երկհարկանի դպրոցի ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է 2-րդ հարկի ներքին…
Օդալեն ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է. աշխատակցուհին մահացել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական…
Ռայնիսի փողոցի շենքի փլուզված բնակարանների սեփականատերերին գնման վկայագրեր է տրամադրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թ.-ի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին, հայտնում են ՀՀ ԱՍՀՆ պաշտոնական կայքից։ Աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի համար ձևավորված…
Երևանում շենքի փլուզումից տուժածներին է այցելել քաղաքապետարանի խոսնակը
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի: Քաղաքապետի հանձնարարությամբ հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հետաքրքրվել քաղաքացիների առողջական վիճակով: Հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել է, որ 1949թ. ծնված կնոջ վիճակը միջին ծանրության է,…
Երևանում փլուզված շենքի տարածքում ՔԿ-ն գործողություններ է իրականացնում
Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վերջինիս հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված ՀՀ…
Պայթյուն Երևանում. քաղաքացիներին տարհանում են փլատակներից ու շրջակայքից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱԻՆ-ի կայքից տեղեկանում ենք, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն և շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Վարչապետն այս առիթով գրառում է…
Փլուզում Հաղարծինում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 31-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 15-րդ կմ-ին գտնվող կամրջի երկաթբետոնե հենապատը փլուզվել…














